Հապալասենի
Կաղապար:Տաքսոտուփ Հապալասենի,Ղողնոշ, (Կաղապար:Lang-lat), հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ։ Առավել տարածված են կարմիր, սև, կապույտ, բարձրաճ և խոշորապտուղ հապալասենիներ։ Հայաստանում աճում է անտառային շրջաններում։
Կենսաբանական նկարագիր

1 - ընձյուղը ծաղիկներով,
2 - պտուղները,
3 - ծաղկի լայնակի կտրվածքը,
4 - առէջ
Բազմամյա հատապտղային կիսաթփեր են, բարձրությունը՝ 25-60 սմ-ից, 0,3-1 մ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, երկարավուն, ձվաձև, ծաղիկները տերևանութային են կամ գագաթնային, մեկական կամ ողկուզներում, երկսեռ, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց վարդագույն, պտուղները՝ խոշոր, գնդաձև, երկարավուն, մաշկը՝ նուրբ, մոմաշերտով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը խոշոր, գնդաձև, երկարավուն, նուրբ մաշկով, բազմասերմ, հյութալի, քաղցրավունթթվաշ հատապտուղ է։
Հայաստանում
Հայաստանում աճում է առնվազն 3 տեսակ՝
- Հապալասի կապույտ կամ հապլասենի ճահճային (Vaccinium uliginosum), голуби՛ка,
- Հապլասենի մրտենական (Vaccinium myrtillus) черни՛ка,
- Հապլասենի կարմիր կամ հապլասենի սովորական (Vaccinium vitisidaea) брусни՛ка։
Տարածում
Տարածված է Լոռու (Ֆիոլետովո, Մարգահովիտ գյուղիի շրջակայք), Կոտայքի (Հանքավանի շրջակայք), Գեղարքունիքի (Թաքաղաչի կիրճ, Սպիտակասար) մարզերում։ Աճում է վերին լեռնային, ենթալպյան և ալպյան գոտիներում (2800-3300 մ բարձրություններում), մարգագետիններում, անտառներում։
Ենթադասեր և բաժիններ
- Subg. Oxycoccus
- Sect. Oxycoccus (տեսակներVaccinium macrocarpon, Vaccinium oxycoccus…)
- Sect. Oxycoccoides (Vaccinium erythrocarpum)
- Subg. Vaccinium
- Sect. Batodendron (Vaccinium arboreum…)
- Sect. Brachyceratium
- Sect. Bracteata (Vaccinium laurifolium…)
- Sect. Calcicolus (Vaccinium glaucoalbum…)
- Sect. Ciliata
- Sect. Cinctosandra
- Sect. Conchophyllum (Vaccinium nummularia…)
- Sect. Cyanococcus (Vaccinium angustifolium, Vaccinium corymbosum…)
- Sect. Eococcus
- Sect. Epigynium (Vaccinium vacciniaceum…)
- Sect. Galeopetalum
- Sect. Hemimyrtillus (Vaccinium arctostaphylos, Vaccinium cylindraceum, Vaccinium padifolium…)
- Sect. Myrtillus (Vaccinium myrtillus, Vaccinium parvifolium, Vaccinium praestans…)
- Sect. Neurodesia
- Sect. Oarianthe
- Sect. Oreades
- Sect. Pachyanthum
- Sect. Polycodium (Vaccinium stamineum…)
- Sect. Pyxothamnus (Vaccinium ovatum…)
- Sect. Vaccinium (Vaccinium uliginosum…)
- Sect. Vitis-idaea (Vaccinium vitis-idaea…)
Կիրառում
Պտղամիսը պարունակում է շաքարներ, վիտամիններ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, ջեմ, հյութ ևն)։ Ունի հակալնդախտային և միզամուղ հատկություն։ Բազմացվում է կտրոններով։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Կաղապար:Ռուսերեն գիրք
- Կաղապար:AnchorԿաղապար:Ռուսերեն գիրք — УДК 582.683.2 (470.1/6)
- Կաղապար:Ռուսերեն գիրք
- Կաղապար:AnchorԿաղապար:Ռուսերեն գիրք
- Կաղապար:Ռուսերեն գիրք — ISBN 9781845938260