Սիլիցիդներ



Սիլիցիդներ, սիլիցիումի միացությունները մետաղների և որոշ ոչ մետաղների հետ։ Սովորաբար դժվարահալ բյուրեղական նյութեր են։
Սիլիցիդների հատկությունները
Հատկությունները պայմանավորված են քիմիական կապի բնույթով։ Ալկալիական (բացառությամբ Na և K), հողալկալիական նաև պղնձի և ցինկի ենթախմբերի մետաղների հետ սիլիցիումն առաջացնում է իոնակովալենտային սիլիցիդներ, որոնցում քիմիական կապը սիլիցիումի և մետաղի ատոմների միջև իոնական է, իսկ սիլիցիումի ատոմների միջև՝ կովալենտային։ Էլեկտրաբացասական (P) տարրերի հետ սիլիցիումի առաջացրած միացությունները (սիլիցիումի բորիդ, կարբիդ, նիտրիդ...) կովալենտային սիլիցիդներ են։ Անցումային տարրերի (d և f) հետ սիլիցիումն առաջացնում է մետաղակերպ սիլիցիդներ։ Հողալկալիական մետաղների Սիլիցիդներում (M2Si, MSi, MSi2) սիլիցիումի ատոմներն առաջացնում են կղզյակներ, շղթաներ և շերտեր։ Կովալենտային և մետաղակերպ սիլիցիդները դժվարահալ են կայուն թթուների, օքսիդիչների, ագրեսիվ գազերի նկատմամբ։ Սիլիցիդները հանդես են գալիս MԿաղապար:SubSi до MSiԿաղապար:Sub։ MSiԿաղապար:Sub, MԿաղապար:SubSiԿաղապար:Sub, MԿաղապար:SubSi, MԿաղապար:SubSiԿաղապար:Sub, MԿաղապար:SubSi բանաձևերով։
Սիլիցիդների ստացում
Սիլիցիդներ ստացվում են մետաղը (կամ նրա օքսիդը) և սիլիցիումը (կամ նրա միացությունները՝ SiC, Si02, SiCl4 ...) միահալելով կամ համատեղ տաքացնելով (հաճախ վերականգնիչների՝ C,H2 առկայությամբ)։
Սիլիցիդների կիրառությունը
Սիլիցիդներ օգտագործվում են ինքնաթիռաշինության և հրթիռային տեխնիկայում՝ որպես հրակայուն (մետաղախեցեղեն) կոմպոզիցիոն նյութերի բաղադրիչներ։ MoSi2-ից պատրաստում են օդում աշխատող բարձր ջերմաստիճանային (1600 °C) վառարանների էլեկտրաջեռուցիչներ, FeSi2-ը, Fe3Si2, Fe2Si մտնում են պողպատները լեգիրացնելու և թթվազերծելու համար օգտագործվող ֆեռոսիլիցիումի բաղադրության մեջ։ Բազմաթիվ սիլիցիդներ կայուն են հալված մետաղների և աղերի առկայությամբ և օգտագործվում են քիմիական մետալուրգիական արդյունաբերության մեջ՝ որպես հրակայուն և կոռոզիակայուն երեսապաաող նյութեր։ Տեխնիկական ֆիզիկայում վանադիումի սիլիցիդը օգտագործվում է որպես գերհաղորդիչ, իսկ ռենիումի սիլիցիդը, որպես կիսահաղորդիչ։