Երվանդ Կողբետլյանց

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Երվանդ Գևորգի Կողբետլյանց (Կաղապար:ԱԾ), հայազգի մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, գյուտարար։

1912 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1923 թվականին Սորբոնի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ մաթեմատիկայի գծով։ 1912-1920 թվականներին դասավանդել է Մոսկվայի տարբեր բուհերում, ապա՝ Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1920-1921 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում, 1921-1927 թվականներին՝ Սորբոնում։

1927-1933 թվականներին եղել է Ֆրանսիայի երկրաֆիզիկոսների միության նախագահը։ 1933 թվականին Իրանի շահի հրավերով կազմակերպել և մինչև 1938 թվականին ղեկավարել է Թեհրանի համալսարանի մաթեմատիկայի և երկնային մեխանիկայի ամբիոնները, որի համար պարգևատրվել է Իրանի բարձրագույն «Նշան էլմի» շքանշանով։

1938 թվականին հրավիրվել է ղեկավարելու ֆրանսիական բանակի հրետանու գյուտարարական գիտխորհուրդը։ 1942-1953 թվականներին դասավանդել է ԱՄՆ-ի՝ նախ Լեյթի, ապա Կոլումբիայի համալսարաններում։ 1953-1964 թվականներին աշխատել է IBM (ԱյԲիէմ) ընկերությունում։ 1956 թվականին ընտրվել է Ռոկֆելերի ինստիտուտի անդամ։ Աշխատանքները վերաբերում են ինտեգրալ հավասարումներին, օրթոգոնալ բազմանդամներին, թվային անալիզին, ձգողականության և մագնիսականության տեսություններին, կիրառական երկրաբանությանը և այլն։ Հեղինակ է Երկրի մագնիսականության չափման ճշգրիտ սարքերի, անալոգային տեխնիկայի, գիրոսկոպիկ սարքերի վերաբերյալ մի շարք գյուտերի։ «Ստրետչ» էլեկտրոնային թվանշանային հաշվողական մեքենայի ստեղծողներից է։ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև մի շարք երկրների մաթեմատիկական և երկրաբանական ընկերությունների անդամ է։ Հրատարակել է մոտ հարյուր գիտական աշխատություն։

Կենսագրություն

Վաղ տարիներ։ Ուսում

Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը ծնվել է 1888 թվականի փետրվարի 9-ին (21) Դոնի Նախիջևանում, վաճառական Գևորգ Մելքոնյանովիչ Կողբետլյանցի ընտանիքումԿաղապար:Sfn։ Հայրը՝ Գևորգ Մելքոնյանովիչ Կողբետլյանցը, ունեցել է հանքեր Ռոստովի մարզում և Դոնբասում, նավեր Ազովի և Սև ծովերում, զբաղվել է շինարարական գործունեությամբԿաղապար:Sfn։ Մայրը՝ Հեղինե Հակոբյանը (Ելենա Յակովլևնա Խլիտչիևա), առաջին գիլդիայի վաճառական Նախիջևանի քաղաքային դումայի պատգամավոր Հակոբ Մաթեոսի Խլիչյանի (Յակով Մատվեևիչ Խլիչիև) դուստրն է եղելԿաղապար:Sfn։ Ծնողները եղել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ[1]։ Բանաստեղծուհի Մարիետա Շահինյանը Երվանդ Կողբետլյանցի հորեղբոր աղջիկն է։

1906 թվականին Երվանդ Կողբետլյանցը արծաթե մեդալով ավարտել է Դոնի Ռոստովի գիմնազիան։ Նույն թվականին մեկնել է Ֆրանսիա, ընդունվել Փարիզի համալսարանի գիտությունների ֆակուլտետի մաթեմատիկական բաժին, որտեղ սովորել է մեկ տարիԿաղապար:Sfn։ Ընտանիքում ֆինանսական խնդիրների պատճառով Կողբետլյանցը վերադարձել է Ռուսաստան, 1907 թվականից շարունակել ուսումը Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական բաժնում[1]։ Նրա ուսուցիչներն են եղել հայտնի գիտնականներ Նիկոլայ Եգորովիչ Ժուկովսկին և Դմիտրի Ֆեդորովիչ Եգորովը, ովքեր ամենամեծ ազդեցությունն են ունեցել աշակերտ Կողբետլյանցի վրաԿաղապար:Sfn։ Համալսարանում Կողբետլյանցը գերազանց է սովորել, 1911 թվականին արժանացել է ոսկե մեդալի՝ մրցութային շարադրության համար[1]։ Նույն թվականին Կողբետլյանցն ամուսնացել է իր հայրենակցուհի Եվգենյա Կրասիլնիկովայի հետԿաղապար:Sfn։ 1912 թվականի մայիսի 29-ին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցն ավարտել է Մոսկվայի համալսարանը՝ ստանալով առաջին աստիճանի դիպլոմԿաղապար:Sfn։

1912 թվականի դեկտեմբերին Երվանդն ու Եվգենիան ունեցել են դուստր՝ ԷլեոնորանԿաղապար:Sfn։ Կողբետլյանցը մնացել է Մոսկվայի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնում՝ պրոֆեսորական պաշտոնի պատրաստվելու համար[1]։ Կողբետլյանցի առաջին գիտական հոդվածը տպագրվել է 1913 թվականին Խարկովի մաթեմատիկական ընկերության հաղորդագրություններում[1]։ Կողբետլյանցը հաջողությամբ հանձնել է մագիստրոսի քննությունները 1916 թվականին, հաստատվել Մոսկվայի համալսարանում որպես պրիվատ դոցենտԿաղապար:Sfn։ Նա սկսել է անկախ հետազոտություններ եռանկյունաչափական շարքերի տեսության վերաբերյալ, նրա հոդվածները տպագրվել են եվրոպական առաջատար գիտական ամսագրերում և հրապարակման ներկայացվել մաթեմատիկոս և մեխանիկ Պոլ-Էմիլ Ապելի կողմիցԿաղապար:Sfn։

Կյանքը Ֆրանսիայում

1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների կապակցությամբ Երվանդ Կողբետլյանցը Մոսկվայից տեղափոխվել է Դոնի Ռոստով, որոշ ժամանակ աշխատել է Դոնի համալսարանումԿաղապար:Sfn։ Նույն թվականին տեղափոխվել է Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար)։ Այստեղ 1919 թվականի հուլիսի 1-ին Կողբետլյանցը նշանակվել է Կուբանի պոլիտեխնիկական ինստիտուտի դոցենտի պաշտոնումԿաղապար:Sfn։ 1920 թվականին Կողբետլյանցը տեղափոխվել է Երևան և հաստատվել Երևանի պետական համալսարանի պրոֆեսորի պաշտոնումԿաղապար:SfnԿաղապար:Sfn։ Այս պաշտոնում նա մնացել է մեկ տարի, որից հետո 1921 թվականին ընտանիքի հետ գաղթել է ՖրանսիաԿաղապար:Sfn։

Փարիզում Ռուսաստանի ժողովրդական համալսարանը կազմակերպել է բարձրագույն մաթեմատիկայի դասընթացներ, որտեղ Կողբետլյանցը դասավանդել է[1]։ Միաժամանակ մաթեմատիկոս Էմիլ Բորելի ղեկավարությամբ նա զբաղվել է գիտական գործունեությամբԿաղապար:Sfn։ 1923 թվականին Փարիզի համալսարանում Կողբետլյանցը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Եռանկյունաչափական և սֆերիկ շարքերի անալոգիան թվաբանական միջիններով դրանց գումարման տեսանկյունից» թեմայովԿաղապար:Sfn։ 1920-ական թվականներին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը զբաղվել է երկրաֆիզիկայի ուսումնասիրությամբԿաղապար:Sfn։ 1926 թվականին նա հորինել է ոլորակշեռքի նոր տեսակ, որը նախատեսված է եղել գրավիտացիոն պոտենցիալի երկրորդ ածանցյալները չափելու համարԿաղապար:Sfn։ Կողբետլյանցը գյուտն արտոնագրել էր Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, գերմանական Askania Werke ընկերությունը փորձել է կիրառել նմանատիպ վարիոմետր, սակայն այն տարածում չի ստացելԿաղապար:Sfn։ Նույն թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը արտոնագրել է իր մյուս գյուտը` եռաչափ շախմատը (ֆրանսիական արտոնագիր՝ No 608196)Կաղապար:Sfn։ 1927-1933 թվականներին Կողբետլյանցը եղել է Ֆրանսիայի երկրաֆիզիկոսների միության նախագահըԿաղապար:Sfn։

1932 թվականին Ցյուրիխում կայացած Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսում
պրոֆ. Կողբետլյանց, դոկտոր Սիլվիո Ցինկինի, անհայտ (հետին պլան), պրոֆ. Շաշ (առաջին պլան), պրոֆ. Բլիխֆելդ (հետին պլան), Պրոֆ. Ցիցեյկա (առաջին պլան, գլխարկով), պրոֆ. Թայլեր, պրոֆ. Պապայոաննու, Պրոֆեսոր Կիպերտ

1928 թվականին հանրահայտ մաթեմատիկոս Ժակ Ադամարի առաջարկով տպագրվել է Երվանդ Գևորգովիչի հոդվածը նրա գյուտի օգտագործման մասին՝ ձգողության տարածման արագությունը որոշելիսԿաղապար:Sfn։ Կողբետլյանցը դասավանդել է Փարիզի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ռուսական բաժնումԿաղապար:Sfn։ 1932 թվականին Ցյուրիխում կայացած մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսում Կողբետլյանցը հանդես է եկել երկու զեկույցովԿաղապար:Sfn։ Դրանցից մեկը նվիրված էր գրավիտացիոն ձգողության արագության չափմանը, իսկ մյուսը՝ եռանկյունաչափական շարքերի տեսությանը։ Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը գիտական գործունեության հետ մեկտեղ զբաղվել է հասարակական աշխատանքներով՝ նա Ֆրանսիայում Ռուսաստանի ակադեմիական միության հիմնադիրներից է եղել և խորհրդի անդամ, Փարիզի գիտական և փիլիսոփայական ընկերության խորհրդի անդամ, Ռուսաստանի քիմիական ընկերության աշխատակիցԿաղապար:Sfn։ 1920-ականների վերջին Կողբետլյանցը արտոնագրել է իր երկրորդ սպորտային գյուտը` թենիսը երեք դաշտերում խաղալու վերաբերյալ (ֆրանսիական արտոնագիր No 672683)Կաղապար:Sfn։

Կյանքն Իրանում և ԱՄՆ-ում

1933 թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը տեղափոխվել է Պարսկաստան[1], վեց տարի եղել է Թեհրանի համալսարանի աստղագիտության և մաթեմատիկական վերլուծության պրոֆեսորԿաղապար:Sfn։ 1936 թվականին, որպես իրանական պատվիրակության անդամ, մասնակցել է Օսլոյում կայացած մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսի աշխատանքներին և զեկուցել ծանրաչափության մասինԿաղապար:Sfn։ 1937 թվականին Թեհրանում հանդես է եկել զեկույցով մարդկության վրա արևային բծերի ազդեցության մասինԿաղապար:Sfn։ Նույն թվականին իրանական «Le Journal de Téhéran» ֆրանսալեզու ամսագիրը հրապարակել է այդ զեկույցըԿաղապար:Sfn։ 1939 թվականին Կողբետլյանցը Իրանի կառավարության կողմից պարգևատրվել է Արվեստի և գիտության շքանշանովԿաղապար:SfnԿաղապար:Sfn։

1939 թվականին վերադարձել է Փարիզ և աշխատանքի անցել Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնումԿաղապար:Sfn։ Միաժամանակ նա ծառայել է որպես կամավոր ֆրանսիական բանակի հրետանային տեխնիկական բաժնումԿաղապար:SfnԿաղապար:Sfn։ 1942 թվականի հուլիսի 25-ին Կողբետլյանցը ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու ՅորքԿաղապար:Sfn։ Նույն թվականին Կողբետլյանցն աշխատանքի է ընդունվել Բեթղեհեմի Լիհայի համալսարանումԿաղապար:Sfn։ Աշխատել է որպես ասիստենտ, դասավանդել մաթեմատիկա և «Մաթեմատիկական մեթոդները երկրաֆիզիկայում» դասընթացըԿաղապար:Sfn։ 1944 թվականին Կողբետլյանցը մասնակցել է Պոնտինիի սիմպոզիումին Հարավային Հադլիում (Մասաչուսեթս նահանգ), Mount Holyoke քոլեջում, որտեղ հանդես է եկել «Ճգնաժամերի իեզերական գործոնները մարդկության կյանքում» զեկույցովԿաղապար:Sfn։ 1945 թվականին Կողբետլյանցը աշխատել է որպես երկրաֆիզիկական խորհրդատու Նյու Յորքի «Standard Oil» կորպորացիայումԿաղապար:Sfn։ 1944-1954 թվականներին դասավանդել է նաև սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում, միևնույն ժամանակ մինչև 1967 թվականը աշխատել է որպես պրոֆեսոր Ազատ դպրոցում բարձր դասի պարապմունքներով[1]։ 1946 թվականից Կողբետլյանցը եղել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորԿաղապար:Sfn]։ 1948 թվականին նա արտոնագրել է իր հաջորդ գյուտը` մագնիսական դաշտի բաղադրիչների և դրանց գրադիենտների չափման օրիգինալ օպտիկա-մեխանիկական համակարգըԿաղապար:Sfn։ 1950 թվականին Կողբետլյանցը մասնակցել է «Սոցիալական հետազոտությունների նոր դպրոց» փիլիսոփայական գիտաժողովին՝ «Փաստացի անսահմանությունը որպես արտացոլման գործիք» զեկույցովԿաղապար:Sfn։

1952 թվականի հունիսին IBM կորպորացիան Կողբետլյանցին հրավիրել է դառնալու Նյու Յորքի տվյալների կենտրոնի մաթեմատիկոս խորհրդատուԿաղապար:Sfn։ 1956 թվականին Կողբետլյանցն ընտրվում է Ռոքֆելլերի համալսարանի անդամԿաղապար:Sfn։ Նա Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ է, մի քանի երկրների մաթեմատիկական միությունների անդամԿաղապար:Sfn։ 1960 թվականին հրատարակվել է «Մաթեմատիկական մեթոդներ թվային համակարգիչների համար» կոլեկտիվ մենագրությունը, որտեղ Կողբետլյանցը գրել է «Տարրական ֆունկցիաների սերունդ» գլուխըԿաղապար:Sfn։ Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը 1960-ականների վերջին թոշակի անցավ և տեղափոխվեց ՓարիզԿաղապար:Sfn։ Կյանքի վերջին տարում նա արտոնագրեց 1973 թվականին արված սպորտային գյուտը՝ «Վեցանկյուն շախմատի և վեցանկյուն գո խաղը» (ֆրանսիական արտոնագիր՝ No 2216769)Կաղապար:Sfn։

Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը մահացել է 1974 թվականի նոյեմբերի 5-ին, Փարիզում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանըԿաղապար:Sfn։

Գիտական գործունեություն

Երվանդ Գևորգի Կողբետլյանցի աշխատությունները վերաբերում են ինտեգրալ հավասարումների, ուղղանկյուն բազմանդամների, թվային վերլուծության, ձգողականության և մագնիսականության տեսություններին, կիրառական երկրաբանությանըԿաղապար:Sfn։ Կողբետլյանցը հայտնի է եռանկյունաչափական շարքերի տեսության, ձգողության տարածման արագության որոշման, թվային համակարգիչների մաթեմատիկական մեթոդների բնագավառում հայտնագործություններովԿաղապար:Sfn։ Նա նաև հայտնի է իր բազմաթիվ գիտական և սպորտային գյուտերով, ինչպիսիք են՝ ոլորակշեռքի նոր տեսակը, որը նախատեսված է գրավիտացիոն պոտենցիալի երկրորդ ածանցյալները չափելու համար (1926), եռաչափ շախմատը (1912)[2], թենիսի՝ խաղը երեք դաշտում, վեցանկյուն շախմատը և վեցանկյուն գո խաղը (1973)Կաղապար:Sfn։ Շատ շախմատիստներ և գիտնականներ են աշխատել եռաչափ շախմատի գյուտի վրա մինչև Կողբետլյանցը, բայց ի տարբերություն նրանց, բացի շախմատի խաղաքարերից, Կողբետլյանցը խաղի մեջ մտցրեց մի քանի նոր ֆիգուրներ , որոնց շնորհիվ հնարավոր դարձավ մատ հայտարարելԿաղապար:Sfn։ Կողբետլյանցի գյուտը բաղկացած էր ութ շախմատային տախտակներից, որոնք պատրաստված էին թափանցիկ ապակուց և դրված մեկը մյուսի վերևումԿաղապար:Sfn։ Խաղացողներն այստեղ տնօրինում էին 512 դիրք (8 × 8 × 8), որոնց միջև խաղաքարերը նույնպես վեր ու վար էին շարժվումԿաղապար:Sfn[2]։

1926 թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը հայտնագործել է ոլորակշեռքի նոր տեսակ, որը նախատեսված էր Երկրի գրավիտացիոն դաշտը ուսումնասիրելու համար, որը տարբերվում էր հունգարացի երկրաֆիզիկոս Լորանդ Էթվյոշի առաջին տարբերակիցԿաղապար:Sfn։ Համակարգը ներառում է երեք զանգված՝ մեկը գտնվում է վերին մակարդակում, իսկ մյուս երկուսը՝ դրա տակԿաղապար:Sfn։ Պլանով այդ զանգվածները կազմում են հավասարակողմ եռանկյունի, ընդ որում սարքում կար երեք այդպիսի համակարգԿաղապար:Sfn։ Ոլորակշեռքի գյուտի վրա աշխատելու ընթացքում Կողբետլյանցը եկել էր այն եզրակացության, որ ոլորակշեռքները կարելի է օգտագործել գրավիտացիայի տարածման արագությունը որոշելու փորձերի ընթացքումԿաղապար:Sfn։

1937 թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը Թեհրանում հանդես է եկել զեկույցով մարդկության վրա արևային բծերի ազդեցության մասին՝ Ալեքսանդր Լեոնիդովիչ Չիժևսկու աշխատանքներին նմանությամբԿաղապար:Sfn։ Զեկույցը հրապարակվել է, սակայն տարբեր գիտնականների աշխատությունների հղումներում Չիժևսկու անունը չի եղելԿաղապար:Sfn։ Ինքը՝ Չիժևսկին, սովորել է Մոսկվայի համալսարանում այն ժամանակ, երբ այնտեղ դասավանդել է ԿողբետլյանցըԿաղապար:Sfn։ Ներկայացման բոլորովին այլ ոճը և վերլուծված փաստերը վկայում են, որ Կողբետլյանցի զեկույցը յուրահատուկ է եղելԿաղապար:Sfn։ ԱՄՆ-ում աշխատելու ընթացքում Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը մշակել է մատրիցաների եզակի արժեքների տարրալուծման և անկյունագծման ալգորիթմ, որը կոչվում էր «Կողբետլյանցի մեթոդ»[3]Կաղապար:Sfn։ Կողբետլյանցի մեթոդը հայտնի երկկողմանի մեթոդ է քառակուսի մատրիցների եզակի արժեքների տարրալուծման համար[4]։

𝐀=𝐔Σ𝐕𝐓,(𝐔𝐓𝐔=𝐈,𝐕𝐓𝐕=𝐈)[5]

կոչվում է եզակի։ Սիմետրիկության համար 𝐀(𝐀𝐓=𝐀) համապատասխան տարրալուծում

𝐀=𝐖Λ𝐖𝐓,(𝐖𝐓𝐖=𝐈)[6]

համարվում է սեփական տարրալուծում𝐀[7]

Այս տարալուծումների արագ զուգահեռ հաշվարկների ընտրության մեթոդը կոչվում է Կողբետլյանցի մեթոդ[7]։ Կողբետլյանցի մեթոդը մեծ ուշադրության է արժանացել գիտնականների կողմից, քանի որ դրա արդյունավետությունը որպես զուգահեռ մեթոդ նաև հնարավոր է ընդարձակվել տարբեր այլ տարրալուծումների վրա[3]։

Ֆուրիե-Լագերի շարքի համար Կողբետլյանցի աշխատություններում պայմաններ են ստեղծվել կետում, Չեզարոյի միջինների ինչպես նաև որոշ կշռված լեբեգյան տարածությունների միջինների նմանության համար[8]։ Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը 100-ից ավելի հրատարակված գիտական աշխատությունների հեղինակ էԿաղապար:Sfn։

Մրցանակներ և անդամակցություններ

Երկեր

Կաղապար:Hidden begin

Կաղապար:Hidden end Կաղապար:Hidden begin

Կաղապար:Hidden end Կաղապար:Hidden begin

  • Kogbetliantz E. G. Three weighted torsion balance. US patent|1737660, 1929
  • Kogbetliantz E. G. System for measuring magnetic fields. US patent|2590979, 1952

Կաղապար:Hidden end

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանտուփ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ