Բենզիլ սպիրտ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Բենզիլ սպիրտ, ֆենիլկարբինոլ, պարզ արոմատիկ սպիրտ է, քիմիական բանաձևն է՝ [1]։
Ֆիզիկական հատկություններ
Անգույն հեղուկ է, թույլ հաճելի հոտով։ Եռում է 205,8 °C ջերմաստիճանում[2]։ Խտությունը 1045,5 կգ/մ3(1,0455 գ/սմ3) է՝ 20 °C ջերմաստիճանում[3]։ Բենզիլ սպիրտը լավ է լուծվում օրգանական լուծիչներում և հեղուկ ամոնիակում կամ հեղուկ ծծմբային գազում։ 100 գ ջրում լուծվում է 4 գ բենզիլ սպիրտ[4]։
Քիմիական հատկություններ
Բենզիլ սպիրտը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ[5][6]։
- 2C6H5CH2OH + 2Na → 2C6H5CH2ONa + H2↑
Առաջանում է նատրիումի բենզալատ[7]։ Փոխազդում է ֆոսֆորի եռքլորիդի հետ, առաջացնելով բենզիլքլորիդ[8][9]։
- 3C6H5CH2OH + PCl3 → 3C6H5CH2Cl + H3PO3
Փոխազդում է քացախաթթվի անհիդրիդի հետ, առաջացնելով քացախաթթվի բենզիլ եթեր՝ բենզիլացետատ։
Տարածվածությունը բնության մեջ
Ազատ վիճակում կամ բարդ եթերների ձևով (սալիցիլաթթվի, բենզոյաթթվի, քացախաթթվի և այլն) բենզիլ սպիրտը գտնվում է եթերայուղերում, օրինակ՝ ժասմինի, պերուական բալզամի և այլ եթերայուղերի մեջ[10]։
Կիրառություն
Բենզիլ սպիրտը կիրառվում է պարֆումերիայում, նաև որպես լուծիչ տարբեր ներկանյութերի համար[11]։ Կիրառվում է դեղերի սինթեզում։ Հանդիսանում է սննդային հավելանյութ[12][13]։
Ծանոթագրություններ
Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Սպիրտներ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ
- ↑ Կաղապար:Citation.
- ↑ Կաղապար:Citation.
- ↑ Կաղապար:Citation.
- ↑ The Beaver: Its Life and Impact. Dietland Muller-Schwarze, 2003, page 43 (book at google books)
- ↑ A. D. Wissner-Gross, "Dielectrophoretic reconfiguration of nanowire interconnectsԿաղապար:Չաշխատող արտաքին հղում", Nanotechnology 17, 4986–4990 (2006).
- ↑ Կաղապար:Citation.
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Կաղապար:Citation
- ↑ Կաղապար:Citation
- ↑ OrgSynth | last1 = Furuta | first1 = Kyoji | last2 = Gao | first2 = Qing-Zhi | last3 = Yamamoto | first3 = Hisashi | title = Chiral (Acyloxy)borane Complex-Catalyzed Asymmetric Diels-Alder Reaction: (1R)-1,3,4-Trimethyl-3-Cyclohexene-1-Carboxaldehyde | prep = cv9p0722 | volume = 72 | pages = 86 | year = 1995 | collvol = 9 | collvolpages = 722}}.
- ↑ Կաղապար:Citation
- ↑ E1519
- ↑ Կաղապար:Citation