Չափիչ կամրջակ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Հաստատուն հոսանքի միաթև կամրջակի էլեկտրական սխեման, որտեղ
* R1, R2, R3, Rx — կամրջի ծայրերն են;
* AC — էլեկտրամատակարարման անկյունագիծը;
* BD — չափման անկյունագիծը;
* Rx — այն տարրը, որի դիմադրությունը (Օհմ) պետք է չափվի;
* R1, R2 և R3 — այն տարրերը, որոնց դիմադրությունները Օհմ հայտնի են;
* R2 — այն տարրը, որի դիմադրությունը կարելի է կարգավորվել (օրինակ, ռեոստատ);
* VG —գալվանոմետր (V)

Չափիչ կամրջակ, դիմադրությունների, ունակությունների, ինդուկտիվությունների և այլ էլեկտրական մեծությունների չափման համար օգտագործվող էլեկտրական շղթա, որի աշխատանքը հիմնված է չափվող մեծությունը նմուշայինի հետ համեմատելու մեթոդի վրա։ Հաստատուն հոսանքի չափիչ կամրջակի պարզագույն սխեման, ակտիվ դիմադրությունների չափման համար, տրված է նկարում։ Մուտքի D և B սեղմակներին տալիս են սնման լարում (հոսանք), իսկ ելքի A և C սեղմակներին միացնում զրոյական ինդիկատորը կամ չափիչ սարքը։ Կարգավորելով մեկ կամ մի քանի փոփոխական դիմադրություններ, հասնում են պոտենցիալների հավասարության A և C կետերում։ Կայունացման պահը որոշում են զրոյական ինդիկատորով, որը ցույց է տալիս հոսանքի բացակայությունը չափիչ անկյունագծում։ Հավասարակշռված չափիչ կամրջակի համար R1R4=R2R3 (հավասարակշռության պայման)։ Rx դիմադրության չափման համար այն միացնում են որևէ դիմադրության (օրինակ R1) փոխարեն և որոշում Rx=R2R3R4 առնչությունից։ Քարաբազուկ միաթև չափիչ կամրջակները կիրառում են R1 օհմ էլեկտրական դիմադրության չափման համար։ 1 մկօհմ-ից 1 օհմ դիմադրությունների չափման համար կիրառում են երկբազուկ կամ բազմաբազուկ չափիչ կամրջակներ, որոնք չափում են դիմադրություններ 1 մկօհմ-ից մինչև 1 մօհմ, ±0,002% սխալանքով։

Ունակության, ինդուկտիվության, փոխինդուկտիվության չափման համար կիրառում են փոփոխական հոսանքի չափիչ կամրջակներ։ Վերջինիս սկզբունքային սխեման նման է նկարում բերվածին, այն տարբերությամբ, որ այստեղ կամրջակի յուրաքանչյուր բազուկ պետք է ունենա ինդուկտիվություն, ունակություն և դիմադրություն։ Փոփոխական հոսանքի չափիչ կամրջակի հավասարակշռման կարելի է հասնել կարգավորելով ոչ թե մեկ, այլ երկու տարրեր։ Հաստատուն հոսանքի չափիչ կամրջակի համար, որպես զրոյական ինդիկատոր ծառայում է մագնիսաէլեկտրական գալվանամետրը, իսկ փոփոխական հոսանքի չափիչ կամրջակի համար՝ թրթռավոր գալվանամետրը, հեռախոսը, սլաքավոր ցուցիչով կամ էլեկտրոնաճառագայթային խողովակով էլեկտրոնային ինդիկատորը։

Կաղապար:ՀՍՀ