Բեզուի թեորեմ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Բեզուի թեորեմը պնդում է, որ (xa) երկանդամի վրա P(x) բազմանդամի բաժանման մնացորդը հավասար է P(a):

Ենթադրվում է, որ բազմանդամի գործակիցները ընկած են միավորով ինչ-որ կոմուտատիվ օղակի մեջ (օրինակ, իրական թվերի կամ կոմպլեքս թվերի դաշտը)։

Ապացույց

P(x) բազմանդամը մնացորդով բաժանում ենք xa երկանդամի վրա.

P(x)=(xa)Q(x)+R(x),

որտեղ R(x)-ը մնացորդն է։ Քանի որ degR(x)<deg(xa)=1, ապա R(x)-ը 0-ից ոչ բարձր աստիճանի բազմանդամ է, այսինքն՝ հաստատուն։ Փոխարինելով x=a, քանի որ (aa)Q(a)=0, ունենում ենք P(a)=R(a)[1]:

Հետևություններ

  • a թիվը հանդիսանում է p(x) բազմանդամի արմատ այն և միայն այն դեպքում, երբ p(x)xa երկանդամի վրա բաժանվում է առանց մնացորդի (այստեղից, մասնավորապես հետևում է, որ P(x) բազմանդամի արմատների բազմությունը նույնական է P(x)=0 հավասարման արմատների բազմությանը)։
  • Բազմանդամի ազատ անդամը բաժանվում է ամբողջ գործակիցներով բազմանդամի ցանկացած ամբողջ արմատի վրա (եթե մեծ գործակիցը հավասար է 1-ի, ապա բոլոր ռացիոնալ արմատները հանդիսանում են նաև ամբողջներ)։
  • Թող a-ն լինի A(x) ամբողջ գործակիցներով բերված բազմանդամի ամբողջ արմատ։ Այդ դեպքում կամայական k ամբողջի համար A(k) թիվը բաժանվում է ak:

Կիրառում

Բեզուի թեորեմը և նրա հետևանքները թույլ են տալիս հեշտությամբ գտնել ռացիոնալ գործակիցներով պոլինոմալ հավասարումների ռացիոնալ արմատները։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Աղբյուրներ

  • Геометрия, Том 2, Берже М., 1984