Կոնովալովի ռեակցիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կոնովալովի ռեակցիա, պարաֆինային և ցիկլոպարաֆինային միացություններում, ինչպես նաև ճարպարոմատիկ միացությունների կողմնային շղթայում ջրածնի ատոմի տեղակալում նիտրո (NO2) խմբով՝ ազոտական թթվով ուղղակի նիտրացմամբ. RH+HNO3RNO2+H2O։

Կոնովալովի ռեակցիան իրականացվում է նոսր ազոտական թթվով (12-20%-անոց) հեղուկ ֆազում, 140-150 °C-ում և բարձր կամ նորմալ ճնշման տակ։ Հեշտ տեղակալվում է երրորդային ածխածնի ջրածինը, դժվար՝ առաջնայինը։ Ճարպարոմատիկ միացություններում նիտրացվում է կողմնային շղթայի a-դիրքը։ Կոնովալովի ռեակցիան կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ նիտրոմիացություններ ստանալու համար։ Պրոցեսն իրականացնում են գոլորշի ֆազում (>400 °C)։ Ռեակցիան հայտնաբերել է Մ. Ի. Կոնովալովը, 1888 թվականին։

Կաղապար:ՀՍՀ