Աուրիպիգմենտ
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Միներալ Աուրիպիգմենտ (Կաղապար:Lang-lat – ոսկի + Կաղապար:Lang-lat – ներկ), միներալ, արսենի սուլֆիդ, ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Կիտրոնագույն կամ ոսկեդեղին նյութ է, երբեմն գորշավուն։ Տաքացնելիս կարմրում է։ Լուծվում է արքայաջրում և ալկալիների լուծույթներում։ Կարծրությունը՝ 1,5–2, խտությունը՝ 3490 կգ/մ³։ Տարածված է ցածր ջերմաստիճանային հանքավայրերում՝ սովորաբար զուգորդված ռեալգարի, անտիմոնիտի և այլ միներալների հետ, ինչպես նաև հրաբուխների խառնարաններում ու հանքային տաք ջրերի նստվածքներում։ Աուրիպիգմենտի հանքավայրեր կան Վրացական ԽՍՀ–ում (Լուխումի), Նախիջևանի ԻԽՍՀ–ում (Զուլֆա), ՀԽՍՀ–ում (Սալվարդ, Սիսիանի շրջան), Յակուտիայում,ԱՄՆ–ում և այլուր։ Օգտագործվում է արսենի միացությունները ստանալու համար։