Սկրաուպի ռեակցիա

testwiki-ից
14:02, 12 սեպտեմբերի 2024 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Սկրաուպի ռեակցիա, քինոլինի (III), նրա նմանակների և ածանցյալների սինթեզը անիլինի (I), նրա համապատասխան նմանակների ու ածանցյալների և գլիցերինի փոխազդեցությամբ։ Ռեակցիան իրականացնում են դեհիդրատացնող (H2SO4,H3PO4) և օքսիդացնող (նիտրոբենզոլ և այլն) նյութերի առկայությամբ։ Դեհիդրատացնող խառնուրդի ազդեցությամբ գլիցերինը վեր է ածվում ակրոլեինի (II), որը և մասնակցում է հիմնական ռեակցիային։

Ռեակցիան 1880-ին հայտնաբերել է ավստրիացի քիմիկոս Զդենկո Հանս Սկրաուպը (1850—1910)։ Օգտագործվում է քիմիայի աշխատանոցներում և արդյունաբերության մեջ՝ դեղանյութեր ու ֆոտոսենսիբիլիզատորներ ստանալու նամար։

Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ