Ոլորտային եռանկյունաչափություն

testwiki-ից
11:43, 24 փետրվարի 2025 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ոլորտային եռանկյունաչափություն, գնդային եռանկյունաչափություն, սֆերիկ եռանկյունաչափություն, մաթեմատիկայի բաժին, որ ուսումնասիրում է ոլորտին պատկանող եռանկյունների՝ ոլորտային եռանկյունների կողմերի և անկյունների միջև եղած առնչությունները։

Ծագում

Ոլորտային եռանկյունաչափությունը, որ նախորդել է հարթ եռանկյունաչափությանը, իր ծագման և զարգացման համար պարտական է աստղագիտությանը և սկզբում աստղագիտության բաժիններից մեկն էր։ (1՛—3՛) բանաձևերը և դրանց միջոցով եռանկյունների լուծման տարբեր խնդիրներ հանդիպում են Մենելայոսի «Աֆերիկա» և Պտղոմեոսի «Ալմագեստ» աշխատություններում։ (2) բանաձևը հայտնի էր 6-րդ դարում, իսկ ապացուցումը տվել է Ալ-Բատտանին։ (1)-ը ապացուցել է Աբու ալ Վեֆը։ Ոլորտային եռանկյունաչափությունը որպես ինքնուրույն գիտություն սկզբնավորվել է Նասրեդդին Թուսիի և Ռեգեմոնտանուսի աշխատություններում։ Ոլորտային եռանկյունաչափության զարգացմանը մեծապես նպաստել են Լ․ Էյլերի աշխատանքները։

Ոլորտային եռանկյունաչափության բանաձևեր

Եթե A^-ն, B^-ն, C^-ն գնդային եռանկյան A,B,C անկյունների մեծություններն են, a-ն, b-ն, c-ն՝ համապատասխանաբար A-ի, B-ի, C-ի դիմաց ընկած կողմերի երկարությունները (A^,B^,C^,a,b,c թվերը անվանում են գնդային եռանկյան տարրեր․ A^=aR,B^=bR,C^=cR, որտեղ R-ը ոլորտի շառավիղն է), ապա այդ անկյունները և կողմերը կապված են ոլորտային եռանկյունաչափության հիմնական բանաձևերով.

sinasinA^=sinbsinB^=sincsinC^=DΔ(1)
cosa=cosbcosc+sinbsinccosA^(2)
cosA^=cosB^cosC^+sinB^sinC^cosa(3)
sinacosB^=cosbsinc+sinbcosccosA(4)
sinA^cosb=cosB^sinC^+sinB^cosC^cosA(5)

որտեղ

D2=1cos2acosbcos2c+2cosacosbcosc
Δ2=1cos2A^cos2B^cos2C^+2cosA^cosB^cosC^:

(1—5) բանաձևերում կատարելով անկյունների և կողմերի շրջանային փոխարինում՝ A^B^-ով, B^C^-ով, C^A^-ով, ab-ով, bc-ով, ca-ով (A^B^C^A^,abca), կստանանք շատ այլ առնչություններ։ (1—5), ինչպես նաև դրանց հանգույն բանաձևերը հնարավորություն են տալիս գնդային եռանկյան տրված երեք տարրերի միջոցով գտնել մյուս երեք տարրերը։

Եթե գնդային եռանկյունը ուղղանկյուն է (ասենք՝ C=90), ապա տեղի ունեն հետևյալ բանաձևերը․

sinb=sincsinB,(1)
cosc=cosbcosa,(2)
sinccosB^=cosbcosa:(3)

Նմանություն կա ոլորտային եռանկյունաչափության և հարթ եռանկյունաչափության բանաձևերի միջև.

Հարթ եռանկյուն (C^=90)

a=csinA^
a=btgA^
sinA^2=(pb)(pc)bc

Գնդային եռանկյուն (C^=90)

sina=sincsinA^
tga=tgbtgA^
sinA^2=sin(pb)sin(pc)sinbsinc

Դելամբրի բանաձևեր

sina2cosB^C^2=sinA^2sinb+c2,
sina2sinBC^2=cosA^2sinbc2,
cosa2cosB^+C^2=sinA^2cosb+c2,
cosa2sinB^+C^2=cosA^2cosbc2

Կաղապար:ՀՍՀ