Նիկողայոս Արտավազդ

testwiki-ից
01:45, 13 սեպտեմբերի 2024 տարբերակ, imported>InternetArchiveBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Նիկողայոս Արտավազդ (Կաղապար:ԱԾ), հայկական ծագմամբ բյուզանդացի մաթեմատիկոս[1][2][3][4][5], Պալեոլոգիական Վերածննդի շրջանի խոշոր գիտական գործիչ[6]։

Կենսագրություն

Ծնվել է XIII դարի երկրորդ կեսին։ Նրա ծննդավայրը հստակ հայտնի չէ, սակայն կյանքի վաղ փուլն անցկացրել է Զմյուռնիայում։ Ն. Ադոնցը, հաշվի առնելով Նիկողայոս-Արտավազդ կրկնակի անունը, կարծում է, որ նա հավանաբար ծնվել է Հայաստանում և ստացել Արտավազդ հայկական անունը, այնուհետև Զմյուռնիա տեղափոխվելուց հետո ընտրել է Նիկոլայոս հելլենական անունը[7]։ Զմյուռնիայից տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ աշխատել է Կայսերական պալատում և ստացել Ռավդա (<հուն․ ՝ραβδοφσρος; – գավազանակիր) մականունը։ Նրան է պատկանում Հնդկական թվաբանության վերաբերյալ Պլանուդի շարադրության հրատարակությունը՝ իր լրացումներով։ Պահպանվել են Արտավազդի երկու հեղինակային ստեղծագործություններ, որոնք գրված են հունարեն՝ նամակների տեսքով։ Իր աշխատանքներում Արտավազդն օգտվել է այբբենական համարակալումից, իսկ ռացիոնալ թվերը գրի է առել Եգիպտական ֆրակցիաների տեսքով։ Ֆրակցիաների բազմապատկումը և բաժանումը արել է այնպես, ինչպես դա արվում է այսօր, հանգեցնում է նվազագույն ընդհանուր հայտարարի, բայց արդյունքը կրկին արտահայտվում է որպես եգիպտական ֆրակցիա[6]։ Օգտագործում է գրականության մեջ մտած «քաղաքական թվաբանություն» եզրույթը[8][9]։ Շատ տեղ է հատկացնում օրացուցային հաշվարկներին[4][9], կազմում է Զատկի հաշվարկի օրացույցըԿաղապար:Ն Արտավազդը՝ Դիոֆանտին հիշատակող վերջին բյուզանդական գիտնականն է[10]։ Նրա աշխատություններում պահպանվել են նաև բազմաթիվ մաթեմատիկական վարժություններ[10], որոնք հետագայում ներառվել են տարբեր խնդիրների ժողովածուների կազմում[11]։ Արտավազդի խնդիրները կրում են առօրյա, տնտեսական բնույթ[8][10] և կարևոր աղբյուր են հանդիսանում 14-րդ դարի Բյուզանդիայի տնտեսական կյանքի ուսումնասիրության համար[12][13]։

Ստեղծագործություն

Արտավազդի առաջին նամակը, որը գրվել է 1340 թվականին, դիմել է ոմն փաստաբան Գեորգ Խաչիկին, ով նույնպես հայ էր[7][8][մեկնաբանություն 1]։ Այն բացատրվում է այբբենական համակարգի հաշվարկման և մատների վրա հաշիվը մինչև 9999-ը[14]․ ձախ ձեռքը մի կողմ, որպես տասնյակ միավոր[մեկնաբանություն 2], իսկ աջը՝ հարյուրավոր և հազարավոր[մեկնաբանություն 2][15]։ Թվաբանական գործողությունները շարադրելիս Արտավազդը նկատում է, որ մեծ թվերի դեպքում լավ է օգտվել «հնդկական մեծ հաշվից»։ Շարադրության վերջում բերված են մեծ աղյուսակներ, որոնք մոտ են հին հունական մաթեմատիկոսների և Անանիա Շիրակացու աղյուսակներին[2][4][6]։ Ընդհանուր առմամբ, Շիրակացու աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել Նիկոլայ Արտավազդի վրա[16]։

Նիկողայոս Արտավազդի առաջին աշխատությունը միակ փաստաթուղթն Է, որի շնորհիվ պահպանվել և մեզ է հասել ձեռքի մատների միջոցով 1-ից 9999 թվերը ներկայացնելու եղանակը։ Հաշվողական արվեստին վերաբերող հարցերի հետ միասին շարադրված են թվից քառակուսի արմատ հանելու հետևյալ մոտավոր բանաձևերը (արդի նշանագրությամբ)․

A=a2±ba±b2a=x1
A12(x1+Ax1)

Նիկողայոս Արտավազդը անդրադարձել է նաև տոմարական հարցերին։

1341 թվականին գրված երկրորդ նամակն ուղղված է հեղինակի ընկերոջը Թեոդոր Չաբուխին՝ Կլազոմենից[1]։ Ամենայն հավանականությամբ, Ֆեոդորը նույնպես հայ էր, քանի որ նրա «Չաբուխ» մականունը հայկական «Չավուշի» հելլենացված ձևն է[մեկնաբանություն 3], այստեղ հիմնականում դիտարկվել են կոտորակների գործողությունները, ինչպես նաև բերված է Հերոնի բանաձևի հիման վրա՝ քառակուսի արմատներ կորզելու մոտավոր եղանակը[6]։
Նիկոլայի գրչին են պատկանում նաև երկրաչափության մեկ աշխատանք[4] և մի փոքր քերական տրակտատ, որը նա գրել է իր որդու՝ Պավել Արտավազդի համար[1]։ Նիկոլայ Արտավազդի ձեռագրերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում[4]։

Վաղ հրապարակումներ

Նշումներ

Կաղապար:Նցանկ

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կենսագրական
Աշխատանքներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ

  1. 1,0 1,1 1,2 Николай Артавазд Равда, «Византийский словарь»: в 2-х томах [под ред. К. А. Филатова], СПб., 2011, том 2, стр. 122
  2. 2,0 2,1 «История математики»: в 3-х томах [под ред. А. П. Юшкевича], М.: Наука, 1970, том 1, стр. 251—252
  3. М. А. Цайгер, Триумф и забвение способа Пифагора Կաղապար:Webarchive, «Математика в школе»: Июль (№ 6), стр. 51-61
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Армянская Советская Энциклопедия, Նիկողայոս Արտավազդ, Ереван, 1982, том 8, стр. 299
  5. Կաղապար:Книга
  6. 6,0 6,1 6,2 6,3 Zoran Lučić, Vizantijska Matematika, Novi Sad J. Math. 29, No. 3, стр. 150 (1999), ISSN 0352-0900
  7. 7,0 7,1 Կաղապար:Статья
  8. 8,0 8,1 8,2 Herbert Hunger, Die hochsprachliche profane Literatur der Byzantiner: Philologie, Profandichtung, Musik, Mathematik und Astronomie Naturwissenschaften, Medizin, Kriegswissenschaft, Rechtsliteratur, C.H.Beck, 1978, pp 1080, стр. 247
  9. 9,0 9,1 Կաղապար:Cite web
  10. 10,0 10,1 10,2 P. Wilpert, W. P. Eckert: Antike und Orient im Mittelalter: Vorträge der Kölner Mediaevistentagungen 1956-1959, Walter de Gruyter, 1971, pp. 274
  11. Aachener Zeitung 29.12.2012, Der Fleischverkauf Կաղապար:Webarchive, Magazin Spielfeld, 2012
  12. Yannis Stoyas, Nikolaos Rhabdas and the imperial mint. Arithmetic problems and matters of striking coins in the Late Byzantine period: Science and Technology. Historical and Historiographical Studies, Athens, 2013, стр. 67-95
  13. Klaus-Peter Matschke, Münzstätten, Münzer und Münzprägung im späten Byzanz. In: Revue numismatique, 6e série - Tome 152, 1997, стр. 191-210.
  14. Anne Tihon, Numeracy and Science Կաղապար:Webarchive. In: The Oxford Handbook of Byzantine Studies, Ch. III.17.4, стр. 805
  15. Franz Villicus, Die Geschichte der Rechenkunst vom Alterthume bis zum XVIII Jahrhundert mit besonderer rücksicht auf Deutschland und Österreich., Вена, 1891, стр. 7
  16. Կաղապար:Статья


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "մեկնաբանություն", but no corresponding <references group="մեկնաբանություն"/> tag was found