Աստղերի տեսագծային արագություն

testwiki-ից
00:15, 6 հուլիսի 2020 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Աստղերի տեսագծային արագություն, աստղերի տարածական հարաբերական (Արեգակի նկատմամբ) արագության պրոյեկցիան տեսագծի ուղղությամբ։

Աստղերի տեսագծային արագություն որոշումը

Աստղերի տեսագծային արագությունների որոշումը հիմնված Է Դոպլեր-Ֆիզոյի օրենքի վրա։ Եթե լույս արձակող մարմինը շարժվում Է դիտողի նկատմամբ, ապա նրա արձակած ալիքների երկարությունները փոփոխվում են λ=Vrcλ օրենքով։ (Vr և c համապատասխանաբար տեսագծային և լույսի արագություններն են, λ ալիքի երկարությունն է, իսկ λ՝ շեղման չափը)։ Աստղերի տեսագծային արագությունը գտնելու համար հարկավոր է որոշել նրանց սպեկտրալ գծերի շեղումները երկրային (լաբորատոր) աղբյուրի գծերի նկատմամբ։

Ժամանակակից դիտողական և չափողական տեխնիկան թույլ է տալիս աստղերի տեսագծային արագությունն որոշել 0,5 կմ/վ ճշտությամբ։

Աստղերի տեսագծային արագություններով առաջին անգամ (1890) զբաղվել են Պուլկովոյի (Արիստարխ Բելոպոլսկի) և Պոտսղամի (Հ. Ֆոգել, Յ. Շայներ) աստղադիտարաններում։

Կիրառություններ

Աստղերի տեսագծային արագության օգնությամբ հետազոտվում են աստղերի շարժումների օրինաչափությունները, Արեգակի շարժման ուղղությունն ու արագությունը, Արեգակնային համակարգի պտույտը Գալակտիկայի կենտրոնի շուրջը, ուսումնասիրվում են սեղմ կրկնակի աստղերը, աստղերի պտույտը իրենց առանցքի շուրջը և այլն։ Աստղերի տեսագծային արագությունները մեծ նշանակություն ունեն նաև Մետագալակտիկայի ուսումնասիրման համար, իսկ գալակտիկաների հեռավորությունների որոշման ժամանակ նրանց վրա հենվող մեթոդը մինչև այժմ ամենահուսալին է։

Կաղապար:ՀՍՀ


Կաղապար:Անավարտ