Ացետոնային մարմիններ (կետոնային մարմիններ)
Jump to navigation
Jump to search
Ացետոնային մարմիններ (կետոնային մարմիններ), օրգանական միացությունների խումբ, բաղկացած –օքսիկարագաթթվից, ացետքացախաթթվից և ացետոնից, որոնք առաջանում են լյարդում՝ ճարպաթթուների ոչ լրիվ օքսիդացումից։ Ախտաբանական պրոցեսների (շաքարախտ, քաղց ևն) ժամանակ ացետոնային մարմինները մեծ քանակությամբ կուտակվում են օրգանիզմում (1 մգ%-ից հասնում են 500 մգ% և ավելի), հատկապես արյան և մեզի մեջ։ Ացետոնային մարմինների ավելացումը բարձրացնում է արյան թթվայնությունը (ացիդոզ) և առաջացնում ինքնաթունավորում։ Ինսուլինի և ածխաջրերի ներարկումը նվազեցնում է ացետոնային մարմինների առաջացումը։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ