Ատոմական ծավալ

testwiki-ից
17:11, 4 մարտի 2021 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ատոմական ծավալ, տարրի մեկ գրամ ատոմի ծավալը, հավասար է ատոմական զանգվածի և պինդ վիճակում պարզ նյութի խտության հարաբերությանը՝ v=A/d: Ատոմական ծավալը ընդգրկում է ոչ միայն ատոմների գրաված ծավալը, այլ նաև միջատոմական տարածությունները և կախված է նյութի բյուրեղական կառուցվածքից ու ջերմաստիճանից։ Քանի որ հայտնի է մեկ գրամ ատոմ նյութում գտնվող ատոմների թիվը՝ Ավոգադրոյի թիվը, ապա ատոմական ծավալը հնարավորություն է տալիս հաշվել ատոմների մոտավոր ծավալները։ Վերջիններիս միջոցով կարելի է մոտավորապես հաշվել նրանց առաջացրած միացության մոլեկուլների ծավալը։ Պարզ նյութերի ատոմական ծավալները պարբերականորեն կախված են տարրերի կարգահամարներից (հաստատուն ջերմաստիճանի դեպքում)։

Կաղապար:ՀՍՀ