Ացետոնային մարմիններ (կետոնային մարմիններ)

testwiki-ից
06:22, 21 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ացետոնային մարմիններ (կետոնային մարմիններ), օրգանական միացությունների խումբ, բաղկացած β–օքսիկարագաթթվից, ացետքացախաթթվից և ացետոնից, որոնք առաջանում են լյարդում՝ ճարպաթթուների ոչ լրիվ օքսիդացումից։ Ախտաբանական պրոցեսների (շաքարախտ, քաղց ևն) ժամանակ ացետոնային մարմինները մեծ քանակությամբ կուտակվում են օրգանիզմում (1 մգ%-ից հասնում են 500 մգ% և ավելի), հատկապես արյան և մեզի մեջ։ Ացետոնային մարմինների ավելացումը բարձրացնում է արյան թթվայնությունը (ացիդոզ) և առաջացնում ինքնաթունավորում։ Ինսուլինի և ածխաջրերի ներարկումը նվազեցնում է ացետոնային մարմինների առաջացումը։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ