Ցերիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Ցերիում (Կաղապար:Lang-lat), քիմիական տարր է, որի նշանն է Ce, պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 3-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 58, ատոմական զանգվածը՝ 140,12։ Հազվագյուտ հողային տարր է, պատկանում է լանթանիդների ընտանիքին։ f տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f2 5s2 5p6 6s2։ К, L և M թաղանթները լրացված են։

Պատմություն

Ցերիումը հայտնաբերել են 1803 թվականին, շվեդ գիտնականներ Ի․ Յա․ Բերցելիուսը, Վ․ Գիզինգերը և գերմանացի քիմիկոս Մ․ Գ․ Կլապրոտը, որոնք բաստնեզիտ միներալից անջատեցին «ցերիումական հողը»։

Ցերիումը անվանումն ստացել է № 1 փոքր մոլորակի՝ ցերերայի անունից։

Բնության մեջ

Ամենատարածված լանթանոիդն է, կազմում է երկրակեղևի զանգվածի 4,5․10−3 %, ծովի ջրում՝ 5,2Կաղապար:E мг/л[1], տարածվածությամբ 24-րդ տարրն է։ Հայտնի են ցերիումի 33 բնական միներալները, որոնցից ցերիումով առավել հարուստ են բաստնեզիտը և մոնացիաը (պարունակում են համապատասխանաբար 47 և 30 % ցերումի օքսիդ)։ Կենսոլորտում դանդաղ տեղաշարժվող տարր է, պարունակությունը բնական ջրերում և կենդանի օրգանիզմներում՝ աննշան։

Հանքավայրեր

Խոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիայում։

Ստացում

Մաքուր (98,95 %) ցերիումը ստանում են Ցերիումի (IV) օքսիդը էլեկտրոլիզի ենթարկելով։ Ցերիումը մտնում է ֆեռոցերիում (6% Fe, 40-75% Се, մինչև 24 % La, Pr, Nd, երբեմն՝ 4,5-7 % Mg), միջմետաղ (7-10 % Fe, մինչև 93 % լանթանիդներ՝ 70 % Се), համաձուլվածքների բաղադրության մեջ։ Ֆեռոցերիումը, միջմետաղը, հազվադեպ նաև մաքուր։

Ֆիզիկական հատկություններ

Ցերիումը երկնագույն երանգով, արծաթափայլ մետաղ է, առաջացնում է ալոտրոպային չորս ձևափոխություն՝ α, β, γ և δ։

(α)Cer 196C (β)Cer 23C (γ)Cer 726C (δ)Cer

Ցերիումի հալման ջերմաստիճանը 798 °C է, եռմանը՝ 3467 °С, խտությունը՝ 6678 կգ/մ3 (20 °С)։

Մաքուր ցերիումը մածուցիկ մետաղ է։ Ցերիումը քիմիապես ակտիվ է։ Միացություններում ցուցաբերում է +3, +4 օքսիդացման աստիճաններ։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից առաջ․ թթուներից, տաքացնելիս նաև ջրից, դուրս է մղում ջրածինը։

Քիմիական հատկություններ

Օդում պատվում է օքսիդի՝ Се2О3 սպիտակ մոխրերանգ շերտով, որը նրան հետագա օքսիդացումի չի պաշտպանում։ 160 °C-ում ցերիումը այրվում է օդում։

𝖢𝖾+𝖮𝟤  𝖢𝖾𝖮𝟤

Ցերիումի (III) օքսիդը և հիդրօքսիդը՝ Ce(OH)3, հիմնային են, քլորիդը, սուլֆատը և նիտրատը՝ ջրում լուծելի, ֆտորիդը, օքսալատը, ֆոսֆատը՝ անլուծելի։

𝟤𝖢𝖾+𝟨𝖧𝟤𝖮  𝟤𝖢𝖾(𝖮𝖧)𝟥+𝖧𝟤

Се2О3-ը հեշտությամբ օքսիդանում է՝ առաջացնելով ցերիումի (IV) օքսիդը՝ СеO2, որը ջրում չլուծվող, սպիտակ փոշի է, լուծվում է խիտ ծծմբական թթվում՝ առաջացնելով սուլֆատ՝ Ce(SO4)2։ Ցերիում (IV) օքսիդիչ է։ Ցերիումը միանում է (տաքացնելիս) հալոգենների, ծծմբի, ազոտի, ֆոսֆորի և այլ տարրերի հետ։

𝟤𝖢𝖾+𝟥𝖥𝟤  𝟤𝖢𝖾𝖥𝟥
𝟤𝖢𝖾+𝟥𝖢𝗅𝟤  𝟤𝖢𝖾𝖢𝗅𝟥
𝟤𝖢𝖾+𝟥𝖡𝗋𝟤  𝟤𝖢𝖾𝖡𝗋𝟥
𝟤𝖢𝖾+𝟥𝖨𝟤  𝟤𝖢𝖾𝖨𝟥

Ցերիումը հեշտությամբ լուծվում է անօրգանական թթուներում, չի փոխազդում ալկալիների հետ։

Կիրառություն

Ցերիումը օգտագործվում են որպես պողպատը, թուջը, ալյումինի և մագնեզիումի համաձուլվածքները լիգիրացնող և մոդիֆիկացնող հավելանյութեր։ Ցերիումի մետաղները և համաձուլվածքները ծծմբազրկող (ֆոսֆորազրկող և այլն) ակտիվ միջոց է։

Ցերիումը օգտագործվում է էլեկտրավակուումային սարքերում, որպես գազակլանիչ (գետտեր), ցերիումի (IV) օքսիդը՝ ապակին գունազրկելու և միջուկային տեխնիկայում՝ պաշտպանիչ ապակիներ ստանալու համար։

Ցերիումի մագնեզիումի նիտրատը՝ Ce2Mg3(NO3)12·24H2O-ն կիրառում են ջերմաչափություն մեջ[2][3]Կաղապար:Sfn։

Իզոտոպներ

Բնական ցեզիումը բաղկացած է 136Се (0,198 %), 138Се (0,25 %), 140Се (88,48 %) և 142Се (11,07 %) կայուն իզոտոպներից։

Ստացվել են 131-135, 137, 139, 141 և 143-148 զանգվածի թվերով 16 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից առավել կայուն է 144Ce (T1/2 = 275 օր)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ

Կաղապար:ՀՍՀ

  1. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
  2. Կաղապար:Cite web
  3. Կաղապար:Cite web