Դիէլեկտրական թափանցելիություն

Դիէլեկտրական թափանցելիություն, դիէլեկտրիկ թափանցելիություն, ֆիզիկական մեծություն, բնութագրում է միջավայրի էլեկտրամեկուսիչ հատկությունները։ Ցույց է տալիս էլեկտրական ինդուկցիայի կախվածությունը էլեկտրական դաշտի լարվածությունից։ Որոշվում է էլեկտրական դաշտի ազդեցության տակ դիէլեկտրիկների բևեռացման երևույթով և միջավայրի դիէլեկտրական ընկալունակությամբ, ինչը բնութագրում է դիէլեկտրիկի բևեռացման աստիճանը էլեկտրական դաշտի ազդեցության տակ։ Տարբերում են հարաբերական և բացարձակ դիէլեկտրական թափանցելիություններ։
Բացարձակ դիէլեկտրական թափանցելիություն
Միավորների միջազգային համակարգում
որտեղ ε-ը նյութի (միջավայրի) բացարձակ դիէլեկտրական թափանցելիությունն է (չափողականությունը՝ Ֆ/մ), εr-ը՝ հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը, ε0 = 8.8541878176.. × 10−12 Ֆ/մ՝ վակուումի դիէլեկտրական թափանցելիությունը։ χ-ն՝ դիէլեկտրկկական ընկալունակությունը (չափողականություն չունի)։
Հարաբերական դիէլեկտրական թափանցելիություն
Հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը անչափ մեծություն է։ Ցույց է տալիս, թե վակուումի համեմատ որքան փոքր է երկու էլեկտրական լիցքերի փոխազդեցության ուժը միջավայրում։ Օդի և գազերի մեծ մասի համար այդ մեծությունը նորմալ պայմաններում մոտիկ է մեկին (միջավայրերի փոքր խտության պատճառով)։ Պինդ կամ հեղուկ դիէլեկտրիկների մեծ մասի համար հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը 2-ից 8 միջակայքում է (ստատիկ դաշտի դեպքում)։ Բավականաչամ մեծ է ջրի համար՝ մոտ 80։ Հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը մեծ է նաև մէծ էլեկտրական դիպոլային մոմենտ ունեցող դիէլեկտրիկների համար։
Հարաբերական դիէլեկտրական թափանցելիության արժեքը որոշ նյութերի համար
| Նյութը | Քիմիական բանաձևը | Չափման պայմանները | εr-ի արժեքը | |
|---|---|---|---|---|
| Վակուում | - | - | 1 | |
| Օդ | - | Նորմալ պայմաններ, 0,9 ՄՀց | 1,00058986 ± 0,00000050 | |
| Ածխաթթու գազ | CO2 | Նորմալ պայմաններ | 1,0009 | |
| Տեֆլոն | - | - | 2,1 | |
| Նեյլոն | - | - | 3,2 | |
| Պոլիէթիլեն | [-СН2-СН2-]n | - | 2,25 | |
| Պոլիստիրոլ | [-СН2-С(С6Н5)Н-]n | - | 2,4-2,7 | |
| Կաուչուկ | - | - | 2,4 | |
| Բիթում | - | - | 2,5-3,0 | |
| Ծծմբաածխածին | CS2 | - | 2,6 | |
| Պարաֆին | С18Н38 − С35Н72 | - | 2,0-3,0 | |
| Թուղթ | - | - | 2,0-3,5 | |
| Էլեկտրոնային պոլիմերներ | − | − | 2-12 | |
| Էբոնիտ | (C6H9S)2 | − | 2,5-3,0 | |
| Օրգանական ապակի | - | - | 3,5 | |
| Կվարց | SiO2 | - | 3,5-4,5 | |
| Սիլիցիումի երկօքսիդ | SiO2 | − | 3,9 | |
| Բետոն | − | − | 4,5 | |
| Ճենապակի | − | − | 4,5-4,7 | |
| Ապակի | − | − | 4,7 (3,7-10) | |
| Գետինաքս [1] | - | - | 5-6 | |
| Փայլար | - | - | 7,5 | |
| Ռեզին | − | − | 7 | |
| Ադամանդ | − | − | 5,5-10 | |
| Աղ | NaCl | − | 3-15 | |
| Գրաֆիտ | C | − | 10-15 | |
| Կերամիկա | − | − | 10-20 | |
| Սիլիցիում | Si | − | 11.68 | |
| Բոր | B | − | 2.01 | |
| Ամոնիակ | NH3 | 20 °C | 17 | |
| 0 °C | 20 | |||
| −40 °C | 22 | |||
| −80 °C | 26 | |||
| Էթիլ սպիրտ | C2H5OH կամ CH3-CH2-OH | − | 27 | |
| Մեթանոլ | CH3OH | − | 30 | |
| Էթիլենգլիկոլ | HO—CH2—CH2—OH | − | 37 | |
| Ֆուրֆուրոլ | C5H4O2 | − | 42 | |
| Գլիցերին | HOCH2CH(OH), CH2OH կամ C3H5(OH)3 | 0 °C | 41,2 | |
| 20 °C | 47 | |||
| 25 °C | 42,5 | |||
| Ջուր | H2O | 200 °C | 34,5 | |
| 100 °C | 55,3 | |||
| 20 °C | 81 | |||
| 0 °C | 88 | |||
| Ֆլուորական թթու | HF | 0 °C | 83,6 | |
| Ֆորմամիդ | HCONH2 | 20 °C | 84 | |
| Ծծմբական թթու | H2SO4 | 20-25 °C | 84-100 | |
| Ջրածնի պերօքսիդ | H2O2 | −30 °C — +25 °C | 128 | |
| Կապտաթթու | HCN | (0-21 °C) | 158 | |
| Տիտանի երկօքսիդ | TiO2 | - | 86-173 | |
| Կալցիումի տիտանատ | CaTiO3 | - | 170 | |
| Ստրոնցիումի տիտանատ | SrTiO3 | - | 310 | |
| Բարիում | - | - | 500 | |
| Բարիումի տիտանատ | BaTiO3 | (20-120 °C) | 1250-10000 | |
| Կապարի ցիրկոնատ-տիտանատ | (Pb[ZrxTi1-x]O3, 0<x<1) | 500-6000 | ||
| Սոպոլիմերներ | - | - | մինչև 100000 | |
| Կադմիումի սուլֆիդ | CdS | 9,3 |