Կալոմել

Կալոմել (Կաղապար:Lang-gr— գեղեցիկ և μέλας— սև), սնդիկի քլորիդ, , քլորաջրածնական թթվի սնդիկային աղը։ Անգույն փոշի է։ Կծու ալկալիների կամ ամոնիակի ազդեցությամբ սևանում է (այստեղից էլ՝ անվանումը)։ Սևացման պատճառը շատ մանր վիճակում սնդիկի առաջացումն է.
Խտությունը 7160 կգ/մ³ է։ Գոլորշիանում է առանց հալվելու, գոլորշիացման ջերմաստիճանը՝ 383, 7 °C։ Ջրում շատ քիչ է լուծվում։ Ստացվում է միարժեք սնդիկի աղերն աղաթթվով մշակելիս և այլ եղանակներով։ Կիրառվում է էլեկտրոդներ պատրաստելու համար, օրգանական սինթեզում (որպես կատալիզատոր), բժշկության մեջ (հակամանրէային միջոց)։ Բնության մեջ կալոմելը հազվադեպ հանդիպող միներալ է։ Առաջանում է սնդիկի հանքավայրերի օքսիդացման գոտում։ Ունի ալմաստի փայլ։ Կարծրությունը 1, 5 է՝ ըստ հանքաբանական սանդղակի։ Կաղապար:Միներալ-անավարտ Կաղապար:Քիմիա-անավարտ