Ծծմբի օքսիդ (VI)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ծծմբի օքսիդ (VI), ծծմբի եռօքսիդ, ծծմբական անհիդրիդ, SO3: Պինդ SO3-ը գոյություն ունի α,β,γ,δ ձևերով, որոնց հալման ջերմաստիճանները համապատասխանաբար հավասար են՝ 16,8, 32,5, 62,3 և 95 °C և իրարից տարբերվում են բյուրեղների ձևով և SO3-ի պոլիմերացման աստիճանով։ Անկայուն αձևը առաջանում է հեղուկ ծծմբական անհիդրիդի պնդացման դեպքում և խոնավության առկայությամբ աստիճանաբար անցնում է կայուն βձևի։ βձևը կարող է փոխարկվել αի՝ միայն SO3-ի գազային վիճակի վրայով. նորմալ ճնշման պայմաններում և 44,7 °C–ում գազային SO3–ը փոխարկվում է հեղուկի, որը, 16,8 °C–ում պնդանալիս, առաջացնում է αSO3: Մյուս ձևափոխությունների փոխադարձ անցումն ընթանում է շատ դանդաղ։

Ծծմբական անհիդրիդի կրիտիկական ջերմաստիճանը 218,3 °C է, կրիտիկական ճնշումը՝ 83,8 մթն։ Գոլորշի վիճակում SO3–ը միամոլեկուլ է։ Նրա ջերմային դիսոցումը SO2–ի և O2–ի սկսվում է մոտավորապես 450 °C-ում և 1200 °C–ում գործնականորեն լրիվ է դառնում։ SO3–ը լուծվում է ջրում՝ առաջացնելով H2SO4: Փոխազդում է հիմնային օքսիդների և հիմքերի հետ։ Ուժեղ օքսիդիչ է, օքսիդացնում է ծծումբը, ֆոսֆորը, ածխաջրածինները՝ վերականգնվելով մինչև SO2: Լաբորատոր պայմաններում Ծծմբական անհիդրիդ ստանում են Fe2(SO4)3 ջերմային քայքայմամբ կամ H2SO4-ի վրա ավելցուկ P2O5 ազդելով, արդյունաբերական եղանակով՝ SO2-ի կատալիաիկ օքսիդացմամբ։ Ծծմբական անհիդրիդիը կիրառվում է օրգանական բազմաթիվ նյութերի արտադրության մեջ որպես ծծմբացնող միջոց, ինչպես նաև օլեում և անջուր ազոտական թթու ստանալու համար։

Տես նաև

Գրականություն

  • Карапетьянц М. Х., Дракин С. И. «Общая и неорганическая химия» М.: Химия 1994

Կաղապար:ՀՍՀ