Բուտիլկաուչուկ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Բուտիլկաուչուկ, բարձրամոլեկուլային միացություն, սինթետիկ կաուչուկներից։ Իզոբուտիլենի և քիչ քանակությամբ իզոպրենի համապոլիմերման արդյունք։

Կառուցվածքը և ֆիզիկական հատկությունները

Ունի իզոպրենային և իզոբուտիլենային խմբերի ոչ կանոնավոր հաջորդականությամբ գծային կառուցվածք։ Իզոպրենային օղակները միացած են հիմնականում 1,4 դիրքերով։ Բնական կաուչուկի նման բյուրեղացող պոլիմեր է։ Բուտիլկաուչուկը թափանցիկ, էլաստիկ, սպիտակ կամ մոխրագույն, գազերի համար սակավաթափանց, էլեկտրամեկուսիչ հատկություններով զանգված է։ Օդում և թթվածնի միջավայրում կայուն է ջերմային ծերացման, լույսի և քիմիական ազդակների (ջրածնի գերօքսիդ, օզոն, ազոտական թթու ևն) նկատմամբ։

Կիրառություն

Արդյունաբերության մեջ իզոբուտիլենի և իզոպրենի համատեղ պոլիմերումը կատարում են AlCl3-ի ներկայությամբ, մեթիլքլորիդի լուծույթում, -100 °C–ում։ Բուտիլկաուչուկը օգտագործում են ռետինացված գործվածքներ, բարձր ջերմաստիճաններում և ագրեսիվ միջավայրում կայուն, էլեկտրամեկուսիչ ռետինե իրեր պատրաստելու համար։ Կաղապար:ՀՍՀ