Սևան (հանքային ջուր)

testwiki-ից
17:30, 3 հունվարի 2024 տարբերակ, imported>BekoBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ Կաղապար:Տեղեկաքարտ Խմիչք «Սևան», հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի տարածքում (Գավառագետի ձախ ափին) և շրջակայքում։ Առաջանում է բազալտային անդեզիտներով ծածկված պլիոցենի լճագետային նստվածքներում։ Ելքերը կապված են հյուսիսարևմտյան, լայնակի և միջօրեականի ուղղությամբ տեկտոնական խախտումների հետ և Երկրի մակերևույթ են դուրս գալիս հորատանցքերով։ Շահագործվում է 1955 թվականից։ Հանքայնացումը 2, 8 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1, 8 գ/լ, շահագործման պաշարները՝ 1710 մ³/օր։

Քիմիական կազմ

Սևան հանքային ջրի քիմիական կազմն է՝

CO21․8 M 2.8 HCO354Cl43(Na+K)45Mg38Ca16 T15 °C

Պարունակում է նաև Fe, I, Br, B, F, Zn միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ

Ջրաբուժական հատկություններով նման է «Հանքավան», «Լիճք» և «Եսենտուկի» № 4 (ՌԴ) հանքային ջրերին։ Օգտագործվում է ստամոքսաղիքային, միզուղիների հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում։

Կաղապար:Ըմպելիք-անավարտ Կաղապար:ՀԲ