Երկաթի (III) օքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Երկաթի (III) օքսիդ բարդ անօրգանական միացություն է կազմված երկաթի և թթվածնի ատոմներից, ունի հետևյալ բանաձևը՝ Fe2O3:

Ֆիզիկական հատկություններ

Պուրբեի դիագրամ

Ունի կարմրաշագանակագույն գունավորում։ Ջերմակայուն է, հալվում է 1987 °C ջերմաստիճանում։ Երկաթի (III) օքսիդի տետրաէդրիկ ɑ-ձևափոխությունը 260 Կ-ից ցածր ջերմաստիճանում ֆերոմագնիսական հատկություններ չի ցուցաբերում, 260-960 Կ ջերմաստիճաններում՝ թույլ ֆերոմագնիսական է[1]։ Խորանարդային Կաղապար:Math-FeԿաղապար:SubOԿաղապար:Sub (բնության մեջ հանդիպում է մագնետիտ հանքաքարի տեսքով) ցուցաբերում է ֆերոմագնիսական հատկություններ։

Բնության մեջ

Երկաթի (III) օքսիդը բնության մեջ հանդիպում է հերմատիտ՝ Fe2O3, լիմոնիտ՝ Fe2O3·Կաղապար:MathH2O, մագնետիտ և Կարմրահող հանքերի տեսքով։ Երկաթի (III) օքսիդ կա Մարս մոլորակի մակերևույթում։

Քիմիական հատկություններ

Երկաթի (III) օքսիդը ամֆոտեր օքսիդ է՝ առավել հաճախ ցուցաբերում է հիմնային հատկություններ։ Աղերի և թթուների հետ ռեակցիաները դանդաղ են ընթանում։ Չի փոխազդում ջրի հետ։ Միահալվում է այլ մետաղական օքսիդների հետ առաջացնելով կրկնակի օքսիդներ՝ շպինելներ։

𝖥𝖾𝟤𝖮𝟥+𝟨𝖧𝖢𝗅𝟤𝖥𝖾𝖢𝗅𝟥+𝟥𝖧𝟤𝖮.

  • Փոխազդում է նատրիումի կարբոնատի հետ։

𝖥𝖾𝟤𝖮𝟥+𝖭𝖺𝟤𝖢𝖮𝟥𝟤𝖭𝖺𝖥𝖾𝖮𝟤+𝖢𝖮𝟤

  • Հալելիս փոխազդում է Նատրիումի հիդրոքսիդի հետ։

𝖥𝖾𝟤𝖮𝟥+𝟤𝖭𝖺𝖮𝖧𝟤𝖭𝖺𝖥𝖾𝖮𝟤+𝖧𝟤𝖮

  • Ջրածնով վերականգնվում է մինչև երկաթ։

𝖥𝖾𝟤𝖮𝟥+𝟥𝖧𝟤1000C𝟤𝖥𝖾+𝟥𝖧𝟤𝖮

Ստացում

Օդում երկաթի եռավալենտ աղերի ջերմային քայքայումից։

𝖥𝖾𝟤(𝖲𝖮𝟦)𝟥𝖥𝖾𝟤𝖮𝟥+𝟥𝖲𝖮𝟥
𝟦𝖥𝖾(𝖭𝖮𝟥)𝟥𝟫𝖧𝟤𝖮𝟤𝖥𝖾𝟤𝖮𝟥+𝟣𝟤𝖭𝖮𝟤+𝟥𝖮𝟤+𝟥𝟨𝖧𝟤𝖮

Մետահիդրօքսիդի ջրազրկմամբ։

𝟤𝖥𝖾𝖮(𝖮𝖧)𝖥𝖾𝟤𝖮𝟥+𝖧𝟤𝖮

Կիրառությունը

  • Կիրառվում է թուջի և պողպատի արտադրությունում։
  • Կիրառվում է որպես կատալիզատոր ամոնիակի արտադրությունում։
  • Հանդիսանում է մետաղական ներկերի, գունավոր ցեմենտի և կերամիկայի բաղադրիչ[2]։
  • Կիրառվում է պողպատե կառուցվածքների թերմիտային եռակցման ժամանակ։
  • Հանդիսանում է անալոգային և թվային տեղեկատվության կրիչ մագնիսական ժապավենի (ֆեռոմագնիսական Կաղապար:Math-FeԿաղապար:SubOԿաղապար:Sub) վրա։
  • Հանդիսանում է հղկանյութային գործիք պողպատի և ապակու համար։
  • Սննդի արդյունաբերությունում օգտագործվում է որպես սննդային գունանյութ (E172):
  • Հրթիռաշինության մեջ այն օգտագործվում է կատալիզացված կարամելային վառելիք արտադրելու համար, որը սովորական վառելիքի համեմատ 80%-ով ավելի բարձր այրման արագություն ունի։
  • Երկաթի սուսրի (Մումիա) հիմնական բաղադրիչն է։
  • Նավթաքիմիական արտադրության մեջ՝ դիենային ածխաջրածինների սինթեզում, օգտագործվում է որպես ջրազրկման կատալիզատորի հիմնական բաղադրիչ[3]։

Գրականություն

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Կաղապար:Книга
  2. Природные с примесями разновидности оксида FeԿաղապար:SubOԿաղապար:Sub применяются в качестве жёлтых (охра), красных|мумия) и коричневых (умбра) пигментов для красок.
    См. также Вивианит (синяя охра).
  3. Կաղապար:Статья