Ալյումինի սուլֆատ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Ալյումինի սուլֆատ, բարդ անօրգանական միացություն, ալյումինի ծծմբաթթվական աղ։ Քիմիական բանաձևն է՝ Al2(SO4)3: Անգույն բյուրեղային նյութ է, կարող է առաջացնել բյուրեղաջրի տարբեր պարունակությամբ բյուրեղահիդրատներ։ Օգտագործվում է ջրի մաքրման, գործվածքների ներկման, կաշվի դաբաղման, պաղլեղների (քվարց) ստացման համար։ Որպես ռեակտիվ կիրառվում է լուսանկարչության մեջ։

Ֆիզիկական հատկություններ

Անգույն բյուրեղները փոշենման են կամ թիթեղիկների տեսք ունեն։ Բյուրեղավանդակը օրթոռոմբիկ է։ Խտությունը՝ 2,710 գ/սմ3 է, հաստատուն ճնշման տակ տեսակարար ջերմունակությունը 259,6 Ջ/(ՄոլˑԿ)։ Վատ է լուծվում սպիրտում, լավ է լուծվում ջրում, խոնավածուծ է, կայուն է սովորական ջերմաստիճանումԿաղապար:SfnԿաղապար:Sfn։

Առաջացնում է բյուրեղահիդրատ հետևյալ բանաձևով Al2(SO4)3·18H2O: Անգույն ասեղնաձև բյուրեղային նյութ է, հալվում է 86,5 °C-ում (քայքայվելով), խտությունը 1,690 գ/սմ3 է։ Երկար պահելիս 18-ջրյա բյուրեղահիդրատը կարող է մասամբ ջրազրկվել՝ բյուրեղաջրի պարունակությունը 14—14,5 մոլեկուլի հասցնելով։ Տաքացնելիս 18-ջրյա բյուրեղահիդրատը ջրազրկվում է առաջացնելով հետևյալ նյութերըԿաղապար:Sfn.

  • 150 °C ՝ Al2(SO4)3·14 H2O,
  • 160 °C ՝ Al2(SO4)3·10 H2O,
  • 250 °C՝ Al2(SO4)3·3 H2O,
  • 420 °C՝ Al2(SO4)3 (անջուր սուլֆատ)։

Քիմիական հատկություններ

Ալյումինի սուլֆատը 580 °C ջերմաստիճանում քայքայվում է ալյումինի օքսիդի γ-ձևափոխության և ծծմբի (VI) օքսիդիԿաղապար:Sfn.

𝖠𝗅𝟤(𝖲𝖮𝟦)𝟥 580 C 𝖠𝗅𝟤𝖮𝟥+𝟥𝖲𝖮𝟥

Ալյումինի սուլֆատը կրկնօրինակում է ժելատինային լուսանկարչական շերտերը՝ բարձրացնելով լուսանկարչական էմուլսիայի շերտերի մեխանիկական ամրությունը , իսկ գունավոր լուսանկարչության մեջ ներկանյութերը պաշտպանում է հիդրոլիզային քայքայումից։ Ալյումինի իոնները կապում են ժելատինի իոնացված կարբոքսիլային խմբերը ապահովելով կրկնօրինակման մեխանիզմըԿաղապար:SfnԿաղապար:Sfn։

Ստացում

Ալյումինի սուլֆատը ստացվում է ալյումինի հիդրօքսիդի և ծծմբական թթվի փոխազդեցությունից.

𝟤𝖠𝗅(𝖮𝖧)𝟥+𝟥𝖧𝟤𝖲𝖮𝟦 𝖠𝗅𝟤(𝖲𝖮𝟦)𝟥+𝟨𝖧𝟤𝖮

Ալյումինի սուլֆատը ստացվում է ալյումինի և ծծմբական թթվի փոխազդեցությունից.

𝟤𝖠𝗅+𝟥𝖧𝟤𝖲𝖮𝟦 𝖠𝗅𝟤(𝖲𝖮𝟦)𝟥+𝟥𝖧𝟤

Կիրառություն

Ալյումինի սուլֆատն օգտագործվում է ջրի մաքրման կայաններում որպես ջրի կոագուլյատ։ Կիրառվում է թղթի, տեքստիլ, կաշվի և արդյունաբերության այլ ճյուղերում։

Կիրառվում է որպես սննդային հավելում՝ E-520[1]:

Կիրառվում է լուսանկարչության մեջ՝ մտնում է կայունացնող լուծույթի և լուսանկարի ֆիքսատորի բաղադրության մեջԿաղապար:Sfn։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ