Նյուտոնի օրենքներ
Դասական մեխանիկայի երեք հիմնական օրենքները ձևակերպել է Իսահակ Նյուտոնը 1687 թվականին։
Առաջին օրենք
Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ:Սովորաբար այս օրենքը արտահայտվում է հետևյալ բանաձևով։
Այս եզրակացությունը հայտնի է իներցիայի օրենք անվամբ. այն ձևակերպել է Գալիլեյը ավելի քան 400 տարի առաջ։ Հաշվի առնելով այս օրենքի կարևորությունը` Նյուտոնն այն ընդգծել է մեխանիկայի հիմքում ընկած երեք օրենքների շարքում։ Իներցայի օրենքը հայտնի է որպես Նյուտոնի առաջին օրենք։
Երկրորդ օրենք
Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։
- Սովորաբար այս օրենքը գրառվում է հետևյալ բանաձևով։
- որտեղ - մարմնի արագացումն է, - մարմնի վրա կիրառված ուժը, իսկ - նյութական կետի զանգվածը։
Ըստ արդի մեխանիկայի պատկերացումների՝ առաջին և երկրորդ օրենքներում մարմին ասելով, պետք է հասկանալ նյութական կետ, իսկ շարժում ասելով՝ շարժում հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ։
Երրորդ օրենք
Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ F 1,2 = F 2,1
Տես նաև
Արտաքին հղումներ
- Ֆեյնմանի դասախոսությունը Նյուտոնի օրենքների մասին (անգլերեն)
- Նյուտոնի առաջին օրենքի սիմուլյացիա Կաղապար:Ref-en
- Նյուտոնի երկրորդ օրենքի ցուցադրումը Կաղապար:Ref-en
- Նյուտոնի երրորդ օրենքի ցուցադրումը վակուումում Կաղապար:Ref-en