Հակաֆեռոմագնիսական ռեզոնանս

testwiki-ից
20:29, 7 հուլիսի 2021 տարբերակ, imported>Narek75
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Հակաֆեռոմագնիսական ռեզոնանս, հակաֆեռոմագնիսական նյութերում որոշակի v հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների ուժեղ կլանման երևույթը արտաքին մագնիսական դաշտի որոշակի H լարվածության դեպքում։ Մագնիսական ռեզոնանսի տարատեսակներից։

Դիտվել է 1950ական թվականներին CuCl2×2H2O բյուրեղներում 4K-ից ցածր ջերմաստիճաններում։ Հակաֆեռոմագնիսական ռեզոնանսի դեպքում ենթացանցերի մագնիսական վեկտորների ռեզոնանսային տատանումներ են գրգռվում ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ կիրառված մագնիսական դաշտի լարվածության ուղղության շուրջը։ H-ի ամեն մի արժեքի, որպես կանոն, համապատասխանում են հակաֆեռոմագնիսական ռեզոնանսի երկու տարբեր հաճախականություններ (v101000 հց), որոնք ավելի մեծ են, քան պարամագնիսական և ֆեռոմագնիսական ռեզոնանսների հաճախականությունները։ Հակաֆեռոմագնիսական ռեզոնանսը դիտում են ռադիոսպեկտրոսկոպով։

Հակաֆեռոմագնիսական ռեզոնանսի երևույթն օգտագործվում է հակաֆեռոմագնիսներում փոխանակային և մագնիսական անիզոտրոպության ուժերի հետազոտման համար։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ