Արձագանք

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ Արձագանք, որևէ արգելքից անդրադարձած և դիտորդի ընկալած ալիք (ձայնային, էլեկտրամագնիսական և այլն)։ Ձայնի արձագանքը լսելի է միայն այն դեպքում, եթե աղբյուրից մինչև արգելք և արգելքից դիտորդ ընկած հեռավորությունը ձայնը անցնում է 0, 05-0, 06 վրկ-ից ավելի ժամանակամիջոցում։ Արձագանքները լինում են՝ բազմապատիկ (ստացվում են մի շարք անդրադարձնող մակերևույթների առկայության դեպքում, օրինակ, լեռներում), երաժշտական (առաջանում է դատարկ ստադիոններում, բետոնե աստիճաններով բաց ամֆիթատրոններում՝ մեծաթիվ անդրադարձումների հետևանքով, իսկ երբ տեղերը զբաղված են ունկնդիրներով, անդրադարձնող մակերևույթը դառնում է կլանող, և արձագանքը մարում է) և ներդաշնակ (ստացվում է ալիքի երկարությունից փոքր չափեր ունեցող արգելքից ձայնի անդրադարձման դեպքում, օրինակ, լավ արտահայտված օբերտոններով երաժշտական ձայնի անդրադարձումը ծառի տերևներից)։ Բազմաթիվ արձագանքների միախառնումը փակ տարածության մեջ առաջացնում է ռեվերբերացիա (ետհնչունություն)։ Իմանալով ձայնի տարածման արագությունը (u) և չափելով արձագանքի ուշացման ժամանակամիջոցը (τ), կարելի է որոշել մինչև արգելքը եղած հեռավորությունը՝ l=uτ2։ Այս մեթոդով են աշխատում արձագանքի էֆեկտի հիման վրա գործող սարքերը (օրինակ, է խոլոտը հիդրոձայնային լոկատորը)։ Արձագանքի երևույթը լայն կիրառություն ունի նաև ուլտրաձայնային արատանշման մեջ, որտեղ անդրադարձման աղբյուր են համասեռ միջավայրում եղած բազմապիսի վնասակար խախտումները (ճեղքվածքներ, դատարկություններ և այլն)։ Էլեկտրամագնիսական արձագանքի երևույթի հիման վրա է ստեղծված ժամանակակից ռադիոլոկացիան։

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ