Լեոնարդ Էյլերի պատվին անվանված օբյեկտների ցանկ
Jump to navigation
Jump to search
Գոյություն ունեն Լեոնարդ Էյլերի պատվին անվանակոչված մաթեմատիկական և ֆիզիկական բազմաթիվ օբյեկտներ[1][2]։
Թեորեմներ
- Էյլերի թեորեմ (թվերի տեսություն)- Ֆերմայի փոքր թեորեմի ընդհանրացում։
- Էյլերի պտտման թեորեմ- պնդում այն մասին, որ ցանկացած եռաչափ պտույտ ունի առանցք։
- Էյլերի թեորեմ (հարթաչափություն)- կապը եռանկյան ներգծյալ և արտագծյալ շրջանագծերի շառավիղների միջև
- Էյլերի երկու թեորեմներ
- Էյլերի հիպոթեզ (թվերի տեսություն)- պնդում այն մասին, որ ցանկացած բնական թվի համար բնական թվի ոչ մի n-րդ աստիճան հնարավոր չէ ներկայացնել -րդ աստիճան բարձրացրած բնական թվերի գումարի տեսքով։ Հերքված է։
- Էյլերի թեորեմ բազմանիստերի համար- կապը բազմանիստի գագաթների, կողերի և նիստերի քանակի միջև։
Լեմմա
- Էյլերի լեմմա — միասեռ ֆունկցիաների հատկությունը
Հավասարումներ
Ֆունկցիաներ
- Էյլերի ֆունկցիա- թիվը չգերազանցող և նրա հետ փոխադարձ պարզ բնական թվերի քանակը։
- Էյլերի ֆունկցիա (կոմպլեքս անալիզ)
Նույնություններ
- Էյլերի նույնությունը թվերի տեսությունում
- Էյլերի նույնություն - Էյլերի բանաձևի մասնավոր դեպք։
- Էյլերի նույնություն (քվատերնիոններ), «Էյլերի նույնությունը չորս քառակուսիների մասին» (հանրահաշիվ) - թեորեմ այն մասին, որ չորս քառակուսիների գումարի արտադրյալը համարվում է չորս քառակուսիների գումար։
- Էյլերի նույնություն (բազմանդամների հանրահաշիվ)
Բանաձևեր
- Էյլերի բանաձև (կոմպլեքս անալիզ)։ , կապ է ստեղծում կոմպլեքս էքսպոնենտի եռանկյունաչափական ֆունկցիաների միջև։
- Էյլերի բանաձև (կոշտ մարմնի կինեմատիկա) — , կապում է կոշտ մարմնի երկու կետերի արագությունները։
- Էյլերի բանաձևը եռանկյան երկրաչափությունում —
- Էյլերի բանաձևը քառանկյան երկրաչափությունում — արտահայտություն անկյունագծերի միջնակետերի հեռավորության համար - դրա քառապատիկ քառակուսին հավասար է քառանկյան կողմերի քառակուսիների գումարի և նրա անկյունագծերի քառակուսիների գումարի տարբերությանը։ Ինչպես մասնավոր դեպք, սրանից կարելի է ստանալ. Զուգահեռագծի նույնությունը, եռանկյան միջնագծերի երկարությունը։
Ինտեգրալներ
- Բետա-ֆունկցիա- Էյլերի առաջին կարգի ինտեգրալ
- Գամմա-ֆունկցիա — Էյլերի երկրորդ կարգի ինտեգրալ
- Էյլեր-Պուասսոնի ինտեգրալ
Թվեր
- Էյլեր-Մասկերոնիի հաստատուն — հարմոնիկ շարքի մասնակի գումարի և թվի բնական լոգարիթմի տարբերության սահմանը
- e (թիվ) — բնական լոգարիթմի հիմք, իռացիոնալ և տրանսցենդենտ թիվ
- Էյլերի թիվ (ֆիզիկա) —
- Էյլերի I կարգի թիվ
- Էյլերի երջանիկ թիվ