Դիֆենիլամին
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Դիֆենիլամին, , արոմատիկ ամին։ Անգույն, բնորոշ թույլ հոտով, լույսի ազդեցությամբ մգացող բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 54,0°С, եռմանը՝ 302°С։ Լուծվում է օրգանական լուծիչներում, խիտ անօրգանական թթուներում, չի լուծվում ջրում։ Ստանում են անիլինի և դրա քլորաջրածնական աղի խառնուրդը տաքացնելով (200°—230°С)։ Դիֆենիլամին օգտագործվում է օրգանական սինթեզում (կարբազոլ, ակրիդին և այլն), ազո- և տրիֆե- նիլմեթանային ներկանյութերի արտադրության մեջ, որպես պիրօքսիլային վառոդի կայունացուցիչ, որոշ օքսիդիչների (օրինակ, ազոտական թթվի) գունաչափման համար, իբրև օքսիդավերականգնիչ ինդիկատոր։