Ճրագախոտ
Կաղապար:Taxobox Ճրագախոտ (Կաղապար:Lang-lat), կաղընձնի, առյուծախոտ, գայլի վիզ, ճրագախոտազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա մակաբույծ, քլորոֆիլազուրկ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 79[1] տեսակ։
Կենսաբանական նկարագիր

Ցողունը հաստ է, մսոտ, դեղնավուն, կապտագույն, բաց դարչնագույն՝ պատված մանր ու նուրբ թեփուկներով, որոնք հետզարգացած տերևների հետքեր են, հաճախ՝ ճյուղավորվող, հիմքում՝ պալարանման, բարձրանում է՝ 10-60 սմ։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ ճռճռուկ ճուռակախոտ մազմզոտ ճրագախոտ Մակարդախոտ հասկանման, ծաղիկները՝ սպիտակա-դեղնավուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը կաշեկերպ, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը շատ մանր են։ Մոլախոտ է։
Ծաղկի բանաձև՝ Կաղապար:Nobr[2]։
Հայաստանում
Հայաստանում՝ 38 (39) տեսակ՝
- Ճրագախոտ երկնագույն (O.caesia),
- Ճրագախոտ կիլիկյան (Օ. cilicica),
- Ճրագախոտ գունավորված (Օ. colorata),
- Ճրագախոտ ցանցավոր (Օ. reticulata),
- Ճրագախոտ ճյուղավոր (Օ. ramosa) և այլն։
Տարածում
Տարածվում են Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։
Տարածված է Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, մարգագետիններում, անտառներում և այլն (ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտի)։ Խոտաբույսերի արմատների մակաբույծ է։
Տեսակներ





Ծանոթագրություններ
Գրականություն
- Цвелёв Н. Н., Терёхин Э. С. Семейство заразиховые (Orobanchaceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 2. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1981. — С. 432—436.
- C.A.J. Kreutz։ Orobanche. Die Sommerwurzarten Europas / The European Broomrape Species. Stichting Naturpublikaties Limburg, Maastricht 1995, ISBN 90-74508-05-7
- Daniel L. Nickrent & Lytton J. Musselman։ Introduction to Parasitic Flowering Plants. In։ The Plant Health Instructor, 2004. DOI: 10.1094/PHI-I-2004-0330-01 Կաղապար:Webarchive
- Hans Christian Weber։ Parasitismus von Blütenpflanzen. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 1993, ISBN 3-534-10529-X
- Hans Christian Weber։ Schmarotzer: Pflanzen, die von anderen leben. Belser, Stuttgart 1978, ISBN 3-7630-1834-4
Արտաքին հղումներ
- Control of Branched Broomrape: A Literature Review Կաղապար:Webarchive
- Zeichnungen von Habitus und Blütendetails Կաղապար:Webarchive
- Fotos von 30 Sommerwurzarten
- Monographie von Holger UhlichԿաղապար:Չաշխատող արտաքին հղում
Կաղապար:ՀԲ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Տաքսոնի նավարկում