Ազոտի (IV) օքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Ազոտի (IV) օքսիդ ազոտի երկօքսիդ, «աղվեսի պոչ» երկատոմ բարդ անօրգանական միացություն է կազմված ազոտի և թթվածնի ատոմներից, ունի հետևյալ բանաձևը՝ NO2: Գորշ դարչնագույն, հեղձուցիչ հոտով, խեղդող, խիստ թունավոր գազ է։ Հեղուկ վիճակում դեղնավուն է։

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում ազոտի երկօքսիդը գտնվում է խառնուրդում իր դիմերի՝ N2O4 հետ։ Դիմերի առաջացումը պայմանավորված է NO2-ի մոլեկուլում չզույգված էլեկտրոնի առկայությամբ։

140°C-ում ազոտի երկօքսիդը կազմված է միայն NO2-ի մոլեկուլներից և շատ մուգ, համարյա սև գունավորում ունի։

Եռման ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը դեղնավուն հեղուկ է, որը պարունակում է մոտ 0,1 % NO2:

+21°C-ից ցածր ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը անգույն կամ դեղնավուն (մոնոմերի առկայությամբ պայմանավորված) հեղուկ է։

-12°C-ից ցածր ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը սպիտակ բյուրեղային նյութ է՝ կազմված N2O4-ից։

Քիմիական հատկություններ

  • ԹԹվային օքսիդ է, օժտված մեծ քիմիական ակտիվությամբ։ Ուժեղ օքսիդիչ է փոխազդում է ոչ մետաղների հետ (ֆոսֆոր, ծծումբ և ածխածին

𝟤𝖭𝖮𝟤+𝟤𝖢𝟤𝖢𝖮𝟤+𝖭𝟤

𝟣𝟢𝖭𝖮𝟤+𝟪𝖯𝟦𝖯𝟤𝖮𝟧+𝟧𝖭𝟤

  • SO2 օսիդացնում է մինչև SO3: Այս ռեակցիայի վրա է հիմնված ծծմբական թթվի ստացման նիտրոզային եղանակը։

𝖲𝖮𝟤+𝖭𝖮𝟤𝖲𝖮𝟥+𝖭𝖮

𝟤𝖭𝖮𝟤+𝖧𝟤𝖮𝖧𝖭𝖮𝟥+𝖧𝖭𝖮𝟤

  • Քանի որ ազոտային թթուն անկայուն է NO2-ը տաք ջրում լուծելիս առաջանում է HNO3 և NO:

𝟥𝖭𝖮𝟤+𝖧𝟤𝖮𝟤𝖧𝖭𝖮𝟥+𝖭𝖮

  • Ազոտի երկօքսիդը թթվածնի առկայությամբ ջրում լուծելիս առաջանում է միայն ազոտական թթու (NO2-ը ցուցաբերում է վերականգնիչ հատկություններ)։

𝟦𝖭𝖮𝟤+𝟤𝖧𝟤𝖮+𝖮𝟤𝟦𝖧𝖭𝖮𝟥

  • Ալկալիների հետ փոխազդելիս NO2-ը առաջացնում է նիտրիտներ և նիտրատներ։

𝟤𝖭𝖮𝟤+𝟤𝖪𝖮𝖧𝖪𝖭𝖮𝟥+𝖪𝖭𝖮𝟤+𝖧𝟤𝖮

  • Հեղուկ NO2-ը կիրառվում է անջուր նիտրատների ստացման համար։

𝖹𝗇+𝟤𝖭𝟤𝖮𝟦𝖹𝗇(𝖭𝖮𝟥)𝟤+𝟤𝖭𝖮

  • Փոխազդում է հալոգենների հետ։

𝟤𝖭𝖮𝟤+𝟤𝖢𝗅𝟤𝖭𝖮𝖢𝗅+𝖭𝖮𝟤𝖢𝗅+𝖢𝗅𝟤𝖮

Ստացում

𝖢𝗎+𝟦𝖧𝖭𝖮𝟥𝖢𝗎(𝖭𝖮𝟥)𝟤+𝟤𝖭𝖮𝟤+𝟤𝖧𝟤𝖮.

𝟤𝖭𝖺𝖭𝖮𝟤+𝖧𝟤𝖲𝖮𝟦𝖭𝖺𝟤𝖲𝖮𝟦+𝖭𝖮𝟤+𝖭𝖮+𝖧𝟤𝖮,

  • Ազոտի օքսիդի և թթվածնի փոխազդեցությունից։

𝟤𝖭𝖮+𝖮𝟤𝟤𝖭𝖮𝟤

  • Ազոտի երկօքսիդ կարելի է ստանալ կապարի (II) օքսիդի քայքայումից։

𝟤𝖯𝖻(𝖭𝖮𝟥)𝟤𝟤𝖯𝖻𝖮+𝟦𝖭𝖮𝟤+𝖮𝟤

  • Մշակվել է ազոտի երկօքսիդի ստացման ժամանակակից մեթոդ[1]։

𝖢𝖧𝟥𝖢𝖮𝖮𝖧+𝟨𝖧𝖭𝖮𝟥𝟨𝖭𝖮𝟤+𝟧𝖧𝟤𝖮+𝖢𝖮+𝖢𝖮𝟤

Այս ռեակցիան մշակվել և իրականացվել է նոր քիմիական սարքի՝ NTO հրթիռային վառելիք (ըստ ԳՕՍՏ-ի և ISO 15859-5-2010-ի) օքսիդացնող գեներատորի միջոցով[2]։

Ստացման մյուս եղանակները ներկայացված են հոդվածում[1]։

Կիրառությունը

  • Ազոտի երկօքսիդը կիրառվում է ծծմբական և ազոտական թթուների արտադրություններում։
  • Ազոտի երկօքսիդը օգտագործվում է որպես հրթիռային վառելանյութի օքսիդիչ։
  • Օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։

Ֆիզիոլոգիական ազդեցություն և թունավորություն

Ազոտի երկօքսիդը խիստ թունավոր, ուժեղ օքսիդիչ նյութ է՝ գրանցված ուժեղ ներգործող թունավոր նյութերի ցանկում։ Մեծ չափաբաժիններով այն կարող է դառնալ ամենաուժեղ անօրգանական թույնը։ Նույնիսկ փոքր կոնցենտրացիաների դեպքում գրգռում է շնչուղիները, բարձր կոնցենտրացիաներում՝ առաջացնում է թոքային այտուց։ Գռգռում է լորձաթաղանթները։ Ազոտի երկօքսիդը ազդում է արյան բաղադրության վրա՝ նվազեցնելով հեմոգլոբինի պարունակությունը։

Մթնոլորտ արտանետված ազոտի օսիդները էկոլոգիական տեսանկյունից լուրջ վտանգ են ներկայացնում, քանի որ առաջացնում են թթվային անձրևներ։

«Աղվեսի պոչ»

Ազոտի երկօքսիդ

«Աղվեսի պոչ» անվանում են քիմիական գործարանների արտանետումներում պարունակվող ազոտի օքսիդներին (NOx): Անվանումը պայմանավորված է ազոտի երկօքսիդի գորշ-դարչնագույն գունավորմամբ։ Ցածր ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը վերածվում է անգույն դիմերի։ Ամռանը «աղվեսի պոչը» տեսանելի է, քանի որ արտանետված գազային խառնուրդում մոնոմերի կոնցենտրացիան մեծ է։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Կաղապար:Արտաքին հղումներ