Ատոմական ծավալ
Jump to navigation
Jump to search
Ատոմական ծավալ, տարրի մեկ գրամ ատոմի ծավալը, հավասար է ատոմական զանգվածի և պինդ վիճակում պարզ նյութի խտության հարաբերությանը՝ : Ատոմական ծավալը ընդգրկում է ոչ միայն ատոմների գրաված ծավալը, այլ նաև միջատոմական տարածությունները և կախված է նյութի բյուրեղական կառուցվածքից ու ջերմաստիճանից։ Քանի որ հայտնի է մեկ գրամ ատոմ նյութում գտնվող ատոմների թիվը՝ Ավոգադրոյի թիվը, ապա ատոմական ծավալը հնարավորություն է տալիս հաշվել ատոմների մոտավոր ծավալները։ Վերջիններիս միջոցով կարելի է մոտավորապես հաշվել նրանց առաջացրած միացության մոլեկուլների ծավալը։ Պարզ նյութերի ատոմական ծավալները պարբերականորեն կախված են տարրերի կարգահամարներից (հաստատուն ջերմաստիճանի դեպքում)։