Բացարձակ պինդ մարմին

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Ինքնաթիռն ունի 3 համընթաց և 3 պտտական ազատության աստիճան։

Բացարձակ պինդ մարմին, մեխանիկային երկրորդ հիմնարար օբյեկտը՝ նյութական կետից հետո։ Պինդ մարմն մեխանիկան լիովին համապատասխանում է նյութական կետի մեխանիկայի հետ, բայց ունի իր հատուկ հասկացությունները և սեփական բովանդակությունը, որոնք ձևավորվել են պինդ մարմնի մոդելի սահմաններում և ունեն մեծ գործնական հետաքրքրություն և անհրաժեշտություն։

Հիմական սահմանումներ

Գոյություն ունի բացարձակ պինդ մարմնի մի քանի սահմանում։

  1. Բացարձակ պինդ մարմին կոչվում է այն մարմինը, որի ցանկացած 2 կետը միացնող հատվածի երկարությունը շարժման ընթացքում մնում է անփոփոխԿաղապար:Sfn։
  2. Բացարձակ պինդ մարմինը մեխանիկական համակարգ է, որը ունի միայն համընթաց և պտտական ազատության աստիճան։ Պնդություն նշանակում է, որ մարմինը չի կարող դեֆորմացվել, այսինքն, այդ մարմնին՝ բացի համընթաց և պտտական կինետիկ էներգիան, այլ էներգիա չի կարող հաղորդվել։
  3. Բացարձակ պինդ մարմինը համակարգ է,որի կետերի համար տեղի ունի rb,rc=const и rb[rc,rd]=const. Այս հասկացությունը իրենից ներկայացնում է պինդ մարմնի մաթեմատիկական մոդելը։

Եռաչափ տարածության մեջ ազատ բացարձակ պինդ մարմինը ունի 6 ազատության աստիճան, որոնցից 3 համընթաց և 3 պտտականԿաղապար:Sfn։ Բացառություն է կազմում երկատոմ մոլեկուկը, այդ համակարգը ունի ընդամենը 2 պտտական ազատության աստիճան։

Բացարձակ պինդ մարմին բնության մեջ գոյություն չունի, բայց, երբ դեֆորմացիան չնչին է, կարելի է մարմինը դիտարկել որպես բացարձակ պինդ մարմին։

Բացարձակ պինդ մարմինը ընդունելի չէ շատ արագ շարժումների կամ ուժեղ գրավիտացիոն դաշտերում։

Բացարձակ պինդ մարմնի կինեմատիկա

Շարժվող բացարձակ պինդ մարմնի կետերի արագությունների բաշխումը նկարագրում է Էյլերի թեորեմըԿաղապար:Sfn։ Արագությունների պրոյեկցիաների մասին Գրասհովի թեորեմը սովորոբար այսպես է ձևակերպվում։ «Պինդ մարմնի ցանկացած երկու կետի արագությունների պրոյեկցիաներիը, նրանց միացնող ուղղի վրա, հավասար են»Կաղապար:Sfn։

Բացարձակ պինդ մարմնի դինամիկա

Պինդ մարմնի դինամիկան լիովին որոշվում է նրա լրիվ զանգվածով, զանգվածների կենտրոնի դիրքով և իներցիայի թենզորով։ Զանգվածների տեղորոշման մանրամասները ոչ մի կերպ չեն անդրադառնում նրա շարժմանը, եթե որևէ ձևով պինդ մարմնի ներսում զանգվածները վերադասավորվեն, ապա զանգվածների կենտրոնի, իներցիայի թենզորը և շարժումը իրենց տեղն ու որակը չեն փոխում։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀՍՀ