Վարդի ծառի յուղ

testwiki-ից
19:08, 23 մարտի 2021 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Վարդի ծառի յուղ

Վարդի ծառի յուղ, եթերային յուղ, հանդիպում է Բրազիլիայում, Պերուում և Ֆրանսիական Գվիանայում[1] աճող վարդի ծառի վարդափայտի մեջ (Aniba rosaeodora var. amazonica A.Ducke, Aniba parviflora MEZ., Ocotea candata MEZ. և Protium altissimum MARCH.):

Հատկություններ

Վարդի ծառի եթերային յուղ, անգույն կամ բաց դեղին հեղուկ, որն օժտված է կամֆորայի երանգով փայտա-ծաղկահոտով։ Լուծվում է էթիլ սպիրտում (1:5՝ 60%-ում), բենզիլբենզոատում, դիէտիլֆտալատում, բուսական յուղում, պրոպիլենգլիկոլում, ոչ լավ լուծելի է գլիցերինում, չի լուծվում՝ ջրում։ Համեմատական կայուն է օրգանական թթուներում։

d2020 [n]D20 [α]D20
0,872 ÷ 0,880 1,462 ÷ 1,468 -3 ÷ +4

Քիմիական բաղադրություն

Յուղի բաղադրությունը քիչ է ուսումնասիրված, յուղի մեջ հայտնաբերվել են. ցինեոլ (մինչև 10%), դիպենտեն, մետիլհեպտենոլ, գերանիոլ, ներոլ, լինալոոլ, α-տերպինեոլ, մեթիլհեպտենոն, n-մետոկսիացետոֆենոն, որոշ սեսկվիտերպենային սպիրտներ ու կետոններ և այլ բաղադրիչներ։

Ստացում

Ստանում են մանրեցված և նախապես թրջած պայտից՝ գոլորշով թորելու ճանապարհով, դուրս է գալիս մինչև 1,2% յուղ։

Հիմնական արտադրողը Բրազիլիան է։

Օգտագործում

Օգտագործում են օճառի և կոսմետիկ միջոցների համար՝ որպես բույր, նաև՝ լինալոոլի անջատման համար։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն