Սելեն

testwiki-ից
12:26, 2 մարտի 2025 տարբերակ, imported>Cosmologist USSR
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր

Սելեն, (Կաղապար:Lang-lat), Se, տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 6-րդ խմբի քիմիական տարր։

Կարգահամարը՝ 34, ատոմական զանգվածը՝ 78,96։ Սելենը p-տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կաոուցվածքն է 4s24p4, K,L և M թաղանթները լրացված են։ Ատոմները պարունակում են երկուական չզույգված էլեկտրոններ։

Բնական սելենը բաղկացած է 74Se (0,87%), 76Se (9,02), 77Se (7,58), 78Se (23,52), 80Se (49,82) և 82Se (9,19) կայուն իզոտոպներից։ Ստացվել են սելենի՝ թվով 16 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է 75Se (T1/2=121 օր)։

Պատմություն

Սելենը հայանաբերել է Յա․ Բերցելիուսը (1817) ծծմբական թթվի արտադրության թափոններում։

Պահպանվել է Բերցելիուսի պատմությունը, թե ինչպես է տեղի ունեցել տարի հայտնաբերումը.

Կաղապար:Քաղվածք

Անվանում

Բնական սելեն

Անվանել են Լուսնի անունով (Կաղապար:Lang-el - լուսին)։ Սելենը հալկոգեն է, պատկանում է հազվագյուտ և ցրված տարրերի շարքին։

Բնության մեջ

Պարունակությունը երկրակեղևում՝ 5•10−6 % ըստ զանգվածի (տարածվածությամբ 68-րդ տարրն է)։ Առաջացնում է 38 հազվագյուտ հանդիպող միներալ։ Ուղեկցում է ծծմբին։ Սելեն են պարունակում (6-10−5 %) կավերը և թերթաքարերը։ Կենսոլորտում արագ տեղաշարժվող տարր է։ Հատկություններով նման է ծծմբին։

Սելենը երկիր ընդերքում պարաունակվում է մոտ 500 մգ/տ։ Սելենի կոնցենտրացիան ծովի ջրում 4·10−4 մգ/լ է[1]։

Ստացում

Սելենը ստանում են ծծմբական թթվի, թաղանթանյութի, թղթի արտադրության թափոններից և պղնձի էլեկտրոլիտային ռաֆինացման անոդային նստվածքներից։ Կիսահաղորդչային տեխնիկայում օգտագործվող սելենը մաքրում են վակուումային թորումով, զոնային հալմամբ (99,9999 %)։ Ավելի մաքուր սելեն ստանում են սելենաջրածնի ջերմային քայքայմամբ։

Ֆիզիկական հատկություններ

Գնդաձողային մոդել
Բյուրեղային սելեն (99,9999 %)

Պինդ սելենը առաջացնում է բյուրեղական (α, β, γ) և ամորֆ ալոտրոպային ձևափոխություններ, որոնք կիսահաղորդիչներ են։ Ամենից կայուն է՝ հեքսագոնայի, մուգ մոխրագույն ձևափոխությունը, հալման ջերմաստիճանը՝ 217 °С, եռմանը՝ 685 °С, խտությունը՝ 4807 կգ/մ3։

Լուսազգայուն է, էլեկտրահաղորդականությունը (10−2- 10−12 օհմ−1·սմ−1, 20 °С մթության մեջ) լուսավորելիս՝ աճում է մինչև 1000 անգամ։

Սովորական պայմաններում սելենը քիմիապես կայուն է՝ թթվածինը, ջուրը, չօքսիդացնող թթուները և մյուս քիմիական տարրերը (բացառությամբ F2) նրա հետ չեն փոխազդում։ Սելենը լուծվում է ազոտական թթվում, արքայաջրում։ Արժեքականությունը՝ II, IV և VI, միացություններում ցուցաբերում է մինչև +6 օքսիդացման աստիճաններ, ոչ մետաղ է։ Առավել բնորոշ է քառ արժեք վիճակը։

Իզոտոպներ

Բնական սելենը բաղկացած է 74Se (0,87%), 76Se (9,02), 77Se (7,58), 78Se (23,52), 80Se (49,82) և 82Se (9,19) կայուն իզոտոպներից։ Ստացվել են սելենի՝ թվով 16 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է 75Se (T1/2=121 օր)[2][3]։

Իզոտոպ Բնության մեջ, % Կյանքի տևողություն
73Se 7,1 ժամ
74Se 0,87
75Se 120,4 օր
76Se 9,02
77Se 7,58
77mSe 17,5 վրկ
78Se 23,52
79Se 6,5Կաղապար:E տարի
79mSe 3,91 րոպե
80Se 49,82
81Se 18,6 րոպե
81mSe 62 րոպե
82Se 9,19 9,7Կաղապար:E տարի
83mSe 69 վրկ
83Se 25 րոպե

Քիմիական հատկություններ

Տաքացնելիս սելենը այրվում է օդում՝ առաջացնելով հեշտ ցնդող (317 °C) SeO2[4], որը լուծվում է ջրում և ալկալինևրում (ստացվում են H2SeՕ3 և սիլենիաներ)[5]։ Հայտնի են նաև SeO, Se2Օ3 և SeC3 օքսիդները։

𝖲𝖾𝟪+𝟪𝖮𝟤𝟪𝖲𝖾𝖮𝟤

Սելենական թթուն՝ H2SeC4 հատկություններով նման է ծծմբական թթվին (ավելի թույլ է), խոնավածուծ է։ Սելենը տաքացնելիս (500 °C) միանում է ջրածնի հետ․ սելենաջրածինը՝ H2Se տհաճ հոտով, ջրում լուծելի, խիստ թունավոր գազ է և ուժեղ վերականգնիչ, լուծույթը թուլ թթու է (սելենաջրածնական թթու)։

Սելենը հալոգենների հետ առաջացնում է հեշտ ցնդող հալոգենիդներ, ծծմբի և տելուրի հետ՝ պինդ լուծույթներ, ազոտի հետ՝ Se4N4, ածխածնի հետ՝ CSe2, ֆոսֆորի հետ՝ P2Se3, P4Se3, P2Se5։

𝖲𝖾𝟪+𝟤𝟦𝖥𝟤𝟪𝖲𝖾𝖥𝟨
𝟥𝖲𝖾+𝟦𝖧𝖭𝖮𝟥𝟥𝖧𝟤𝖲𝖾𝖮𝟥+𝟦𝖭𝖮

Տաքացնելիս սելենը միանում է մետաղների հետ՝ առաջացնելով սելենիդներ։

Կիրառություն

Սելենը օգտագործում են կիսահաղորդչային ուղղիչներ (դիողներ), ֆոտոէլեկտրական սարքեր, ամորֆ սելեն՝ էլեկտրալուսանկարչական պատճենահանող սարքեր պատրաստելու համար։ Սելենիդները օգտագործվում են թերմոռեզիստորներում և որպես լյումինաֆորներ՝ հեռուստացույցներում, օպտիկական և ազդանշանային սարքերում։

Սելենը օգտագործվում է նաև կանաչ ապակին գունազրկելու, սուտակապակի ստանալու, պողպատի մեխանիկական հատկությունները լավացնելու համար և որպես կատալիզատոր։ Սելենը և հատկապես նրա միացությունները թունավոր են։

Կենսաբանական դեր

Կենդանի հյուսվածքները պարունակում են 0,01-1 մգ/կգ սելեն։ Մարդու, կենդանիների և որոշ բույսերի համար սելենը անհրաժեշտ միկրոտարր է, մեծացնում է աչքի ցանցաթաղանթի լուսազգայնությունը, որպես հակաօքսիդիչ ներգործում է ֆերմենտային ռեակցիաների վրա։ Սելենի մեծ պարունակությունը սննդում (2 մգ/կգ) առաջացնում է սուր և քրոնիկական թունավորում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Commons

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ