Երկաթի (II) օքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Երկաթի (II) օքսիդը (ենթօքսիդ) քիմիական միացություն է կազմված երկվալենտ երկաթի և թթվածնի ատոմներից։

Ֆիզիկական հատկություններ

Երկաթի (II) օքսիդը սև բյուրեղային նյութ է, որի իոնային բյուրեղավանդակում գոյություն ունեն դատարկ հանգույցներ և կազմությունը համապատասխան է FexO բանաձևին (x=0,89-0,95): Երկաթի (II) օքսիդի կայունությունը մեծանում է ջերմաստիճանը բարձրացնելիս։ Մոլեկուլը խորանարդային է, հալման ջերմաստիճանը՝ 13690C, ΔH0գոյ.-272,4 ԿՋ/մոլ, S0298 53,9%/(մոլ·Կ)։

Բնության մեջ գտնվելը

Երկաթի ենթօքսիդը բնության մեջ հանդիպում է հազվագյուտ հանքի՝ իոցիտի (տեխնիկական անվանումը՝ վյուստիտ) տեսքով։

Քիմիական հատկություններ

Երկաթի (II) օքսիդը դրսևորում է հիմնային հատկություններ։ Շիկացումից հետո նվազում է քիմիական ակտիվությունը և պիրոֆորությունը։

  • Չափավոր տաքացնելիս վերածվում է երկաթի (III) օքսիդի, ջերմաստիճանի բարձրացումը բերում է երկաթի (III) օքսիդի քայքայման և երկաթի (II) օքսիդի առաջացման (տես՝ ստացում)։
𝟦𝖥𝖾𝖮200565oC𝖥𝖾𝟥𝖮𝟦+𝖥𝖾
𝖥𝖾𝖮+𝟤𝖧𝖢𝗅𝖥𝖾𝖢𝗅𝟤+𝖧𝟤𝖮
𝖥𝖾𝖮+𝟦𝖧𝖭𝖮𝟥𝖥𝖾(𝖭𝖮𝟥)𝟥+𝖭𝖮𝟤+𝟤𝖧𝟤𝖮
𝖥𝖾𝖮+𝟦𝖭𝖺𝖮𝖧400500oC𝖭𝖺𝟦𝖥𝖾𝖮𝟥+𝟤𝖧𝟤𝖮
𝟦𝖥𝖾𝖮+𝟤𝗇𝖧𝟤𝖮+𝖮𝟤𝟤(𝖥𝖾𝟤𝖮𝟥𝗇𝖧𝟤𝖮)
𝟨𝖥𝖾𝖮+𝖮𝟤300500oC𝟤𝖥𝖾𝟥𝖮𝟦
𝖥𝖾𝖮+𝖧𝟤𝖲500oC𝖥𝖾𝖲+𝖧𝟤𝖮
𝖥𝖾𝖮+𝖧𝟤350oC𝖥𝖾+𝖧𝟤𝖮
𝖥𝖾𝖮+𝖢>1000oC𝖥𝖾+𝖢𝖮

Ստացումը

  • Երկաթի և թթվածնի փոխազդեցությունից։
𝟤𝖥𝖾+𝖮𝟤t𝟤𝖥𝖾𝖮
  • Անօդ պայմաններում երկաթի (III) օքսիդի քայքայումից։
𝖥𝖾𝖢𝟤𝖮𝟦t𝖥𝖾𝖮+𝖢𝖮+𝖢𝖮𝟤
  • Երկաթի և երկաթի (III) օքսիդի, փոխազդեցությունից։
𝖥𝖾+𝖥𝖾𝟤𝖮𝟥900oC𝟥𝖥𝖾𝖮
  • Երկաթի և երկաթի (II, III) օքսիդի (երկաթաքարի) փոխազդեցությունից։
𝖥𝖾+𝖥𝖾𝟥𝖮𝟦9001000oC𝟦𝖥𝖾𝖮
  • Երկաթի (III) օքսիդը շմոլ գազով վերականգնելիս։
𝖥𝖾𝟤𝖮𝟥+𝖢𝖮500600oC𝟤𝖥𝖾𝖮+𝖢𝖮𝟤
  • Երկաթաքարի ջերմային քայքայումից։
𝟤𝖥𝖾𝟥𝖮𝟦>1538oC𝟨𝖥𝖾𝖮+𝖮𝟤
  • Առանց թթվածնի մուտքի երկաթի (II) հիդրօքսիդի թերմիկ (ջերմային) քայքայումից։
𝖥𝖾(𝖮𝖧)𝟤150200oC𝖥𝖾𝖮+𝖧𝟤𝖮
  • Առանց թթվածնի մուտքի երկաթի (II) կարբոնատի թերմիկ քայքայումից։
𝖥𝖾𝖢𝖮𝟥t𝖥𝖾𝖮+𝖢𝖮𝟤

Կիրառությունը

  • Մասնակցում է չուգունի ստացման դոմնային գործընթացին։
  • Հանդիսանում է որպես կերամիկայի և հանքային ներկերի բաղադրիչ։
  • Սննդի արդյունաբերության մեջ այն լայնորեն օգտագործվում է որպես սննդի ներկ՝ E172 համարի ներքո։
  • Սևացման (արջնում) ժամանակ պողպատի մակերևույթի վրա երկաթի (II) օքսիդի ամուր, բարակ շերտ է ձևավորում, որի հաստությունից է կախված պողպատի փոփոխագունությունը (ցանկացած երանգի գույների ստացումը)։ Երկաթի (II) օքսիդի այս հատկությամբ է պայմանավորված պողպատի վրա գունային գծանկարներ ստանալու տեխնոլոգիան։

Թունավորություն

Երկաթի (II) օքսիդը թունավոր չէ։ Այնուամենայնիվ, երկաթի (II) օքսիդի աերոզոլները (փոշին, ծուխը) երկարատև ազդեցությունից հետո առաջացնում են համեմատաբար բարորակ ընթացքով պնևմոկոնիոզ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Лидин Р. А. Справочник школьника. Химия. — М.: Астерель, 2003.
  • Волков А. И., Жарский И. М. Большой химический справочник. — Мн.: Современная школа, 2005.
  • Лидин Р. А. и др. Химические свойства неорганических веществ: Учеб. пособие для вузов. 3-е изд., испр. Под ред. Р. А. Лидина. — М.: Химия, 2000:
  • Гринвуд Н. Химия элементов.
  • Вредные химические вещества. Неорганические соединения V—VIII групп: Справ. изд./ А. Л. Бандман, Н. В. Волкова, Т. Д. Грехова и др.; Под ред. В. А. Филова и др. — Л.: Химия, 1989.