Գազային հաստատուն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Գազային հաստատուն, համապիտանի (ունիվերսալ) գազային հաստատուն (երբեմն՝ Մենդելեևի հաստատուն), ֆիզիկական հաստատուն, հանդես է գալիս բազմաթիվ հիմնարար հավասարումներում, ինչպես օրինակ, իդեալական գազի վիճակի հավասարումը կամ Նեռնստի հավասարումը։ Նշանակվում է R։ Թվապես հավասար է իզոբար պրոցեսում 1 մոլ իդեալական գազի ընդարձակման ժամանակ կատարված աշխատանքին, ջերմաստիճանը 1 Կելվինով բարձրանալու դեպքում։ Առաջին անգամ կիրառության մեջ է դրել Մենդելեևը 1874 թ.։

Ընդհանուր տեղեկություններ

1874 թ. Մենդելեևը հաշվեց Մենդելեև-Կլապեյրոնի հավասարման (իդեալական գազի վիճակի հավասարում) հաստատունի արժեքը մեկ մոլ գազի համար[1][2], ելնելով Ավոգադրոյի օրենքից, որի համաձայն, մինևնույն ճնշման և ջերմաստիճանի դեպքում ցանկացած գազի 1 մոլը զբաղեցնում է միևնույն V ծավալը։

Իդեալական գազի վիճակի հավասարումը՝ p=RTV։

Միավորների միջազգային համակարգում R=8,3144621±0,0000075 Ջ/(մոլ∙Կ)[3]։

ՍԳՎ համակարգում R=8,3144621107 Էրգ/(մոլ∙Կ)

Կապը Բոլցմանի հաստատունի հետ

Համապիտանի գազային հաստատունը արտահայտվում է kB Բոլցմանի հաստատունով՝

R=NAkB,

որտեղ NAԱվոգադրոյի թիվն է։ Այդ դեպքում իդեալական գազի վիճակի հավասարումը կարելի է գրել

p=NAkBTV

կամ

pV=NkBT

որտեղ N-ը մասնիկների (գազի մոլեկուլների) թիվն է։

Եթե մասնիկների թիվը տրված է մոլերով, ավելի հարմար է գազային հաստատունի օգտագործումը։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ

  1. Д. И. Менделеев. О сжимаемости газов (Из лаборатории С.-Петербургского Университета). стр. 309-352. Журнал русского химического общества и физического общества. Том 6. 1874 г. [1]
  2. Д. Менделеев. Объ упругости газовъ. 1875 г.
  3. CODATA հանձնարարելի արժեքներ, 2010 թ.