Տարրական մասնիկների հմայք

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Տարրական մասնիկների հմայք, ուժեղ փոխազդող տարրական մասնիկների քվանտային թվերից մեկը, որը պահպանվում է ուժեղ և էլեկտրամագնիսական փոխազդեցություններում։ Հասկացությունը մուծվել է 1971 թվականին Շ. Գլեշոուի կողմից, իսկ գոյությունը փորձով ապացուցվել է 1976 թվականին, երբ հայտնաբերվեցին, այսպես կոչված, հմայված D* և այլ մեզոններ։

«Տարրական մասնիկների հմայք» հասկացությունն առանձնապես անհրաժեշտ դարձավ 3100 ՄէՎ զանգվածով Կաղապար:Math մասնիկների (հայտնաբերվել են 1974 թվականին) հատկությունները (կյանքի մեծ տևողությունը) բացատրելու համար։ Քվարկների մոդելի համաձայն, տարրական մասնիկները կազմված են առնվազն չորս առաջնային աղյուսիկներից՝ քվարկներից և համապատասխան հակաքվարկներից։ Չորրորդ քվարկն օժտված է նոր հատկությամբ՝ հմայքով, որը նշանակվում է c տառով (Կաղապար:Lang-en - հմայք)։ Հմայքով քվարկ ունեցող մասնիկը կոչվում է հմայված մասնիկ։ Կաղապար:Math մասնիկը բաղկացած է հմայքով քվարկից և հակաքվարկից, այնպես, որ նրա գումարային հմայքը հավասար է զրոյի կամ, ինչպես ասում են, այն ունի թաքնված հմայք։ Այդ մասնիկը և իր գրգռված վիճակները ΨΨ պոզիտրոնիումի նմանությամբ երբեմն կոչվում են չարմոնիում։ Ներկայումս հայտնաբերված են մի քանի հմայված մեզոն (ինչպես նաև հմայված բարիոն), որոնց կյանքի տևողությունը 1012 վրկ կարգի է, ուսումնասիրված են մի շարք չարմոնիումային վիճակներ և դրանց տրոհումները։

Տես նաև

Կաղապար:Ֆիզիկա-անավարտ

Կաղապար:ՀՍՀ