Հիդրոստատիկական պարադոքս

testwiki-ից
02:39, 27 փետրվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Հիդրոստատիկ ճնշումը կախված չէ անոթի ձևից։ Նույն սյան և նույն հատակի մակերեսի դեպքում անոթներում ճնշումը նույնն է։

Հիդրոստատիկական պարադոքս, ոչ գլանաձև անոթում լցված հեղուկի կշիռը հավասար չէ անոթի հատակին ազդող հեղուկի ճնշման ուժին։ Եթե միևնույն հեղուկը լցված է հիմքի հավասար մակերես ու տարբեր երկրաչափական ձև ունեցող անոթների մեջ և հեղուկի բարձրությունը բոլոր անոթներում նույնն է (զանգվածները տարբեր են), ապա անոթների հատակին հեղուկի ճնշման ուժը միևնույնն է և հավասար նույն հիմքով գլանաձև անոթում լցված հեղուկի կշռին։ Հիդրոստատիկական պարադոքսը բացատրվում է այսպես, հավասարակշռության մեջ գտնվող հեղուկի p հիդրոստատիկական ճնշումը ուղղված է անոթի պատի յուրաքանչյուր կետին տարված նորմալով, հետևապես թեք պատերին ազդող ճնշման ուժը միշտ կունենա p1 ուղղաձիգ բաղադրիչ։ Դեպի վեր լայնացող անոթում այդ բաղադրիչը հավասարակշռում է ավելցուկային հեղուկի ծավալի կշիռը, իսկ նեղացող անոթում՝ պակասող հեղուկի ծավալի կշիռը (գլանի նկատմամբ)։ Հիդրոստատիկական պարադոքսը հայտնաբերել է Բ. Պասկալը։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Պարադոքսներ