Պուասոնի բաշխում


Պուասոնի բաշխում (Սիմեոն Պուասոնի անունով), ամբողջաթիվ արժեքներ ընդունող պատահական մեծությունների հավանականությունների կարևոր բաշխումներից։
Պուասոնի բաշխում ունեցող պատահական մեծությունը k(1, 2, 3,․․․) ամբողջ արժեքները ընդունում է
- ,
հավանականությամբ (-ն դրական պարամետր է)։
Պուասոնի բաշխում ունեցող պատահական մեծության մաթեմատիկական սպասումը և դիսպերսիան է։ և պարամետրերով Պուասոնի բաշխում ունեցող և պատահական մեծությունների գումարը Պուասոնի բաշխումն է՝ պարամետրով։
Տեսական-հավանականաին մոդելներում Պուասոնի բաշխումը օգտագործվում է և՛ որպես մոտարկող, և՛ որպես ճշգրիտ բաշխում։ Օրինակ, եթե ո անկախ փորձերում A1, A2,..., An անկախ պատահույթները հանդես են գալիս միևնույն p փոքր հավանականությամբ, ապա այդ պատահույթների որևէ k հատի միաժամանակյա հանդես գալու հավանականությունը մոտավորապես pk(np) է։
Մասնավորաբար, այդ մոդելը լավ է նկարագրում ռադիոակտիվ տրոհման պրոցեսը և ֆիզիկական այլ պրոցեսներ։ Որպես ճշգրիտ բաշխում Պուասոնի բաշխում հանդես է գալիս պատահական պրոցեսների տեսության մեջ։