Ենթաբազմություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ենթաբազմություն բազմությունների տեսությունում - բազմության մասի հասկացություն

Էյլերի դիագրամում երևում է, որ A բազմությունը B բազմության ենթաբազմություն է

Սահմանում

A բազմությունը համարվում է B բազմության ենթաբազմություն, եթե A-ին պատկանող ցանկացած տարր պատկանում է նաև B-ին։

(AB)(xAxB).

Ենթաբազմությունների համար գոյություն ունեն երկու սիմվոլիկ նշանակումներ.

«AB-ի ենթաբազմություն է». նշանակվում է «AB-ի սեփական ենթաբազմություն է». նշանակվում է Ծանոթություն
AB AB սիմվոլի արտաքին տեսքը ցույց է տալիս, որ եթե A=B, ապա AB.
AB AB «Ենթաբազմության» հասկացության համար օգտագործվում է ավելի պարզ սիմվոլ, քանի որ այդ հասկացությունն ավելի հիմնավոր է։

Ցավոք, նշանակումների երկու համակարգերն էլ օգտագործում են տարբեր իմաստներով, որը կարող է շփոթության բերել։ Այստեղ կօգտագործենք նշանակումների վերջին համակարգը։ A բազմության բոլոր ենթաբազմությունների բազմությունը նշանակվում է 𝒫(A):

Սեփական ենթաբազմություն

Ցանկացած B բազմություն համարվում է իր ենթաբազմությունը։ Եթե ցանկանում ենք B բազմությունը բացառել դիտարկումից, օգտվում ենք սեփական ենթաբազմության հասկացությունից, որը սահմանվում է.

A բազմությունը համարվում է B բազմության սեփական ենթաբազմություն, եթե AB և AB:

Դատարկ բազմությունը ցանկացած բազմության ենթաբազմություն է։ Եթե ցանկանում ենք բացառել նաև դատարկ բազմությունը, օգտվում ենք ոչ տրիվիալ ենթաբազմության հասկացությունից, որը սահմանվում է հետևյալ կերպ.

A բազմությունը համարվում է B բազմության ոչ տրիվիալ ենթաբազմություն, եթե AB-ի սեփական ենթաբազմություն է և A:

Օրինակներ

  • ,{0},{1,3,4} բազմությունները {0,1,2,3,4,5} բազմության ենթաբազմություններ են։
  • {,,moose},{$,%,*,},{}, բազմությունները {$,%,,,*,moose} բազմության ենթաբազմություններ են։
  • Եթե A={a,b}, ապա 𝒫(A)={,{a},{b},{a,b}}:
  • Եթե A={1,2,3,4,5},B={1,2,3},C={4,5,6,7}, ապա BA,C⊄A:

Հատկություններ

Ենթաբազմության հարաբերությունն օժտված է մի շարք հատկություններով[1]

  • Ենթաբազմության հարաբերությունը մասնակի կարգավորված հարաբերություն է.
    • Ենթաբազմության հարաբերությունը ռեֆլեքսիվ է.
      BB
    • Ենթաբազմության հարաբերությունը անտիսիմետրիկ է.
      (ABBA)(A=B)
    • Ենթաբազմության հարաբերությունը տրանզիտիվ է.
      (ABBC)(AC)
  • Դատարկ բազմությունը ցանկացած բազմության ենթաբազմություն է, այդ պատճառով այն ենթաբազմության հարաբերության նկատմամբ փոքրագույն բազմությունն է.
    B
  • Ցանկացած A և B երկու բազմությունների համար հետևյալ պնդումները համարժեք են.
    • AB
    • AB=A
    • AB=B
    • BA

Վերջավոր բազմությունների ենթաբազմություններ

Եթե ելակետային բազմությունը վերջավոր է, ապա այն ունի վերջավոր քանակով ենթաբազմություններ։ Ավելի ստույգ, n տարր ունեցող բազմությունն ունի 2n ենթաբազմություններ, ներառյալ դատարկ բազմությունը։ Դրանում համոզվելու համար բավական է նկատել, որ յուրաքանչյուր տարր կարող է պատկանալ կամ չպատկանալ ենթաբազմությանը, նշանակում է, ենթաբազմությունների ընդհանուր քանակը կլինի երկյակների n-ապատիկ արտադրյալը։ Եթե դիտարկենք n տարր ունեցող բազմության միայն kn տարր ունեցող ենթաբազմությունները, ապա նրանց քանակը կարտահայտվի (nk) բինոմալ գործակցով։ Այս փաստը ստուգելու համար կարելի է հաջորդաբար ընտրել ենթաբազմության տարրերը։ Առաջին տարրը կարելի է ընտրել n եղանակով, երկրորդը n1 եղանակով, և այսպես շարունակ, k-րդ տարրը՝ nk+1: Այսպիսով, ստանում ենք k տարրից բաղկացած հաջորդականություն, և ճիշտ k! այդպիսի հաջորդականություններին համապատասխանում է մեկ ենթաբազմություն։ Նշանակում է, գտնվում են այդպիսի n(n1)(nk+1)k!=(nk) ենթաբազմություններ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  1. ↑ В. А. Ильин, В. А. Садовничий, Бл. Х. Сендов. Глава 2. Вещественные числа // Математический анализ / Под ред. А. Н. Тихонова. — 3-е изд., перераб. и доп. — М.: Проспект, 2006. — Т. 1. — С. 65. — 672 с. — ISBN 5-482-00445-7 Կաղապար:Ref-ru