Ջերմային ընդարձակում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ջերմային ընդարձակում, մարմնի չափերի փոփոխությունը իզոբար տաքացման դեպքում (հաստատուն ճնշման պայմաններում)։ Ջերմային ընդարձակումը բնութագրվում է ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակցով (у), որը հավասար է իզոբար տաքացման դեպքում մարմնի ծավալի հարաբերական փոփոխության և ջերմաստիճանի աճի հարաբերությանը․

γ=1V(VT)p

որտեղ V-ն, ծավալն է T-ն՝ թերմոդինամիկական ջերմաստիճանը, p-ն՝ ճնշումը։ Մարմիններից մեծ մասի համար γ>0 (բացառություն է կազմում, օրինակ, ջուրը, որը 0 °C-ից մինչև +4 °С ջերմաստիճանային տիրույթում ունի զրոյից փոքր γ

Իդեալական գազի համար

γ=1T

իսկ հեղուկների և պինդ մարմինների γ-ի կախումը T-ից շատ ավելի թույլ է։ Պինդ մարմինների համար, բացի γ-ից մուծվում է նաև գծային ընդարձակման ջերմաստիճանային գործակից (), որը հավասար է իզոբար տաքացման դեպքում մարմնի երկարության հարաբերական փոփոխության (դիտարկվող ուղղությամբ) և ջերմաստիճանի աճի հարաբերությանը։ Իզոտրոպ մարմինների դեպքում γ=3α։

Կաղապար:ՀՍՀ


Կաղապար:Անավարտ