Էնարգիտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Միներալ

Էնարգիտ, միներալ սուլֆոաղերի խմբից։ Քիմիական կազմը՝ Cu3AsS4: Պարունակում է 48,42% Cu, 19,02% As, 32,56% S: Խառնուրդների ձևով մասնակցում են ծարիր, երկաթ, ցինկ ևն։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է, կարծրությունը՝ 3–3,5, խտությունը՝ 4300–4500 կգ/մ³, գույնը՝ պողպատի գորշից մինչև երկաթի սև։ Բյուրեղները պրիզմատիկ կամ աղյուսաձև են։ Էնարգիտը մի շարք հիդրոթերմալ պղնձի հանքավայրերի քիչ տարածված միներալ է և հանդիպում է պիրիտի, բոռնիտի, գալենիտի և այլ միներալների հետ։ Կա Ուրալում, Ղազախստանում, Միջին Ասիայում։ Հայաստանում հայտնի է Կապանի պղնձի հանքավայրում։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Միներալ-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ