Երկաթի (II, III) օքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Երկաթի (II,III) օքսիդ (ենթօքսիդ-օքսիդ, երկաթաքար) «խառը» օքսիդ է կազմված երկաթի երկու՝ երկվալենտ և եռավալենտ օքսիդներից, ունի հետևյալ բանաձևը՝ Fe3O4 կամ FeO·Fe2O3: Սև բյուրեղային նյութ է, ջրում չի լուծվում, առաջացնում է բյուրեղահիդրատ։

Ֆիզիկական հատկություններ

Սենյակային ջերմաստիճանում երկաթի օքսիդը (II, III) սև, խորանարդային բյուրեղագրական համակարգով (սինգոնիա), F d3m խմբի տարածական կառուցվածքով նյութ է, որի բջջային պարամետրերն են a = 0.844 նմ, Z = 8 (շպինելի կառուցվածքը)։ 627°С ջերմաստիճանում α-ձևը վերափոխվում է β-ձևի։ Իսկ 120-125 Կ-ից ցածր ջերմաստիճանում վերածվում է մոնոկլինիկ ձևի։ Ունի ուժեղ արտահայտված մագնիսականություն։

Կիսահաղորդիչ է։ Մագնետիտը առավելագույն էլեկտրահաղորդականություն դրսևորում է սենյակային ջերմաստիճանում (250 Օս−1 ·սմ−1 ), ջերմաստիճանի նվազման հետ նվազում է նաև էլեկտրահաղորդականությունը։ Խորանարդային կառուցվածքից մոնոկլինայինի անցումը կատարվում է TV=120-150 Կ ջերմաստիճանում[1]։ Սենյակային ջերմաստիճանից բարձր ջերմաստիճանում (780—800Կ) էլեկտրահաղորդականությունը դանդաղորեն իջնում է մինչև 180 Օս−1·սմ−1, այնուհետև մինչև տարրալուծման ջերմաստիճանին հասնելը այն շատ դանդաղ աճում է[2]։

Մագնետիտի էլեկտրահաղորդականության արժեքը կարող է հարյուր անգամ տարբերվել կախված բյուրեղացանցում ճաքերի առկայությունից և դրանց կողմնորոշումից։

Առաջացնում է FeԿաղապար:SubOԿաղապար:Sub·2HԿաղապար:SubO բանաձևով բյուրեղահիդրատ։

Բնության մեջ

Երկաթի ենթօքսիդը բնության մեջ հանդիպում է մագնետիտի, մագնիսական երկաթաքարի տեսքով։

Քիմիական հատկություններ

  • Տաքացնելիս քայքայվում է։
𝟤𝖥𝖾𝟥𝖮𝟦1538oC 𝟨𝖥𝖾𝖮+𝖮𝟤
𝖥𝖾𝟥𝖮𝟦+𝟪𝖧𝖢𝗅 𝖥𝖾𝖢𝗅𝟤+𝟤𝖥𝖾𝖢𝗅𝟥+𝟦𝖧𝟤𝖮
𝖥𝖾𝟥𝖮𝟦+𝟣𝟢𝖧𝖭𝖮𝟥 𝟥𝖥𝖾(𝖭𝖮𝟥)𝟥+𝖭𝖮𝟤+𝟧𝖧𝟤𝖮
𝖥𝖾𝟥𝖮𝟦+𝟣𝟦𝖭𝖺𝖮𝖧400500oC 𝖭𝖺𝟦𝖥𝖾𝖮𝟥+𝟤𝖭𝖺𝟧𝖥𝖾𝖮𝟦+𝟩𝖧𝟤𝖮
𝟦𝖥𝖾𝟥𝖮𝟦+𝖮𝟤450600oC 𝟨𝖥𝖾𝟤𝖮𝟥
𝖥𝖾𝟥𝖮𝟦+𝟦𝖧𝟤1000oC 𝟥𝖥𝖾+𝟦𝖧𝟤𝖮
𝖥𝖾𝟥𝖮𝟦+𝟦𝖢𝖮700oC 𝟥𝖥𝖾+𝟦𝖢𝖮𝟤
𝖥𝖾𝟥𝖮𝟦+𝖥𝖾9001000oC 𝟦𝖥𝖾𝖮

Ստացում

  • Բնության մեջ հանդիպում է մագնետիտ (մագնիսական երկաթաքար) հանքաքարի տեսքով՝ FeԿաղապար:SubOԿաղապար:Sub.
  • Օդում երկաթի փոշու այրումից։
𝟥𝖥𝖾+𝟤𝖮𝟤150600oC 𝖥𝖾𝟥𝖮𝟦
  • Երկաթը տաք ջրային գոլորշիով մշակելիս։
𝟥𝖥𝖾+𝟦𝖧𝟤𝖮800oC 𝖥𝖾𝟥𝖮𝟦+𝟦𝖧𝟤
  • Երկաթի (III) օքսիդը ջրածնով դանդաղ վերականգնելիս։
𝟥𝖥𝖾𝟤𝖮𝟥+𝖧𝟤400oC 𝟤𝖥𝖾𝟥𝖮𝟦+𝖧𝟤𝖮

Կիրառություն

Ալկալիական մետաղների քլորիդների տարալուծման էլեկտրոդների նյութ է, թերմիտի, գունավոր ցեմենտի, ներքնապատման խեցու, ֆերիտների, հիմնային կուտակիչների ակտիվ զանգվածի բաղադրիչ է։

Գրականություն

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ