Վերջավոր տարբերությունների հաշիվ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Վերջավոր տարբերությունների հաշիվ, մաթեմատիկայի բաժին, որտեղ ֆունկցիաներն ուսումնասիրվում են արգումենտի ընդհատ փոփոխման դեպքում, ի տարբերություն դիֆերենցիալ հաշվի և ինտեգրալ հաշվի, որտեղ արգումենտը համարվում է անընդհատ փոփոխվող։

Վերջավոր տարբերություն են անվանում հետևյալ տիպի առնչությունները․ Δf(xn)=f(xx+1)f(xn) (1-ին կարգի տարբերություն), Δ2f(xn)=Δf(xn+1)Δf(xn) (2-րդ կարգի տարբերություն), Δkf(xn)=Δk1f(xn+1)Δk1f(xn) (k-րդ կարգի տարբերություն), որտեղ xn=x0+nh, h-ը հաստատուն է, n-ը՝ ամբողջ թիվ։

Վերջավոր տարբերությունների դերը ընդհատ արգումենտի ֆունկցիաների տեսությունում նույնն է, ինչ ածանցյալների դերն անընդհատ արգումենտի ֆունկցիաների տեսությունում։ Այս երկու հասկացությունները կապվում են

limh0Δnf(x)hn=f(n)(x)

բանաձևով, որտեղ հ–ը արգումենտի երկու հարևան արժեքների տարբերությունն է։ Վերջավոր տարբերությունների հաշիվը մեծ կիրառություն ունի թվային անալիզի մի շարք բաժիններում (միջարկում, թվային դիֆերենցում և ինտեգրում, դիֆերենցիալ հավասարումների լուծման թվային մեթոդներ)։ Վերջավոր տարբերությունների հաշվի կարևոր բաժիններից մեկը նվիրված է

F[x,Δf(x),...Δnf(x)]=0

տեսքի տարբերական հավասարումների լուծմանը, որը շատ բաներով նման է դիֆերենցիալ հավասարումների լուծմանը։ Վերջավոր տարբերությունների հաշվում մեծ նշանակություն ունի ֆունկցիաների գումարման, այսինքն մեծ k-ի դեպքում f(a)+f(a+h)+...+f(a+kh) գումարի ճշգրիտ կամ մոտավոր արժեքը գտնելու խնդիրը։ Այն լուծվում է

m=0k1f(a+mh)=F(a+kh)F(a)

բանաձևով, որտեղ F(x)ΔF(x)=f(x) տարբերական հավասարման լուծումն է։ Վերջավոր տարբերությունների հաշվի այս բանաձևն ինտեգրալ հաշվի հիմնական բանաձևի՝ որոշյալ ինտեգրալը նախնականով արտահայտող բանաձևի հանգունակն է։ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ