Արթուր Էրիխ Հաաս

testwiki-ից
03:30, 27 հունվարի 2024 տարբերակ, imported>ՍահակԲոտ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Արթուր Էրիխ Հաաս (Կաղապար:Lang-de, Կաղապար:ԱԾ), ավստրիացի ֆիզիկոս-տեսաբան, գիտության հանրահռչակող։ Հեղինակ է մի շարք աշխատանքների, որոնք նվիրված են քվանտային տեսությանը, ատոմային ֆիզիկային, տեսական սպեկտրասկոպիային, ֆիզիկայի պատմությանը։ Հաասին է պատկանում ատոմի առաջին մոդելը, որում անուղղակի կերպով պատկերացում է տրվել էներգիայի քվանտների մասին, և որը կարող է հանդիսանալ ատոմի` Բորի մոդելի նախատիպը։

Կենսագրություն

Ծագում և կրթություն (1884-1906)

Արթուր Էրիխ Հաասը ծնվել է Մորավիայի Բրյուն քաղաքում (այժմ` Բռնո), ավստրիական հրեաների հարուստ ընտանիքում։ Նրա հայրը` Գուստավ Հաասը (Կաղապար:Lang-de, 1850—1913), ունեցել է իրավաբանական ընկերություն և այդ գործունեության շրջանակներում ներկայացրել է հրեական ազդեցիկ Ստրակոշ ({{lang-de|Strakosch) ընտանիքի շահերը, որը վերահսկում էր Ավստրո-Հունգարական կայսրության շաքարային շուկայի զգալի մասը։ Հենց այս ընտանիքից է սերել ապագա գիտնականի մայրը` Գաբրիել Ստրակոշը (1861-1916)։ Արթուրը եղել է ընտանիքի առաջին երեխան, իսկ 1887 թվականին ծնվել է նրա եղբայր Օտտոն, 1893 թվականին՝ քույրը` Մարգարետը։ Տասը տարեկան հասակում Հաասն ընդունվում է Բրյունի առաջին գերմանական գիմնազիան և 1902 թվականին այն ավարտում ֆիզիկայից ու մաթեմատիկայից գերազանցությամբ, սակայն առանձնակի հաջողություններ չի գրանցում լատիներենի ու հունարենի յուրացման բնագավառում։ Նույն թվականին Հաասն ընդունվում է Վիեննայի համալսարան, որտեղ չնայած հոր ցանկությանը` որդուն տեսնել ապագա իրավաբան, սկսում է ուսումնասիրել ֆիզիկա ու քիմիա։ Այստեղ Հաասը սովորում է փորձարար ֆիզիկոսներ Ֆրանց Էքսների և Վիկտոր ֆոն Լանգայի մոտ, սակայն նրան չի բավարարում կարդացվող դասախոսությունների որակը։ Ուսման երկրորդ տարում նա հայտնվում է Լյուդվիգ Բոլցմանի ազդեցության տակ։ Բացի դրանից` նա` որպես ուսանողական եղբայրության անդամ, այդ շրջանակներում մասնակցում է սուսերամարտի մրցություններին, վիրավորվում է և մինչև կյանքի վերջը դեմքին ունենում է սպիներ, ինչի համար նա բազմիցս զղջացել է և այդպիսի ժամանցն անվանել «կենտրոնաեվրոպական հիմարություն»Կաղապար:Sfn։

1904 թվականին Հաասը ժամանել է Գյոթինգեն, որպեսզի ուսումը շարունակի տեղի համալսարանում։ Չնայած գյոթինգենյան ուսանողության ապրելակերպից խորշելուն` նա հավուր պատշաճի է գնահատում տեղի դասավանդման որակը։ Հաասը լսում է Էդուրդ Ռիկեի դասախոսությունները փորձարարական ֆիզիկայից, տեսական ֆիզիկայից` Վոլդեմար Ֆոգտի դասախոսությունները, ֆիզիկական քիմիայից` Վալտեր Ներնստի, ռադիոակտիվությունից` Յոհանես Շտարկի, մեխանիկայից ու հիդրավլիկայից` Լյուդվիգ Պրադտլի, էլեկտրականությունից` Գերման Թեոդոր Սիմոնի դասախոսությունները։ Նա լսում է նաև դասախոսություններ մաթեմատիկայի տարբեր բաժիններից, որոնք կարդում էին Ֆելիքս Կլայնը, Դավիթ Հիլբերտը և Հերման Մինկովսկին։ Չնայած Սիմոնն առաջարկում էր նրան զբաղվել ձայնային ալիքների ինտերֆերենցիայով գազակարգային համակարգերում և ատենախոսություն պաշտպանել այդ թեմայով, երիտասարդ ավստրիացին վերադառնում է Վիեննա, որպեսզի միանա ընտանիքին, որն այդ ընթացքում Բրյունից տեղափոխվել էր մայրաքաղաք։ Հաասը դիմում է Բոլցմանին, ով նրան խորհուրդ է տալիս որպես ատենանխոսության թեմա ընտրել ջերմադինամիկայի երկրորդ սկզբի վերլուծությունը։ Սակայն նրանց այդպես էլ չի հաջողվում քննարկել աշխատանքը Բոլցմանի հիվանդության պատճառով, և Հաասը այլ թեմա է ընտրում ֆիզիկայի պատմությունից` «Լույսի անտիկ տեսությունները» (Կաղապար:Lang-de): 1906 թվականի հոկտեմբերին` արդեն իր ուսուցչի մահից հետո, նա գերազանցությամբ անցնում է փորձությունը և ստանում դոկտորական աստիճանԿաղապար:Sfn։

Հաբիլիտացիա (1907-1912)

Վիեննայի համալսարանը 20-րդ դարասկզբի բացիկի վրա

Ատենախոսությունը պաշտպանելուց հետո Հաասը կանգնում է երկընտրանքի առաջ` շարունակե՞լ ակադեմիական կարիերան, թե՞ միանալ ընտանեկան շաքարի բիզնեսին։ Մի քանի տարի նա վարում էր երիտասարդ հարուստ մարդու ազնվականական կյանք` այցելելով բազմաթիվ երեկույթների, թատերական ներկայացումների և հանգստանալով քաղաքից դուրս գտնվող առողջարաններում։ Բացի այդ, 1907 թվականի հոկտեմբերին նա որպես կամավոր ընդունվում է դրագունյան գունդ («դեղին դրագուններ»), սակայն շուտով հոգնում է ծառայությունից, առողջության պատճառով անցնում պահեստազորի մեջ ու վերադառնում Վիեննա։ Նա շատ է կարդում և գրում մի քանի հոդվածներ` նվիրված գիտության պատմական ու փիլիսոփայական տեսանկյուններին։ Դրանց թվում էր նաև ջերմադինամիկայի երկրորդ սկզբին նվիրված պատմական վերլուծությամբ հոդվածը, մի թեմա, որ առաջարկել էր դեռևս Բոլցմանը։ Աստիճանաբար Հաասը հանգում է էներգիայի պահպանման դրույթի պատմական զարգացումը դիտարկելու գաղափարին, որի հիմքերը նա տեսել էր անտիկ գաղափարախոսության մեջ` ատոմների և ընդհանրապես աշխարհի հավերժության մասին։ Իր դիտարկումները նա ներկայացրել է 1908 թվականին Քյոլնում կայացած «Բնագետների ու բժիշկների գերմանական ընկերության» ժողովում և մի աշխատությունում, որն ավարտել է նույն թվականի Ծննդյան տոներից առաջ։ Այս աշխատությունը գիտնականը ներկայացնում է Վիեննայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ որպես ատենախոսություն` նպատակ ունենալով անցնել հաբիլիտացիան (որոշ երկրներում ակադեմիական բարձրագույն որակավորում), ինչը պարտադիր պայման էր դասախոսելու իրավունք ստանալու համար։ Արդյունքները այնքան էլ հուսադրող չէին. չնայած աշխատության փիլիսոփայական կողմը շատ բարձր է գնահատվում, ֆիզիկոսներ Էքսներն ու Ֆոն Լանգը ատենախոսության` ֆիզիկային վերաբերող հատվածը համարում են աղքատիկ և առաջակում են այն լրացնել ավելի տեխնիկական բովանդակությամբԿաղապար:Sfn։

Հաասը, ով ընկճվել էր այդպիսի պատասխանից, որոշում է ընդհանրապես թողնել ֆիզիկան և դառնալ իրավաբան։ 1911 թվականին նա ստանում է Վիեննայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետն ավարտելու պաշտոնական վկայական (Absolutorium): Սակայն այդ ժամանակ նա վերանայում է իր շտապողական որոշումը և 1909 թվականին կրկին վերադառնում ֆիզիկային։ Որպեսզի ատենախոսության համար հարմար նյութ գտնի, նա ուսումնասիրում է ամենաթարմ գրականությունը և բացահայտում, որ Մաքս Պլանկի` բացարձակ սև մարմնի ջերմային ճառագայթման սպեկտրի բանաձևը և Պլանկի հաստատունը, որ մտնում է այդ բանաձևի մեջ, այդ պահին չէին ստացել բավարար սպառիչ վերլուծություն։ Հաասի հետազոտության թեման դառնում է հոդվածը, որը լույս է տեսնում 1910 թվականին, և որում նա առաջին անգամ օգտագործել է ատոմի կառուցվածքը բացատրելու քվանտային տեսությունը։ Նրա արդյունքները կանխորոշել են ատոմի մոդելի որոշ առանձնահատկություններ, որ հրատարակել է Նիլս Բորը երեք տարի անց։ Սակայն ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողովը, որի մեջ այս անգամ մտնում էին փորձարար ֆիզիկոս Էրնստ Լեհերը և տեսաբան Ֆրիդրիխ Հազենյորլը, չի կարողանում ըստ արժանվույն գնահատել ներկայացված աշխատաքը, և այն կրկին մերժվում է։ Լիհերն աշխատանքն անվանում է նույնիսկ «դիմակահանդեսային կատակ»։ Միայն բելգիացի քիմիկոս, ձեռնարկատեր Էռնեստ Սոլվեի առաջին համաժողովին, որտեղ այլ հարցերի թվում քննարկվել է նաև երիտասարդ ավստրիացու աշխատանքը, Հազենյորլը լիովին գիտակցում է նրա կարևորությունը և խնդրում է վերամշակելուց հետո կրկին ներկայացնել աշխատանքը։ Աշխատանքն իսկույն ընդունվում է, և 1912 թվականի օգոստոսին Հաասը գիտության պատմության դասախոսելու իրավունք (venia legendi) է ստանում Վիեննայի համալսարանումԿաղապար:Sfn։

Վիեննայից Լայպցիգ (1912-1921)

Լայպցիգի համալսարան, 1989

1912 թվականի հոկտեմբերին Արթուր Էրիխ Հաասը` որպես պրիվատ-դոցենտ առանց վճարի սկսում է Վիեննայի համալսարանում դասախոսություններ կարդալ ֆիզիկայի պատմությունից։ Միաժամանակ նա ակտիվ զբաղվում է գիտության հանրահռչակմամբ, մասնավորապես ելույթ է ունենում հանրային դասախոսություններով, որոնք կազմակերպել էր «Ուրանիա» ընկերությունը։ 1913 թվականի աշնանը նշանավոր պատմաբան Կարլ Զուդգոֆի հրավերով, ում հետ ծանոթացել էր «Բնագետների ու բժիշկների գերմանական ընկերության» հավաքներից մեկի ժամանակ, Հաասը մեկնում է Լայպցիգ ու զբաղեցնում Լայպցիգի համալսարանի արտակարգ (էքստրաօրդինար) պրոֆեսորի պաշտոն։ Նրա պարտականությունների մեջ, բացի ֆիզիկայի պատմությունից դասախոսություններ կարդալուց, մտնում էր «Բնական գիտությունների պատմության կենսագրական տեղեկատու» ժողովածուի հինգերորդ հատորի խմբագրումը, որը հիմնադրվել էր 1863 թվականին գերմանացի ֆիզիկոս, փիլիսոփա Յոհան Պոգենդորֆի կողմից։ Աստիճանաբար, սակայն, Հաասի նախընտրությունները թեքվում են ֆիզիկայի օգտին. արդեն 1914 թվականի ամառային քննաշրջանին նա դասախոսությունների կուրս է կարդում` նվիրված ոչ թե մեխանիկայի պատմությանը, այլ նրա մաթեմատիկական ֆորմալիզմին։ Նույն թվականին այդ դասախոսությունները տպագրվում են առանձին հրատարակությամբԿաղապար:Sfn։

1914 թվականի հոկտեմբերին` քննաշրջանն ավարտելուն պես Վիեննա վերադառնալուց հետո, Հաասը, կապված Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ, զորակոչվում է բանակ։ Նրան առողջության պատճառով ճակատ չեն ուղարկում, և Հաասը թիկունքում ծառայում է սպայական կոչումով։ 1917 թվականի մայիսին գիտնականը համոզում է ղեկավարությանը ազատ արձակել իրեն «Կենսագրական տեղեկատուի» աշխատանքները շարունակելու համար, և նա վերադառնում է Լայպցիգ։ Սակայն այդ պահին հրատարակության խմբագրումն ամբողջովին անցել էր Արթուր ֆոն Էթինգենին։ Հաասն աստիճանաբար դուրս է մղվում այս գործունեությունից և այլևս դրանով չի զբաղվում (Տեղեկատուն հրատարակվել է միայն 1926 թվականին)։ Իր վերադարձից հետո նա վերջնականապես թողել էր գիտության պատմությունը և կենտրոնացել էր ֆիզիկայի ժամանակակից ձեռքբերումների վրա` առաջիններից մեկը Գերմանիայում կարդալով դասախոսություն հարաբերականության տեսության մասին։ Նա միաժամանակ աշխատում էր տեսական ֆիզիկայի դասագրքի շուրջ (Կաղապար:Lang-de), որը տպագրվել է պատերազմի ավարտից հետո` դառնալով իսկական բեսթսելեր։ Գիրքը բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել անգլերեն և այլ լեզուներով։ Գիրքը հեղինակին հաջողակ գրողի հռչակ է բերել և մշտական եկամուտ ապահովել հետպատերազմյան դժվարին տարիներինԿաղապար:Sfn։

Կրկին Վիեննայում (1921-1934)

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո Հաասը` ծնունդով լինելով Բռնոյից, համարվում է Չեխոսլովակիայի քաղաքացի։ Նույն թվականին նա վերջնականապես տեղափոխվում է Վիեննա, օգոստոսից համալսարանում զբաղեցնում պրիվատ-դոցենտի իր նախկին պաշտոնը։ 1923 թվականին գիտնականը դառնում է էքստրաօրդինար դասախոս, սակայն, ինչպես և նախկինում, այս պաշտոնում գործունեության համար նա չէր վճարվում։ Այդ պահին ֆինանսական հարցը կտրուկ սրվել էր. հետպատերազմյան տնտեսական վատ վիճակի պատճառով ընտանեկան կարողությունը, որը վերածվել էր բաժնետոմսերի, գրեթե ամբողջությամբ վերացել էր, այնպես որ Հաասի հիմնական եկամուտները դարձել էին իր հրատարակած գրքերից ստացվող հոնորարները։ Այսպես, դեռևս 1920 թվականին նա հրատարակել էր իր առաջին գիտահանրամատչելի գիրքը` «Նոր ֆիզիկայի բնույթը» (Կաղապար:Lang-de) վերնագրով, որը միանգամայն հաջողակ է դառնում և հետագա տարիներին մի քանի անգամ վերահրատարակվում։ 1924 թվականին լույս է տեսնում «Ատոմային տեսությունը պարզագույն փոխադրությամբ» (Կաղապար:Lang-de) գիրքը։ Տնտեսական իրավիճակը, պրոֆեսիոնալ աճի հնարավորության բացակայությունը և ավստրիական հասարակությունում` մասնավորապես Վիեննայի համալսարանում հակասեմական տրամադրությունների աճը, Հաասին թույլ չէին տալիս Ավստրիայում հաջող կարիերա ձևավորել։ Նա սկսում է լրջորեն մտածել երկրից դուրս` հատկապես ԱՄՆ գնալու մասին մտածելԿաղապար:Sfn։

1924 թվականի օգոստոսին Հաասը ծանոթանում է Էմմա Բեատրիս Հուբեր անունով երիտասարդ կնոջ հետ (1896-1985), ով Վիեննայում դասախոսություն էր կարդում կրթական համակարգի մասին (այս թեման հետաքրքրում էի ֆիզիկոսին երկրից դուրս գալու առումով)։ Հուբերը ծագումով գերմանուհի էր, մի քանի տարի ապրել էր ԱՄՆ-ում, ապա վերադարձել էր Եվրոպա և Հաասի հետ հանդիպման պահին ուսանում էր Վիեննայի արվեստի դպրոցում։ Արդեն մի քանի շաբաթ անց` 1924 թվականի սեպտեմբերի 8-ին, նրանք ամուսնանում են։ Հաջորդ տարի լույս աշխարհ է գալիս նրանց որդին` Արթուրը, իսկ ևս մեկ տարի անց` երկրորդ որդին` Գեորգը։ Այդ ժամանակ ֆինանսական դրությունը փոքր-ինչ լավացել էր, քանի որ Հաասը Ավստրիայի գիտությունների ակադեմիայում ստացել էր ապահովագրության վիճակագրի պաշտոն, ինչին լավ համապատասխանում էր իր մաթեմատիկական պատրաստվածության, իրավաբանական կրթության առումով։ 1920-ական թվականների երկրորդ կեսին հրատարակած գրքերից են դասական մեխանիկային վերաբերող մենագրությունը (Կաղապար:Lang-de), «Ատոմների աշխարհ» (Կաղապար:Lang-de) հանրաճանաչ հրատարությունը, իսկ ամենահաջողակ ստեղծագործությունը հավանաբար «Նյութի ալիքներ և քվանտային մեխանիկա» (Կաղապար:Lang-de) աշխատությունն է` նվիրված ֆիզիկայի նորագույն ձեռքբերումներինԿաղապար:Sfn։

Չնայած ֆինանսական դրության կայունացմանը` Հաասին չէր լքում արտագաղթելու գաղափարը։ 1927 թվականի սկզբին նա առաջին ուղևորությունն է կատարում ԱՄՆ «Միջազգային կրթություն ինստիտուտ» ծրագրի շրջանակներում։ Երկու ամսվա ընթացքում նա դասախոսություններով հանդես է գալիս Արևելյան ափի և Միջին Արևմուտքի 26 հաստատություններում, այդ թվում` Եյլի, Փրինսթոնի, Կոլումբիայի և Կոռնելի և այլ համալսարաններում։ 1930-1931 թվականներին Հաասը երկրորդ ուղևորությունն է կատարում Ամերիկա` այցելելով 50 համալսարան, այդ թվում Արևմուտքում։ Նա հույս ուներ, որ իրեն հնարավորություն կընձռնվի մշտապես հաստատվելու Ամերիկայում, սակայն երկրի տնտեսական ծանր պայմանների պատճառով այդ ծրագրերին վիճակված չէր իրականության վերածվել։ 1920-ական թվականների վերջերին և 1930-ական թվականների առաջին կեսին հրատարակված նրա գրքերից են քվանտային քիմիային վերաբերող մենագրությունը (Կաղապար:Lang-de), «Ֆիզիկա բոլորի համար» (Կաղապար:Lang-de), միջուկային ֆիզիկային վերաբերող դասախոսություններ (Կաղապար:Lang-de) և տիեզերագիտության առաջին դասագրքերից մեկը (Կաղապար:Lang-de)Կաղապար:Sfn:

Կյանքը տարագրության մեջ (1935-1941)

Նոթր Դամի համալսարանը 20-րդ դարակեսի բացիկի վրա

1930-ական թվականների սկզբին Ավստրիայում կտրուկ աճում է նացիստների ազդեցությունը, ինչը հատկապես ուժեղանում է Գերմանիայում Հիտլերի` իշխանության գլուխ գալու հետ։ Ազգայնական դասախոսության շրջանում ավելի բարձր հնչողություն է ստանում այն փաստը, որ հրեա Հաասը բարձր պաշտոն է զբաղեցնում Վիեննայի գիտությունների ակադեմիայում։ Այդ ամենը միայն մեծացնում էր գիտնականի` երկիրը լքելու միտքը։ 1934 թվականին վերջապես ընձեռնվում է նման հնարավորություն. Բրանսուիկեի (Մեն նահանգ) ոչ մեծ Բոուդին քոլեջը ավստրիացի ֆիզիկոսին առաջարկում է մեկ տարով դասախոսել քոլեջում։ Հաասն այստեղ է ժամանում 1935 թվականին աշնանային քննաշրջանին, և քանի որ մտադրություն չուներ Վիեննա վերադառնալ, անմիջապես անցնում է մշտական գործի փնտրտուքին` օգտագործելով իր բազմաթիվ կապերը։ Սակայն ոչ մի համալսարան չի կարողանում առաջարկել բարձր վճարվող աշխատանք, որը կհամապատասխաներ այնպիսի ճանաչված գիտնականի, ինչպիսին Հաասն էր։ Միայն 1936 թվականի մայիսին նա հրավեր է ստանում Նոթր Դամի կաթոլիկական ոչ մեծ համալսարանից, որի նախագահը` Ջոն Ֆրենսիս Օ’Հարան, ծրագրել էր ուժեղացնել իր ղեկավարած հաստատության հետազոտական կողմը։ Չնայած սկզբում համալսարանին անհրաժեշտ էր փորձարար, Ալբերտ Այնշտայնի հանձնարարական նամակը կշեռքի նժարը թեքում է Հաասի օգտին։ Ավստրիացի ֆիզիկոսը, ով ավելի խոշոր համալսարանում հաստատվելու հավակնություններ ուներ, ստիպված էր բավարարավել այս առաջարկովԿաղապար:Sfn։

1936 թվականի սեպտեմբերին Հաասը իր որդիների հետ ժամանում է Սաութ Բենդ (Ինդիանա նահանգ) և գործի անցում իր ստանձնած պարտականությունների կատարմանը։ Նրա կինը նրանց միանում է ավելի ուշ` ունեցվածքի հարցերը կարգավորելով հայրենիքում։ 1938 թվականին գիտնականը հաջողեցնում է ավելի ու ավելի անապահով դարձող եվրոպական աշխարհամասից իր եղբոր ու քրոջ արտագաղթի հարցը. Մարգարետը հաստատվում է Անգլիայում, իսկ Օտտոն, թողնելով վիննացի փաստաբանի իր պաշտոնը, ԱՄՆ-ում դառնում է հնէաբան։ Հետագա տարիներին Նոթր Դամի համալսարանում հայտնվում են Հաասի բազմաթիվ հայրենակիցներ. համալսարանի ղեկավարությունը, տպավորված լինելով Հաասի` Հարվարդի համալսարանի 300-ամյակին նվիրված գիտաժողովում Այնշտայնի ու Էդինգտոնի հետ նույն հարթակում հետ ելույթ ունենալուց, որոշում է շեշտը դնել եվրոպացի գիտնականների վրա։ Այսպես, Հաասի հանձնարարականով Սաութ Բենդում են հայտնվում մաթեմատիկոս Կարլ Մենհեր Կրտսերը, ֆիզիկոս Յուջին Գուտը։ Նա կողմ է արտահայտվում նաև մաթեմատիկոսներ Էմիլ Արթինին և Կուրտ Գյոդելին հրավիրելուն, իսկ 1937 թվականին ընտրվում է «Գիտության զարգացման համագործակցության ամերիկյան միավորման» անդամ։ Արթուր Հաասի նախաձեռնությամբ մի ամբողջ տարի (1938) Նոթր Դամի համալսարանում է անցկացնում Ժորժ Լեմետրը, ով նշանավոր այլ գիտնականների թվում մասնակցում է ամբողջությամբ տտիեզերագիտության հարցերին նվիրված առաջին համաժողովին, որ կազմակերպել էր ավստրիացինԿաղապար:Sfn։

1940 թվականի նոյեմբերի 22-ին Արթուր Հաասը կաթված է ստացել Չիկագոյի հյուրանոցներից մեկում, ուր նա եկել էր «Ֆիզիկայի ամերիկյան ընկերության» հերթական հավաքին մասնակցելու։ Հիվանդանոցում անցկացրած հետագա մի քանի ամիսների ընթացքում նա հազվադեպ է եկել գիտակցության և 1941 թվականի փետրվարի 20-ին մահացել է թոքաբորբիցԿաղապար:Sfn։

Գիտական գործունեություն

Ատոմի մոդել

Ատոմի թոմսոնյան մոդելը

1910 թվականին Հաասը ստացել է իր առավել կարևոր ու նշանավոր արդյունքը` առաջին անգամ ատոմի կառուցվածքը կապելով Պլանկի քվանտների հիպոթեզի հետ։ Այդ ժամանակ այս հիպոթեզի և էներգիան ու ճառագայթման հաճախականությունը կապող քվանտների փոխազդեցության միտքը դեռ անբացատրելի շատ բաներ ուներ։ Ալբերտ Այնշտայնը և Վիլհելմ Վինն արտահայտել են այն գաղափարը, որ բացարձակ սև մարմնի հավասարաչափ ջերմային ճառագայթման Պլանկի տեսությունը, որը հենվում է վերացական հարմոնիկ տատանակների (օսցիլյատոր) վրա, ընդհանրապես բավարար չէ իրավիճակը բացահայտելու համար, և հնարավոր է, որ վերաբերում է այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում ատոմի ներսում։ Հաասն ուշադրություն է դարձրել էներգիայի քվանտի և ունիվերսալ բնութագրում ունեցող նյութի հավանական կապի մասին` որպես այդ ատոմների բնութագիր վերցրել է ատոմի չափը։ Որպեսզի ստանա կոնկրետ արդյունք, նա օգտվել է այդ ժամանակ տարածում ունեցող ատոմի թոմսոնյան մոդելից, որում ենթադրվում էր, որ բացասական լիցքավորված էլեկտրոնները շարժվում են դրական լիցքավորված գնդի ներսում։ Իր աշխատանքում Հաասը, դիտարկելով ջրածնի մեկ էլեկտրոնով ատոմը, որ շարժվում է a շառավղով (փաստորեն ատոմի չափով) լիցքավորված գնդի մակերևույթով, երկու ենթադրություն է արել.

  1. Կուլոնյան ձգողության ուժի և կենտրոնաձիգ ուժերի հավասար ենe2/a2=ma(2πν)
  2. Էլեկտրոնի լրիվ էներգիայի և քվանտի էներգիայի ճառագայթումը հավասար ենe2/a=hν, որտեղ ν -ն Բալմերի սերիայի սահմանային հաճախականությունն է։

Այս հարաբերություններից նա երկու եզրակացություն է արել։ Նախ` նա հաստատել է Պլանկի հաստատունի և ատոմի չափերի կապը` h=2πema` փաստորեն ստանալով Բորի շառավղի և ջրածնի ատոմի ճիշտ արտահայտությունը:Բնորոշ է, սակայն, որ ատոմի չափերը Հաասին թվում էին ավելի հիմնարար, քան Պլանկի հաստատունն էր։ Եվ երկրորդ` նա ստացավ ν հաճախականության արտահայտությունը, որը ժամանակակից նշանակությամբ համապատասխանում է Ռիդբերգի հաստատունին` R=16π2me4/h3c, որը միայն թվային 8 բազմապատիկով է տարբերվում այն ճիշտ արտահայտությունից, որ ստացել է Նիլս Բորը 1913 թվականին։ Ընդհանուր առմամբ, ավստրիացի գիտնականի ստացած տվյալները չէին հակասում ժամանակի` փորձով ստացված տվյալներինԿաղապար:SfnԿաղապար:SfnԿաղապար:SfnԿաղապար:Sfn։ Չնայած Հաասի մոդելը նկատի չէր առնում հարուցված իրավիճակը, սակայն այն կարևոր նախատիպն էր հանդիսանում Բորի ատոմի մոդելիԿաղապար:Sfn։

Ամենայն հավանականությամբ, առաջինը, ով նկատեց Հաասի աշխատանքը, հոլանդացին նշանավոր ֆիզիկոս Հենդրիկ Լորենցն է եղել, ով դեռևս 1910 թվականին նրան հիշատակում էր Գյոթինգենում կարդացած իր դասախոսության ժամանակ։ Նրա կարծիքով, Հաասի վարկածը, չնայած մի շարք դժվարություններին, արժանի էր ուշադրության, քանի որ կապում էր «էներգիայի քվանտի հանելուկը» նյութի կառուցվածքի հարցին, երկու խնդիրներ, որոնք նախկինում դիտարկվում էին իրարից բացարձակ անկախԿաղապար:Sfn։ Հաջորդ թվականին մեկ այլ ավստրիացի` Արթուր Շիդլոֆը (Կաղապար:Lang-de), եզրակացություն կատարելով իր համերկրացու աշխատանքից, առաջարկում է մեկ այլ եղանակ` Պլանկի հաստատունը ներմուծել ատոմի թոմսոնյան մոդել։ Հաասի և Շիդլոֆի մոդելները հիշատակել է Առնոլդ Զոմերֆելդը Սոլվեևի առաջին համաժողովի իր զեկուցման մեջ` նշելով, սակայն, որ իր կարծիքով պետք է ատոմների և մոլեկուլների հատկությունները նախ և առաջ բացատրել` ելնելով Պլանկի հաստատունի ունիվերսալ նշանակությունից, ոչ թե նրա ծագումը վերագրել ատոմի չափերին, ինչպես դա արել էր ՀաասըԿաղապար:Sfn։ Նիլս Բորը ևս 1913 թվականի իր դասական հոդվածում վկայակոչել է Հաասի աշխատանքը` հիմք դնելով ատոմի իր մոդելինԿաղապար:Sfn։ Ավստրիացին այն ֆիզիկոսներից էր, ում դանիացի ֆիզիկոսը ուղարկել է իր հոդվածի արտատպվածքը և առաջինն է շնորհավորել հեղինակին ստացված արդյունքների կապակցությամբԿաղապար:Sfn։ 1959 թվականին նամակներից մեկում Նիլս Բորը այսպես է գնահատել Հաասի դերը ատոմի կառուցվածքի պատկերացումների զարգացման տեսանկյունից. Կաղապար:Քաղվածք

Հաասը տպագրել է ևս մի քանի հոդված, որոնցում զարգացրել է իր գաղափարները։ 1911 թվականի ամռանը հրատարակվել է նրա ծավալուն աշխատանքը` նվիրված երկրաչափական կոնֆիգուրացիաների հաշվարկին էլեկտրոնների դիրքում, որոնք կայունություն կհաղորդեին ատոմի թոմսոնյան մոդելին։ Հենց այդ հոդվածն է մտել ատենախոսության նոր տարբերակի մեջ, որը Հաասը հաջող պաշտպանել է Վիեննայի համալսարանումԿաղապար:Sfn։

Այլ արդյունքներ

1920 թվականին Հաասը Ֆրենսիս Ուիլեր Լումիսից և Ադոլֆ Կրատցերից անկախ` ատացել է մոլեկուլների պտտվող սպեկտրների իզոտոպ էֆեկտի բանաձևը, այսինքն` մոլեկուլյար սպեկտրների բնութագրումով տարրերի իզոտոպ բաղադրության որոշման մեթոդիկայի հիմնադիրներից է եղելԿաղապար:Sfn։ 1926 թվականին նա հրատարակել է մի քանի աշխատանք` նվիրված Քոմփթոնի էֆեկտին, մասնավորպես` կատարել է իրավիճակի դետալային հաշվարկներ, որում ֆոտոնները մանրամասնիկների հետ բախումից ձեռք են բերում որոշակի էներգիա (այսպես կոչված` Քոմփթոնի հակառակ էֆեկտ)Կաղապար:Sfn։ 1927 թվականին Հաասն ընդունել է Դը Բրոյլի ալիքների պատկերացումները մանրամասնիկների շարժման վերլուծությամբ, իսկ 1929 թվականին՝ ստատիկ ջերմադինամիկայի խնդիրներիԿաղապար:Sfn։ 1940 թվականին նա առաջարկել է միջուկային իզոտոպերի իր դասակարգումը, որոնք հիմնված են 4 ( 4He) կամ 6 ( 6He) նուկլոնների կլաստերների միավորման վրա, և փորձել է այն օգտագործել միջուկի դիտարկվող պարբերականության (նրանց կայունությունը, զանգվածը և կիսաքանդման փուլը) բացատրման համար, մասնավորապես` ցուցումներ գտնելով նուկլոնների գոլորշիացման և միջուկում լցված թաղանթի ձևավորման էֆեկտների վրաԿաղապար:Sfn։

Իր գիտական կարիերայի ողջ ընթացքում Հաասը պահպանել է հետաքրքրությունը տիեզերագիտության հանդեպ, ընդ որում տիեզերքի էվոլյուցիայի ու կառուցվածքի հարցը իր պատկերացումներում սերտորեն առնչվել է ֆիզիկական հիմնական հաստատունների հետ։ Այս թեմայով իր առաջին իսկ հրապարակման ժամանակ` 1907 թվականին, նա ջերմադինամիկայի երկրորդ օրենքի հիման վրա եզրակացություն է արել, որ տիեզերքի գոյությունը սահմանափակված է ժամանակովԿաղապար:Sfn։ 1912 թվականին գիտնականը զարգացնում է իր փաստարկումը. նա օգտագործում է տիեզերքի տարբեր հատվածներում էնտրոպիայի ֆլուկտուացիայի մասին իր պատկերացումները, ինչպես նաև հանգում այն եզրակացության, որ ռադիոակտիվության դիտարկվող մակարդակը ենթադրում է տիեզերքի վերջըԿաղապար:Sfn։ 1918 թվականին նա առաջին անգամ անդրադառնում է գրավիտացիոն հաստատունի և ջերմադինամիկայի արմատական հաստատունի փոխկապակցվածության վերլուծությանըԿաղապար:Sfn։ 1930 թվականին՝ Էդվին Հաբլի կողմից տիեզերքի ընդլայնման բացահայտումից հետո Հաասը, հիմնվելով այն ենթադրության վրա, որ տիեզերքի ձգողական էներգիան չպետք է գերազանցի նրա զանգվածի լրիվ էներգիային, կարողացել է գնահատել տիեզերքի չափերն ու խտությունը, ինչպես նաև նրա ընդարձակման արագությունը։ Կիրառելով այն մոտեցումը, որ ժամանակակից տեսանկյունից անվանվում է թվաբանական, Հաասը փնտրել է հիմնական հաստատունների միջև համահարաբերականություն, այսպես` 1932 թվականին նա փորձել է կապել Պլանկի հաստատունը տիեզերագիտական պարամետրերի հետ, ինչպիսիք են տիեզերքի զանգվածն ու շառավիղը։ Արդյունքում Հաասը փորձել է կատարելագործել իր մեթոդը, սակայն չի կարողացել էական առաջընթաց գրանցել այդ ուղղությամբ` հայտնաբերելով միայն մասնավոր համընկնումներ և ոչ թե հաստատուն մեծությունների միջև եղած արմատական կապերըԿաղապար:Sfn։

Փիլիսոփայական և կրոնական հայացքներ

Հաասի գիտական որոնումներն իր ողջ կյանքի ընթացքում առանձնացել են ֆիզիկայի տարբեր ոլորտների` միկրոաշխարհի (ատոմների աշխարհ) և մակրոաշխարհի (Տիեզերքն ամբողջությամբ) մեջ եղած կապերի բացահայտմամբ, ինչն իր արտահայտությունն է գտել արմատական հաստատունների փոխկապակցվածության բացահայտման ցանկության մեջ։ Այս որոնումների ոգեշնչման աղբյուրն է եղել Գյոթեի արվեստը` աշխարհի ընդհանրական պատկերի մասին իր պատկերացումներով, որոնք ընդգրկում են բոլոր երևույթներն ու օրենքները։ Սակայն Հաասի կարծիքով` այդ պատկերացումները հակասության մեջ են մտնում ժամանակակից գիտության զարգացման հետ, որն ավելի ու ավելի մասնագիտացված է դառնում` ձգտելով մասնատել բնությունը ավելի մանր մասերի։ Գիտնականը կարծում էր, որ աշխարհի ավելի լայն պատկերից հրաժարվելու վտանգ կա։ Այդ պատճառով նա ողջունեց անորոշությունների սկզբունքի առաջացումը քվանտային մեխանիկայում` նրա մեջ տեսնելով բնության մասնատման փորձերի բնական սահմանափակ բնույթը, որ տրված է ԱստծուցԿաղապար:Sfn։ Հաասի փիլիսոփայական աշխարհայացքը իր անմիջական արտացոլումն է գտել նրա պատմական հետազոտություններում, որոնցում նկատելի է նաև Էռնստ Մախի և Վիլհելմ Օստվալդի` գիտությունների պատմությանը նվիրված աշխատանքների ազդեցությունըԿաղապար:Sfn։

Հաասը, ով մեծացել էր հրեական լիբերալ բուրժուական միջավայրում, ի սկզբանե կրոնի նկատմամբ բուռն վերաբերմունքով չէր առանձնանում։ 1904 թվականի ապրիլին նա դուրս է եկել Բրյունի հուդայական համայնքից, իսկ նոյեմբերին` Գյոթինգենում եղած ժամանակ, անցել է լյութերականությանը` մկրտություն ընդունելով Հայսմարի Սուրբ Մարտինի եկեղեցում։ Այդ քայլի դրդապատճառները հայտնի չեն։ Հնարավոր է, նա հոգևոր հենարան է փնտրել գիտությամբ զբաղվելու համար կամ էլ փորձել է այդ կերպով հեշտացնել իր գիտական առաջընթացը։ Ավելի ուշ Հաասն ընդունել է կաթոլիկություն և Էմմա Հուբերի հետ ամուսնացել Վիեննայի Սուրբ Ստեփանոսի տաճարում։ Հնարավոր պատճառների թվում են հոգևոր որոնումները, Ստրակոշ ընտանիքի բազմաթիվ անդամների կաթոլիկ հավատը կամ պարզապես այն փաստը, որ իր ապագա կինը աստվածավախ կաթոլիկ էր։ Չնայած իր գիտական հետազոտություններում Հաասը չի դիմել կրոնական փաստարկումների, նա հակասություն չի տեսել կրոնի և գտության մեջ և նույնիսկ կարծել է, որ ժամանակակից ֆիզիկայի ու աստղագիտության զարգացումը «ավելի նպաստում է կրոնական զգացմունքների ուժեղացմանը և ոչ թե թուլացմանը»։ Աշխատելով Նոտր Դամ կաթոլիկ համալսարանում` իր ելույթներում նա բազմիցս անդրադարձել է այդ թեմային։ Որպես գիտնական` նա ենթադրում էր, որ Տիեզերքի սահմանափակ բնույթը տարածությամբ ու ժամանակով հաստատում է արարչի գոյությունը։ Այս միտքը նա զարգացրել է նաև իր վերջին դասախոսություններից մեկում, որը կարդացել է 1940 թվականինԿաղապար:SfnԿաղապար:Sfn։ Կաղապար:Քաղվածք

Հրապարակումներ

Գրքեր

Հոդվածներ

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Կաղապար:Արտաքին հղումներ