Էլեկտրոնային սև խոռոչ
Էլեկտրոնային սև խոռոչ, էլեկտրոնի զանգվածով սև խոռոչ, տեսական ֆիզիկայում հիպոթետիկ օբյեկտ՝ էլեկտրոնի զանգվածով և լիցքով սև խոռոչ, որն օժտված է էլեկտրոնի բազմաթիվ հատկություններով, ներառյալ մագնիսական մոմենտը և Կոմպտոնի ալիքի երկարությունը։ Գաղափարը ներկայացրել է Ալբերտ Այնշտայնը 1927-1949 թվականների ընթացքում հրատարակված մի շարք հոդվածներում։ Այնշտայնը ցույց է տվել, որ եթե տարրական մասնիկները դիտարկվեն որպես տարածաժամանակի սինգուլյարություններ, ապա կարիք չի լինի գեոդեզիկ շարժումը ձևակերպել որպես հարաբերականության ընդհանուր տեսության մաս[1]։
Շվարցշիլդի շառավիղ
Կամայական զանգվածով մարմնի Շվարցշիլդի շառավիղը (rs) տրվում է
արտահայտությամբ, որտեղ
- G-ն Նյուտոնի գրավիտացիոն հաստատուն է,
- m-ը՝ մարմնի զանգվածը,
- c-ն՝ լույսի արագությունը։
Էլեկտրոնի դեպքում զանգվածը Կաղապար:Val կգ է, ուստի Շվարցշիլդի շառավիղը կլինի
- rs = Կաղապար:Val մ։
Այսպիսով, եթե էլեկտրոնն այսքան փոքր շառավիղ ունենար, կվերածվեր գրավիտացիոն սինգուլյարության և կունենար սև խոռոչներին բնորոշ մի շարք հատկություններ։ Ռայսներ-Նորդշտրոմի չափականությունում, որով նկարագրվում են էլեկտրականապես լիցքավորված սև խոռոչները, համանման rq մեծությունը սահմանվում է որպես
- ,
որտեղ q-ն լիցքն է, ε0-ն՝ վակուումի դիէլեկտրիկական թափանցելիությունը։
Էլեկտրոնի դեպքում q = −e = Կաղապար:Val Կլ, այնպես որ
- rq = Կաղապար:Val մ։
Այս արժեքից հետևում է, որ էլեկտրոնային սև խոռոչը կլիներ սուպերէքստրեմալ և կունենար մերկ սինգուլյարություն։ Քվանտային էլեկտրադինամիկայի տեսությունում էլեկտրոնը ներկայացվում է որպես կետային մասնիկ, ինչը հաստատվում է փորձերով։ Գործնականում, սակայն, տարրական մասնիկներով փորձերը չեն կարող հաստատվել կամայական բարձր էներգիաներով սանդղակների համար, ուստի քվանտային էլեկտրադինամիկայի վրա հիմնված փորձերում էլեկտրոնի շառավիղը ավելի փոքր է, քան Կաղապար:Val ԳէՎ կարգի զանգվածով մարմնի Կոմպտոնի ալիքի երկարությունը, կամ
- ։
Գործնականում ոչ մի փորձով հնարավոր չէ գործ ունենալ r-ի այնպիսի արժեքների հետ, որոնք rs-ի կամ rq-ի կարգին են, իսկ դրանք երկուսն էլ փոքր են Պլանկի երկարությունից՝ 10−35 մ-ից։ Համարվում է, որ սուպերէքստրեմալ սև խոռոչները անկայուն են։ Ավելին, Պլանկի երկարությունից փոքր օբյեկտների ուսումնասրիության համար պետք է ունենալ քվանտային գրավիտացիայի կայուն տեսություն։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
- Burinskii, A. (2005). "The Dirac–Kerr electron".
- Burinskii, A. (2007). "Kerr Geometry as Space–Time Structure of the Dirac Electron".
- Duff, Michael (1994). "Kaluza–Klein Theory in Perspective".
- Hawking, Stephen (1971). "Gravitationally collapsed objects of very low mass". Monthly Notices of the Royal Astronomical Society 152: 75.
- Penrose, Roger (2004). The Road to Reality: A Complete Guide to the Laws of the Universe. London: Jonathan Cape.
- Salam, Abdus. "Impact of Quantum Gravity Theory on Particle Physics". In Isham, C. J.; Penrose, Roger; Sciama, Dennis William. Quantum Gravity: an Oxford Symposium. Oxford University Press.
- 't Hooft, Gerard (1990). "The black hole interpretation of string theory". Nuclear Physics B 335: 138–154.
- Murdzek, R. (2007). "The Geometry of the Torus Universe". International Journal of Modern Physics D 16 (4)։ 681–686. which is related to "Hierarchical Cantor set in the large scale structure 3 with torus geometry".
Գիտահանրամատչելի գրականություն
- Brian Greene, The Elegant Universe: Superstrings, Hidden Dimensions, and the Quest for the Ultimate Theory (1999), (See chapter 13)
- John A. Wheeler, Geons, Black Holes & Quantum Foam (1998), (See chapter 10)