Բորի օքսիդ

testwiki-ից
07:54, 6 մարտի 2021 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Բորի օքսիդ, քիմիական բանաձևն է B2O3, բորաթթվի անհիդրիդն է, բավականին դժվարահալ ապակենման կամ բյուրեղային նյութ է, ունի դառը համ, դիէլեկտրիկ է։ Բորի ապակենման օքսիդը ունի շերտավոր կառուցվածք (շերտերի միջև հեռավորությունը 0.185 նմ)< շերտերում բորի ատոմները դասավորված են հավասարակողմ եռանկյունների ներսում ВО3 (d В—О=0.145 նմ)[1]։ Այս ձևափոխությունը գործում է 325-450 °C ջերմաստիճաններում և շատ ամուր է։ Այն ստացվում է օդում բորը մինչև 700 °C տաքացնելիս կամ օրթոբորաթթվի դեհիդրատացումից։ Բյուրեղային В2О3-ը, որը ստանում են զգույշ կերպով մետաբորաթթվից (НВО2) ջուր պոկելով, հանդես է գալիս երկու ձևափոխություններով, հեքսագոնալ և մոնոկլին բյուրեղավանդակներ։ Հեքսագոնալ բյուրեղավանդակը 400 °C և 2200 ՄՊա ճնշման պայմաններում փոխակերպվում է մոնոկլինային ձևի[2]։

Հատկություններ

  • Բորի անհիդրիդը հիգրոսկոպիկ միացություն է։ Այն բուռն կերպով լուծվում է ջրում, սկզբում առաջացնելով (НВO2)n բանաձևով մետաբորաթթուեր, իսկ հետո վեր է ածվում օրթոբորաթթվի H3BO3։ Մանրեցված B2O3-ը լուծում է շատ տարրերի օքսիդներ։
  • B2O3-ը հանդիսանում է թթվային անհիդրիդ, սակայն ցուցաբերում է բավականին թույլ երկդիմի հատկություններ[3]։

𝟤𝖡𝟤𝖮𝟥+𝖯𝟦𝖮𝟣𝟢𝟦𝖡𝖯𝖮𝟦

  • Բորի օքսիդը չի վերականգնվում ածխածնով, նույնիսկ մաքսիմալ տաքացման պարագայում, սակայն քայքայվում է, եթե միաժամանակ ռեակցիայի մեջ դրվի մի նյութ, որը կարող է տեղակալել թթվածնի ատոմը (քլոր կամ ազոտ

𝖡𝟤𝖮𝟥+𝟥𝖢+𝟥𝖢𝗅𝟤𝟤𝖡𝖢𝗅𝟥+𝟥𝖢𝖮

  • Բորի օքսիդի և բորի համատեղ 1000 °C շիկացնելիս, առաջացած գոլորշիներում առաջանում են գծային մոլեկուլներ O=B—B=O, որոնք շատ ջերմակայուն են։ Գոլորշիները արագ սառեցնելիս 300 °C-ից ցածր, կարելի է ստանալ սպիտակ պինդ պոլիմեր (B2O2)n, որը խիստ ռեակցիոնունակ է։ 60 հազար մթնոլորտ ճնշման և 1500 °C ջերմաստիճանում բորի օքսիդը փոխազդում է բորի հետ։

𝖡𝟤𝖮𝟥+𝟦𝖡𝟥𝖡𝟤𝖮
Բորի այս ցածրագույն օքսիդը գրաֆիտի նման ունի շերտավոր կառուցվածք։

Ստացում

  • Կարելի է ստանալ բորը թթվածնի մթնոլորտում կամ օդում տաքացնելիս։

𝟦𝖡+𝟥𝖮𝟤𝟤𝖡𝟤𝖮𝟥,

  • Կարելի է ստանալ բորաթթվի քայքայումից։

𝟤𝖧𝟥𝖡𝖮𝟥𝖡𝟤𝖮𝟥+𝟥𝖧𝟤𝖮.

Կիրառություն

Օգտագործվում է բորաթթվի եթերներում։

Գրականություն

  • Карапетьянц, Михаил Христофорович|Карапетьянц М. Х. Дракин С. И. Общая и неорганическая химия. М.: Химия 1994
  • Реми Г. «Курс неорганической химии» М.: Иностранная литература, 1963

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:Բորի միացություններ Կաղապար:Արտաքին հղումներ