Ազատ անկում

Ազատ անկում, մարմնի շարժումն անօդ տարածության մեջ՝ ծանրության ուժի ազդեցությամբ։ Գալիլեո Գալիլեյը 16-րդ դարի վերջին հայտնաբերեց, որ ազատ անկումը ուղղաձիգ, հավասարաչափ արագացող շարժում է։
Բանաձևեր
Բոլոր մարմինները անօդ տարածության մեջ, փոքր բարձրություններից տվյալ տեղում ընկնում են միևնույն արագացումով, որը կոչվում է ազատ անկման արագացում և նշանակվում (Կաղապար:Lang-lat - ծանրություն բառի առաջին տառը) տառով։ -ի փոփոխությունը կախված է անկման բարձրությունից և տեղանքի աշխարհագրական լայնությունից (հասարակածում =9,7803 մ/վրկ², բևեռում՝ 9,83216 մ/վրկ², Մոսկվայում՝ 9,8156 մ/վրկ², Երևանում 9,798 մ/վրկ²)։ Տեխնիկական հաշվարկների համար ընդունված է =9,81 մ/վրկ²։ Ազատ անկման արագացումը փորձով որոշվում է Ատվուդի մեքենայի, մաթեմատիկական ճոճանակի և գրավիմետրի օգնությամբ։