Մոնացիտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Միներալ Մոնացիտ (գերմաներեն Monazit, հունարեն μονάζω — ապրում եմ միայնակ), միներալ, հազվագյուտ տարրերի՝ հիմնականում ցերիումի խմբի, ֆոսֆատ։ Քիմ․ կազմը՝ Ce,La․․․ [PO4]։ Հաճախ պարունակում է տարբեր խառնուրդներ, որոնցից կարևոր են՝ ThO2 (մինչև 10% և ավելի), UO2 (մինչև 6,6%), ZrO2, CaO, ինչպես նաև SiO2,SO3։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է թերթավոր, երբեմն հաստ աղյուսաձև բյուրեղներ, անկանոն հատիկներ, հատիկավոր զանգվածներ։ Սովորաբար ուժեղ ռադիոակտիվ է․ Գույնը՝ դեղինից, դեղնականաչից մինչև շագանակագույն, կարմրագորշ։ Կարծրությունը՝ 5—5,5, խտությունը՝ 4900—5500 կգ³։ Մոնացիտի հանքավայրերը հիմնականում կապված են գրանիտների, պեգմատիտների, սակավ՝ ալկալիական գրանիտներում, սիենիտներում հիդրոթերմալ կարբոնատային երակների հետ։ Արդյունահանվում է գլխավորապես գետային և ծովային ցրոններից (օրինակ, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Բրազիլիայում)։ Հումք է ցերիում և թորիում ստանալու համար։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:Միներալ-անավարտ Կաղապար:ՀՍՀ