Արտադրական ֆունկցիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Արտադրական ֆունկցիա, տնտեսամաթեմատիկական քանակական կախվածություն արտադրանքի ծավալի և արտադրական գործոնների, օրինակ՝ ռեսուրսների ծախսերի, տեխնոլոգիաների մակարդակի միջև։ Կարող է արտահայտվել որպես իզոքվանտների բազմություն։

Ագրեգացված արտադրական ֆունկցիան կարող է արտահայտել գյուղատնտեսության արտադրանքի ծավալներն ամբողջությամբ։

Ժամանակի որոշակի պահին կամ ժամանակի տարբեր պահերի արտադրության ծավալի վրա ազդող գործոնների վերլուծությունից կախված՝ արտադրական ֆունկցիաները բաժանվում են ստատիկ արտադրական ֆունկցիաների P=f(x1,x2,...,xn) և դինամիկ P=f(x1(t),...,xk(t),...,xn): Ըստ ներքին կառուցվածքի՝ առանձնացվում են գծային (P=a1x1+...+anxn), մուլտիպլիկատիվ-աստիճանական ձևերը (P=i=1Nxiαi, որևէ գործոնի բացակայության դեպքում նման ֆունկցիաները ձգտում են զրոյի)։

Նեոդասական արտադրական ֆունկցիա

Դիցուք, Y՝ արտադրանքն է, իսկ x=(x1,x2,...,xn)՝ արտադրության գործոնները (սովորաբար K՝ կապիտալը և L՝ աշխատանքը)։ Y=F(x) արտադրական ֆունկցիան նեոդասական է, եթե կատարվում են հետևյալ պայմանները[1].

1) Գործոնների դրական և նվազող սահմանային արտադրողականություն.

Fxi'>0,Fxi'<0

2) Մասշտաբից կայուն հատույց.

F(λx)=λF(x)

Այստեղից հետևում է, մասնավորապես, որ արտադրական ֆունկցիան կարելի է ներկայացնել որպես Y/xi=f(x/xi), մասնավորապես, երկու գործոնների՝ կապիտալի և աշխատանքի համար, սովորաբար ներկայացնում են հետևյալ կերպ՝ Y/L=f(K/L), այսինքն՝ աշխատանքի արտադրողականության կախվածություն իր կապիտալազինվածությունից։ Բացի այդ՝ կատարված է Էյլերի թեորեմը միասեռ ֆունկցիաների մասին. i=1nFxi'xi=Y:

3) Ինադայի պայմաններ.

limxi0Fxi'=, limxiFxi'=0

Ինադայի առաջին պայմանը նշանակում է, որ բոլոր գործոններն անհրաժեշտ են արտադրության համար։ Երկրորդ՝ արտադրանքի ծավալը անսահմանափակ աճում է յուրաքանչյուր գործոնի անսահմանափակ աճի դեպքում։

4) Լրացուցիչ հատկություն է արտադրական ռեսուրսի «կարևորությունը». ռեսուրսը կարևոր է համարվում, եթե արտադրանքի համար պահանջվում է ռեսուրսի դրական ծավա.

F(0,L)=F(K,0)=0:

Արտադրական ֆունկցիաների օրինակներ

Քոբ-Դուգլասի ֆունկցիա

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:Արտաքին հղումներ